Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
25
Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան

Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող գյուղատնտեսության ոլորտում ներկայացվող մոտեցումները.
«Գյուղատնտեսությունը ոչ թե պարզապես կերակրում է մեր ժողովրդին, այլ հանդիսանում է մեր երկրի ազգային անվտանգության կարևորագույն գործոններից։ Այսօրվա փոփոխական և անկանխատեսելի աշխարհում ոչ մի երկիր չի կարող ապագա ունենալ` առանց կայուն, մտածված գյուղատնտեսական ռազմավարության և զարգացող գյուղատնտեսական արտադրության։

Հայաստանի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս ունենալ և զարգացնել կայուն ու բազմաճյուղ գյուղատնտեսություն, և այս ոլորտում պետական քաղաքականությունը պետք է լինի մեր գլխավոր առաջնահերթություններից։
Գագիկ Ծառուկյան
ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
1. Վերաբացել գյուղատնտեսության նախարարությունը

2. Գյուղը դարձնել ոչ թե գոյատևման, այլ՝ բարեկեցիկ ապրելու և եկամուտ վաստակելու աղբյուր։ Գյուղացու աշխատանքը և գործունեությունը պետք է լինեն եկամտաբեր։

3. Էապես բարելավել գյուղական կյանքի որակը՝ այն հարստացնելով մշակութային, կրթական, առողջապահական և այլ կարևոր բաղադրիչներով։

4. Գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ են պետական ներդրումներ՝ աղքատությունը և գյուղերից բնակչության արտահոսքը նվազեցնելու նպատակով։

5. ՀՀ գյուղատնտեսությունը պահանջում է հատուկ պետական քաղաքականություն և չի կարող դիտարկվել որպես շուկայական տնտեսության սովորական ճյուղ։ Այն իրականացնում է առնվազն չորս կարևոր գործառույթներ․
ա․ պարենային անվտանգության ապահովում
բ․ զբաղվածության կարգավորում և աղքատության հաղթահարում
գ․ տարածքների համաչափ և կայուն զարգացում
դ․ վերամշակման և արտահանման համար հումքի բազայի ձևավորում

6. Հայաստանի բոլոր 10 մարզերի համար անհրաժեշտ է մշակել համալիր զարգացման ծրագրեր՝ հաշվի առնելով խորհրդային տարիներից ձևավորված՝ արտադրական և գյուղատնտեսական մասնագիտացումը։ Միաժամանակ պետք է սահմանել տնտեսության զարգացման ոլորտային առաջնահերթությունները՝ կենտրոնանալով բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների և թվային ծառայությունների ներդրման, ինչպես նաև ժամանակակից մեքենա-տրակտորային կայանների զարգացման վրա։

7. Մարզերում ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացին կլոր տարին վաճառի մթերքը շահավետորեն՝ ունենալով ապահովված շուկաներ և գյուղմթերքի ժամանակակից ընդունման ու մթերման կայաններ՝ փաթեթավորման, սառնարանային և պահեստային ենթակառուցվածքներով, արտադրողի համար ապահովելով հուսալի և արդյունավետ իրացում։

8. Գյուղական համայնքներում գործունեության արդյունավետության բարձրացման համար ստեղծել լիարժեք պայմաններ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով անասնապահությանը, կաթի և մսի իրացման ամբողջ շղթային, սպանդանոցների տեղաբաշխմանը և մատուցվող ծառայությունների որակին։
 
9. Պետությունը խոշոր ներդրումային ծրագրերին պետք է ունենա մասնակցություն 25–30% բաժնեմասով՝ առաջին 5 տարիներին ապահովելով ապրանքների և ծառայությունների կայուն իրացումը, իսկ բիզնեսի կայացումից հետո իր բաժնեմասը վաճառի ձեռնարկատիրոջը։
 
10. Անհրաժեշտ է արմատապես վերափոխել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով միջնորդ օղակները, նվազեցնելով ոռոգման ջրի ինքնարժեքը և ամրապնդելով ջրամատակարարողների ու ջրօգտագործողների միջև վստահությունը։ Առաջիկա երեք տարիներին 1 հա հողամասի ոռոգման ջրի վճարը պետք է սահմանել 1000 դրամ։
 
11. Տարիներ շարունակ վարկային ծանր բեռը հազարավոր քաղաքացիների կանգնեցրել է իրենց ունեցվածքը կորցնելու վտանգի առաջ, հատկապես սպառողական և գյուղատնտեսական վարկերի դեպքում, երբ տոկոսները, տույժերն ու տուգանքները հաճախ գերազանցում են մայր գումարը։ Պետությունը՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ, պետք է սահմանի փուլային կարգավորումներ՝ տույժերի մեղմման, վարկային արձակուրդների կիրառման և պարտքերի վերակառուցման համար։ Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 2.5–3%։
 
Պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա Հայաստանում գյուղատնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Առանցքային բանաձևեր.

- Պետությունը չի միջամտում այնտեղ, որտեղ շուկան գործում է, բայց պարտավոր է միջամտել այնտեղ, որտեղ շուկան աշխատում է սննդի անվտանգության և արտադրողի եկամտի դեմ։

- Պարենային անվտանգության նպատակը հիմնական ապրանքների երաշխավորված նվազագույն սեփական արտադրությունն է և արտաքին ցնցումներին դիմակայությունը։

- Գյուղատնտեսությունն ազգային անվտանգության տարր է, այլ ոչ՝ ընդամենը շուկա։

- Գյուղմթերքի արտահանումը սկսվում է ոչ թե մաքսակետից, այլ՝ դաշտից, այգուց և ֆերմայից։

Հայաստանի գյուղատնտեսության արդյունավետությունը որոշվում է հետևյալ հիմնական գործոններով.

Ոռոգում. ոլորտի հիմքը
Ուշադրության կենտրոնում պիտի լինեն ֆիզիկական ենթակառուցվածքները, կառավարումն ու արդար բաշխումը, կորուստների նվազեցումը, էներգաարդյունավետությունը։

Սուբսիդիաներ և ապահովագրություն
Սուբսիդիաները և ապահովագրությունը դիտվում են որպես ռիսկերի կառավարման միասնական մեխանիզմ, այլ ոչ՝ որպես ցրված միջոցառումներ:

Տեխնիկա
Առաջնահերթությունը հասանելիությունն է (լիզինգ, սպասարկման կենտրոններ), և ոչ թե՝ տիրապետումը։

Պարարտանյութեր և արտադրության միջոցներ
Պետության խնդիրն է ոչ թե ամրագրել գները, այլ՝ ապահովել մատչելիությունը, կայունությունը և կանխատեսելիությունը:

Արտադրանքի իրացում. շուկան՝ որպես քաղաքականության կենտրոն
Ներքին շուկա
Որակի և գնի հավասար պայմաններում առաջնահերթությունը տեղական արտադրանքն է։

Արտահանում
Արտահանումն արդյունք է, ոչ թե նպատակ:

Որակ և սերտիֆիկացում
Ոչ միայն ԵԱՏՄ, այլև՝ ԵՄ շուկաներ մուտք գործելու նպատակով անհրաժեշտ են.
․ ժամանակակից լաբորատորիաներ
․ հավաստագրման կենտրոններ»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>