Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
26
Զելենսկու այցն ու Թևանյանի կալանավորումը․ ի՞նչ է դրված գործի հիմքում Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Պատերազմ Արցախում
200 հազար դրամը «քթերից են բերում» Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում Զելենսկու այցն ու Թևանյանի կալանավորումը․ ի՞նչ է դրված գործի հիմքում Բագրատ Սրբազանի կամքը, անզիջում պայքարը նույնիսկ բանտից է իմպուլսներ հաղորդում ընդդիմության հավաքական պայքարին.Աբրահամյան Սուրեն Սարգսյան. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը պատահական չէ Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԱԺ ընտրություններին մասնակցող մեկ ուժ ինքնաբացարկ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը

Թրամփը ելույթ կունենա և կհրապարակի «կարևոր տեղեկություններ Իրանի վերաբերյալ»: Մանրամասները դեռևս անհայտ են, սակայն, ըստ  գործակալության աղբյուրների, Թրամփը փաստացի կհայտարարի, որ իր բոլոր խնդիրներն արդեն լուծել է,  և իմաստ չունի շարունակել ռազմական գործողությունները:

Թրամփը նաև կհայտարարի, որ Հորմուզի նեղոցի բացման խնդիրը պիտի լուծեն այն երկրները, որոնց առաջին հերթին է հուզում դա:

«Ես կասեի՝ երկու շաբաթվա ընթացքում՝ գուցե երկու, գուցե երեք, մենք կհեռանանք, քանի որ մենք այնտեղ մնալու որևէ պատճառ չունենք», - երեքշաբթի հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը և չբացառեց այն հնարավորությունը, որ Իրանը և ԱՄՆ-ն համաձայնության կգան այս ընթացքում: Սակայն նշեց, որ նման համաձայնագիրը պարտադիր չէ՝ պատերազմն ավարտելու համար: Նա  հավելեց, որ ԱՄՆ-ն կհեռանա այն բանից հետո, երբ համոզվի, որ զրկել է Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից, և պնդեց, որ ներկայիս ռեժիմն ավելի լավն է, քան նախորդը:

«Մենք այժմ ռեժիմի փոփոխություն ունենք։ Իրականում դա իմ նպատակներից մեկը չէր։ Ես մեկ նպատակ ունեի։ Նրանք չէին ունենա միջուկային զենք, և այդ նպատակը ձեռք է բերվել։ Ոչ մի միջուկային զենք», - երեկ ասաց Թրամփը։

Նավթի գները փոքր-ինչ ամրապնդվեցին նախագահի վերջին ելույթներից հետո: Ասիական ֆոնդային ինդեքսները վերականգնվեցին 17 տարվա ընթացքում իրենց ամենավատ ամսական ցուցանիշից հետո՝ արտացոլելով հույս, որ համաշխարհային շուկաները ցնցած հակամարտությունը մոտենում է ավարտին:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն   Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն «տեսնում է վերջնագիծը» Իրանում, սակայն հավելել է, որ վարչակազմի նպատակներին չի հասնի հաջորդ մեկ-երկու օրվա ընթացքում: Ռուբիոն նաև նշել է, որ Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի «վերագնահատել» ՆԱՏՕ-ի արժեքը:

«Ի՞նչ է լինելու նեղուցի հետ։ Մենք դրա հետ ոչ մի կապ չունենք, քանի որ այս երկրները, օրինակ՝ Չինաստանը, կնավարկեն դեպի նեղուց, կլիցքավորեն իրենց  նավերը վառելիքով և կնավարկեն։ Ըստ էության, նրանք իրենք կհոգան իրենց մասին», - հայտարարեց Թրամփը Օվալաձև աշխատասենյակում։ «Մենք դա անելու ոչ մի պատճառ չունենք»։

«Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին  հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ամերիկյան ուժերի հետ ցանկացած բախման: Նա հաստատել է ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ անմիջական շփումը, սակայն նշել է, որ դա «չի նշանակում, որ մենք բանակցություններ ենք վարում»: Նա հավելել է, որ Իրանը խիստ անվստահություն է տածում Վաշինգտոնի նկատմամբ և չի սպասում, որ բանակցությունները արդյունք կտան:

Թրամփի թիմը վերջերս ենթադրեց, որ պատերազմի ավարտը հնարավոր է նույնիսկ Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակման դեպքում, որի միջով անցնում է համաշխարհային նավթի արտահանման մինչև 20%-ը։

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Իսրայելի հետ համաձայնեցված Թրամփի կողմից սանձազերծված պատերազմը դուրս է եկել նրա վերահսկողությունից։ Սա, իր հերթին, սպառնում է զրկել Հանրապետական ​​կուսակցությանը Կոնգրեսում նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում ունեցած մեծամասնությունից։

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն թերագնահատեց էներգամատակարարման խափանումները։ Թրամփը փորձեց Իրանից բխող ենթադրյալ սպառնալիքը տարանջատել պատերազմի ազդեցությունից նավագնացության վրա և պատասխանատվությունը տեղափոխել Մերձավոր Արևելքի էներգետիկ ռեսուրսներից անմիջականորեն կախված երկրների վրա։

Այսպիսով, երեքշաբթի օրը Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները բավականաչափ նվազեցրել է Իրանի կողմից եկող ռազմական սպառնալիքը, որպեսզի նեղուցը կարողանա վերաբացվել առանց նրա մասնակցության։ Իսկ դա նշանակում է, որ Թրամփը պատրաստվում է այս պատերազմից  «ձեռքերը լվանալ» և դուրս գալ՝ ողջ պատասխանատվությունը թողնելով տարածաշրջանի երկրների վրա:

Այսպիսով, Թրամփը կհայտարարի, որ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն դուրս կգա պատերազմից, քանի որ այլ երկրները շահագրգրված չեն, որ Հորմուզի նեղուցը բացվի, իսկ ԱՄՆ-ն միայնակ դրան չի գնա, քանի որ չի ուզում ուրիշների փոխարեն իրենց շահերը պաշտպանել:

Այս ամենը ցույց է տալիս, որ Թրամփը վերջապես սկսում է հասկանալ, որ իրեն խաբել են, որ ռմբակոծություններով հնարավոր փոխել Իրանում ռեժիմը:

Նա փաստացի գնաց այդ արկածախնդրությանը և արդյունքում հայտնվեց ինքն իր ծուղակի մեջ, որից սակայն տուժեցին աշխարհի գրեթե բոլոր երկրները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>