Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
25
«Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Պատերազմ Արցախում
Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված

Զգացմունքային հայտարարությունները չենք մեկնաբանի. Զախարովան արձագանքել է Սիմոնյանի խոսքերին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները՝ կապված ռուսական գազի գնի փոփոխության նկատմամբ Երևանի հնարավոր արձագանքի հետ։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Զախարովան սկսել է հեգնական ռեպլիկից՝ նշելով նման հայտարարությունների հաճախականությունը։

«Ինչպես ասում են՝ կրկին բարև։ Ինչո՞ւ եք դա անում Ալեն Ռոբերտովիչի հետ։ Ասեք, խնդրեմ։ Դուք որևէ անձնական անբարեհաճությո.ւն ունեք նրա նկատմամբ»,- ասել է նա՝ պատասխանելով հայ քաղաքական գործչի վերջին հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

Խոսք բացվեց լրագրողի հետ զրույցում արված Սիմոնյանի հայտարարության մասին, որում, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցը և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հարցազրույցը, նա ենթադրել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, եթե ռուսական գազի գինը բարձրանա։

Զախարովան հրաժարվեց որևէ լուրջ նշանակություն տալ այդ խոսքերին։

«Դա մի փոքր հիշեցնում է ոզնուն սպառնալու պատմությունը՝ սեփական կարողությունները բացահայտելով։ Ես չեմ ուզում լուրջ մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործիչների հայտարարությունները, որոնք այդքան շատ իրարամերժ հայտարարություններ են արել, հատկապես ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ էլ ինչ ասես չենք լսել»,- ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ նախկինում էլ են արվել նման իրարամերժ հայտարարություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ։

«Ուղղակի հիշեցնում եմ. հուսով եմ՝ դա չի արգելափակվի Հայաստանում, ինչպես ասում են, երբ ասվում էր, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս կամ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Ես չգիտեմ՝ այդ գործընթացն ավարտվե՞լ է, թե՞ դեռ լիարժեք ընթացքի մեջ է։ Ուրեմն ինչո՞ւ վերանայել դա։ Ինչո՞ւ գնահատել, ուզում եմ կրկին ընդգծել, զգացմունքային հայտարարությունները»,- հավելել է նա։

Զախարովան նշել է նաև, որ նման հայտարարությունները նախևառաջ պետք է գնահատվեն հենց Հայաստանում։

Ըստ նրա՝ հենց երկրի քաղաքացիները պետք է ձևավորեն իրենց վերաբերմունքը պետության ներքին և արտաքին քաղաքականությունը որոշող քաղաքական գործիչների հայտարարությունների նկատմամբ։

«Կարծում եմ՝ դա առաջին հերթին պետք է մեկնաբանեն Հայաստանի քաղաքացիները, քանի որ խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր կառավարում են Հայաստանի քաղաքացիների կյանքը և ձևավորում նրանց ապագան»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ կան հարցեր, որոնք պահանջում են բովանդակային, այլ ոչ թե զգացմունքային գնահատական։ Մասնավորապես, նա մանրամասն քննարկել է Հայաստանին ռուսական գազի մատակարարման թեման։

Զախարովան հիշեցրել է, որ այդ հարցը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 1-ին Մոսկվայում անցկացված հանդիպման ժամանակ։

Ըստ նրա՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են կոնկրետ թվեր, որոնք արտացոլում են համագործակցության ներկայիս պայմանները։

«Հայաստանը ռուսական գազը ստանում է 177,50 դոլարով, մինչդեռ Եվրոպայում գինը հասնում է 600 դոլարի»,- հայտարարել է նա։

Զախարովան ընդգծել է, որ դա գնահատականների կամ զգացմունքների հարց չէ, այլ ստուգման ենթակա տվյալների։

«Այդ օրինակը զգացմունք չէ, դա փաստ է։ Այստեղ ենթադրություն չկա. կան պարզապես թվեր, որոնք հիմնված են օբյեկտիվ տվյալների վրա»,- նշել է նա։

Նա նշել է, որ էներգետիկ անվտանգության ապահովումը ցանկացած պետության հիմնական նպատակներից մեկն է, և հենց դրանով պետք է առաջնորդվի Հայաստանի ղեկավարությունը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակին՝ նշելով անկայունության բարձր մակարդակը։

«Առավել ևս Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով գազի շուկաներում իրական հրդեհի ֆոնին։ Այժմ յուրաքանչյուր երկիր և բոլոր պատասխանատու քաղաքական գործիչները կենտրոնացած են նրա վրա, որ ոչ միայն անկայունության, այլև էներգետիկ շուկաներում ներկայում նկատվող սարսափելի մրրկայնության զոհ չդառնան»,- ասել է Զախարովան։

Նա որպես ներկա իրավիճակի պատճառ նշել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին առնչվող սրացումը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առանձին անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության հարցին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը ԵՏՄ-ին միացել է 2015 թվականին, որոշում, որը, ըստ նրա, նշանակալի դեր է խաղացել երկրի տնտեսական զարգացման գործում։

Զախարովան մեջբերել է հայկական վիճակագրությունը, ըստ որի, վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը գրեթե եռապատկվել է՝ 10,5 միլիարդ դոլարից հասնելով 29,2 միլիարդ դոլարի։

«Դա ընդունում են հայ տնտեսագետները և հանրապետության տնտեսական բարեկեցության հիմք է ծառայում»,- ընդգծել է նա։

Եզրափակելով՝ Զախարովան կրկին անդրադարձել է ՀԱՊԿ-ի թեմային, նշելով, որ Ռուսաստանը այդ կազմակերպությունը դիտարկում է որպես իր անդամների անվտանգության ապահովման առանցքային տարր։

«Մեզ համար բացարձակապես պարզ է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի, ինչպես նաև այդ կազմակերպության մյուս անդամների անվտանգության իրական ապահովման բանալին է»,- հայտարարել է նա։

Նա նշել է նաև, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպությանը ներկայում փաստացի կասեցված է։

«Հանրապետության անդամակցությունը կազմակերպությանը ներկայում սառեցված է, սակայն այդ ընտրությունը կատարել են գործող հայկական իշխանությունները»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Աղբյուր` News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>