ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան
25
Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը ՔՊ-ական խուլիգանների կողմից խմբակային հարձակման ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց Սա իրավապաշտպանությո՞ւն է, սա մարդու իրավունքների անաչառ պաշտպանությո՞ւն է, թե՞ ակնհայտ քաղաքական դիրքորոշում է, այն էլ՝ բացահայտ ուղղվածությամբ Ո’չ պողոսացմանը, ո’չ համբալացմանը, ո’չ փաշայացմանը Պատերազմ Արցախում
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հանդիպելու կարիքը լինի, կհանդիպեն. Լևոն Քոչարյան Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան Իրավաբանությունն ու այդ վարույթները վերջնականապես ու անդառնալի խզել են իրար հետ բոլոր կապերը. փաստաբանները՝ Սաղաթելյանի «գործի» մասին Ադրբեջանցիների վերադարձի թեման՝ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է. Օսկանյան Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Փաշինյանի միջև բանակցային գործընթացը. Քուրթուլմուշ ԱՄՆ-ն և Իրանը տարաձայնություններ ունեն համաձայնագրի շրջանակներում «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկայի հայկական համագումարը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսում նախատեսված ադրբեջանական միջոցառումը Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր Ալիևը մեղադրում է Հայաստանին՝ «մշակութային ցեղասպանության» համար Հայաստանի շուրջ Արևմուտքի ոչ բարեկամական քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի սրման. ՀԱՊԿ Հայաստանի ռազմավարական ընտրությունը կարևոր է Ռուսաստանի համար․ Պեսկով Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում «Մայր Հայաստանը» ՄԻՊ-ի գրասենյակի մոտ վաղը ակցիա կիրականացնի՝ ի պաշտպանություն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի «Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետևում կարող է կանգնած լինել նաև ադրբեջանական գործոնը»․ Արման Աբովյան «Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել»․ Վարազդատ Հարությունյան Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել «7-8 հոգով եկան, բոլորս քնած էինք». Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է հայտնում «Փորձել են հարցախույզ անել հայտարարությունը ստորագրած 50 անձանցից 4-ի շրջանում»․ Մանուկ Սուքիասյան Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ինչպես հունգարացի Մադյարը երկու տարվա ընթացքում կարողացավ հասնել հաջողության

Բելգիական EUobserver.com պարբերականը մանրամասն վերլուծում է հունգարացի այս գործչի տպավորիչ հաղթանակի գաղտնիքը:

Ընդամենը երկու տարի առաջ ոչ ոք չէր լսել Պետեր Մադյարի մասին, գրում է EUobserver-ը։ Այս ընթացքում նա կառուցեց ամենամեծ ընդդիմադիր ուժը և ընտրություններում ջախջախեց Վիկտոր Օրբանի կուսակցությունը։

Նա երկար տարիներ աշխատել է որպես դիվանագետ Արտաքին գործերի նախարարությունում, այնուհետև նա  դարձել է վարձատրվող մենեջեր: Մի քանի տարի նա եղել է Ուսանողական վարկերի կենտրոնի գործադիր տնօրեն և պաշտոններ է զբաղեցրել պետական ​​ընկերություններում: Նա նաև ղեկավարել է Հունգարիայի զարգացման բանկի իրավաբանական բաժինը: Սակայն նա չեր  կարողանում  ավելի բարձր դիրք գրավել:

Մադյարը, նշում է պարբերականը, սուր լեզվով մարդ էր,  չէր ճանաչում հեղինակություններ և  չափազանց անկախ ու  հավակնոտ էր։

2023-ին նա բաժանվեց կնոջից, նախապես գաղտնի ձևով ձայնագրեց  նրանց զրույցներից մեկը, որում  իր կինը, ով  Օրբանի կառավարության արդարադատության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում,  նկարագրում էր, թե ինչպես են պետական ​​պաշտոնյաները միջամտել կոռուպցիայի գործին։

Սույն փաստը Մադյարը չէր հրապարակում, քանի իր կինը նախարար էր:

Իսկ նա ստիպված հրաժարվեց իր պաշտոնից, Մադյարի ձեռքերն ազատվեցին, թեև ինքն արդեն բաժանված էր կնոջից:

Երբ Օրբանին քննադատում էին իր քաղաքական հակառակորդները, դա հանրության վրա մեծ ազդեցություն չէր թողնում:

Իսկ երբ դա սկսեց կատարել Մադյարը, ով Օրբանի թիմից էր երկար տարիներ, ապա նրա քննադատությանը հանրությունը հավատաց:

Մադյարը օդի մեջ զգաց, որ մարդիկ իրեն հավատում էին:

Եվ նա իր այդ հնարավորությունը չկորցրեց:

Նախ, նա որոշեց շրջել անձամբ ողջ երկրով մեկ և ներկայացնել իր առաջարները հանրությանը:

Իր այդ ծրագրի մեջ նա ներառեց թատերական գործիչների, որոնք կարողանում էին մարդկանց առաջ գեղեցիկ հանդես գալ:

Մադյարը կարճ ժամանակահատվածում, այցելեց ավելի քան 500 բնակավայր՝ անձամբ շփվելով շարքային քաղաքացիների հետ:

Բացի այդ, նա իր ընկերների հետ քայլելով գնաց մայրաքաղաքից դեպի հեռավոր գյուղեր և նույնիսկ հարևան Ռումինիա՝ այնտեղ նույնպես շփվելով հունգարացի փոքրամասնության ներկայացուցիչների հետ:

Այս ամենի արդյունքում Մադյարին հաջողվեց համախմբել իր շուրջ ազդեցիկ դեմքերի տարբեր խավերից, և կարողացավ կուռ կառույց ստեղծել:

Մադյարի ողջ ընտրարշավի հիմնական մեխը սոցիալական խնդիրներն էին:

Մարդիկ տեսան, որ վերջապես իրենց կարիքներով հետաքրքրվող կա:

Երբ նրան հաջողվեց արդեն ձևավորել համահունգարական կուսակցություն, միայն դրանից հետո, նա սկսեց խոսել արդեն արտաքին օրակարգերի մասին՝ հիմնականում փորձելով հակադրվել Օրբանին:

Այսինքն, Մադյարը, ոչ թե իսկզբանե ազգային օրակարգով էր հանդես գալիս, այլ խոսում էր մարդկանց փոքր հոգսերի մասին:

Նա կարողացավ  ներքևից ստանալ աջակցություն ժողովուրդի կողմից և հետո իր օրակակրգը փոխլրացրեց արտաքին հարցերով:

Ընդ որում, երբ արդեն նա վաստակել էր հեղինակությունը հանրության մեջ, նրան մնում էր ընդամենը հակադրվել Օրբանին արտաքին օրակարգերի հարցերում, և դրանով իսկ արդեն նաև դարձավ նրա այլընտրանքը, արդեն Հունգարիայից դուրս:

Մադյարին իրականում քիչ են հետաքրքրում Ռուսաստանի և ԵՄ-ի հակադրությունները:

Այդ իսկ պատճառով, նա կտրուկ քայլերի չի դիմի, մանավանդ, որ արտաքին հարցերում Մադյարը մեծ փորձի չի տիրապետում:

Ըստ արևմտյան փորձագետների՝ Մադյարը ղեկավարելով երկիրը, ձեռքի հետ է սովորելու հարաբերվել Մոսկվայի և Բրյուսելի հետ, գտնելով այս հարցում իր երկրի համար նպատակահարմար է հավասարակշռություն պահելը:

Մադյարի օրինակը ցույց է տալիս, որ այն գործիչները, ովքեր իրենց գլխավոր նպատակը դնում են վարկանիշ ձեռք բերելը՝ առաջին հերթին հանրության մեջ, ավելի հիմնովին են կարողանում հասնել հաջողության:

Գրեթե նույն ուղին ժամանակին անցել էր պարտված Օրբանը:

Եվ սիմվոլիկ է, որ Օրբանի ճանապարհով գնաց իր նախկին թիմակիցը և հասավ հաջողության:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>