«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
27
ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Փամբակ գետում դի է հայտնաբերվել Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ

Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի ունեցվածքը։ Ռուսաստանի Դաշնությունում ծնված և շուրջ 15 տարի վարկային ոլորտում աշխատած Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։

Մինչ այդ նա երկար տարիներ աշխատել է Իջևանի համայնքապետարանում, իսկ ավելի վաղ՝ մինչև հեղափոխությունը, «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ, համաձայն փոխմարզպետի՝ 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի, Նարեկ Ղուշչյանն ունի 7 անշարժ գույք՝ 1 բնակարան, 1 անհատական բնակելի տուն և 5 հողամաս։ Նրա գույքերը գտնվում են Տավուշի մարզի Իջևան և Սևքար համայնքներում։

Փոխմարզպետը 2012 թվականից շահագործում է 2006 թվականի արտադրության AUDI մակնիշի ավտոմեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 620 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 35 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 588 հազար դրամ, որից 10 մլն 564 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից։ Եկամուտների 8 մլն դրամը ստացված փոխառություն է Կոնվերս Բանկից և Էվոկաբանկից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 350 հազար դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 7 մլն 140 հազար դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 181 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 1 մլն 500 հազար դրամ և 33 հազար ռուբլի։ 2021 թվականի տվյալներով՝ Ղուշչյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 972 հազար դրամ։

Նարեկ Ղուշչյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Իջևանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է։

Ղուշչյանի կինը՝ Աննա Ալիխանյանը, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործառնական տնօրենն է։

Հիշեցնենք նաև, որ 2022 թվականին Նարեկ Ղուշչյանի անունը շրջանառվում էր երիտասարդի վրաերթի դեպքի առնչությամբ։ Հոկտեմբերի 23-ին Երևանում վրաերթ էր տեղի ունեցել։ Ժամը 16:40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան մի երիտասարդի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Եզրափակելով՝ Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի հայտարարագրային, կենսագրական և հանրային դաշտում արձանագրված տվյալները ցույց են տալիս, որ նրա գործունեությունն ու ֆինանսական պատկերը շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ 2024 թվականի հայտարարագրով նա ունի 7 անշարժ գույք, եկամուտներ, վարկային պարտավորություններ և դրամական միջոցներ, որոնք համադրելի են նրա պաշտոնեական գործունեության հետ, իսկ 2021 թվականի տվյալների համեմատությունը ցույց է տալիս ֆինանսական ցուցանիշների փոփոխություն։ Միաժամանակ, Ղուշչյանը ոչ միայն վարչական պաշտոնյա է, այլև ՔՊ Իջևանի տարածքային խորհրդի անդամ, իսկ նրա անունը նախկինում կապվել է նաև վրաերթի դեպքի հետ։ Այս ամբողջությունը ձևավորում է մի պատկեր, որը բնականորեն մնում է հանրային և լրագրողական հետաքրքրության առարկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>