Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
25
Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված

Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր

Նպատակներ և ծրագրեր՝

• Մինչև 2031թ. ՀՀ ՀՆԱ-ն հասցնել մինչև 75 միլիարդ դոլարի,

• նվազագույն աշխատավարձը 2027թ.-ից սահմանել 150.000 դրամը,

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԹՈՇԱԿ

• սկսած 2027թ. փուլային տարբերակով կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 100.000 դրամը,

• յուրաքանչյուր տարի թոշակների չափը պետք է ավելացվի/ինդեքսավորվի՝ նախորդ տարվա ինֆլյացիայի չափով,

ՎԱՐԿԱՅԻՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ՌԵԿԵՏԻ ԲԱՑԱՌՈՒՄ

• մինչև 5 մլն դրամի չափ վարկային պարտավորությունների մասով առաջացած բոլոր տույժ-տուգանքները չեղարկել:

ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ

• տարեկան մինչև 60 միլիոն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներն ազատվում են շրջանառության հարկից, այսինքն՝ տալու են զրո հարկ /աշխատողների եկամտահարկի մուծումները բյուջեին պահպանվում են/,

• տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկ սահմանել 1 տոկոսը,

• տարեկան 180 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող բիզնեսի ներկայացուցիչները հայտնվում են ավելացված արժեքի հարկի /ԱԱՀ/ և շահութահարկի տիրույթում. ԱԱՀ չափ սահմանել 17 տոկոսը, իսկ շահութահարկը՝ 14 տոկոսը,

• բիզնեսի որոշ տեսակների համար (օրինակ՝ ոսկու շուկա) սահմանել հաստատագրված հարկեր՝ պարզեցնելով հաշվապահությունը։

Հարկային քաղաքականությունը պետք է լինի կանխատեսելի։ Պետք է ընդունել օրենք, ըստ որի՝ հարկային դրույքաչափերի բարձրացումը կիրականացվի միայն հանրաքվեի միջոցով և ոչ շուտ քան տվյալ հարկային դրույքաչափն ընդունելուց 2 տարի անց։

ԱՆՎՃԱՐ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները սկսած 2028 թվականից (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) պետք է լինեն անվճար:

ՄԵԳԱՆԱԽԱԳԾԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

1. «Զվարթնոց» օդանավակայի տարածքում ձևավորել ազատ առևտրի կամ օֆշորային գոտի՝ ֆինանսական և ոսկու «հաբ» դարձնելու հեռանկարով։

Այստեղ նաև կստեղծվի բիզնես գոտի՝ միջազգային բիզնես գրանցելու և վարելու, ինչպես նաև կրիպտոարժույթներ թողարկելու և շրջանառելու համար։

«Զվարթնոցի» տարածքում նաև կգործի թանկարժեք մետաղների առևտրի միջազգային կենտրոն, որը ներառելու է 1 գրամ ոսկու հետ կապակցված ազգային կրիպտոարժույթ, որը հետագայում կարող է ծառայել որպես խնայողությունների և գործարքների գործիք։

Այս գոտու շրջանակներում կգործի՝

ա/թանկարժեք մետաղների մեծ, անվտանգ պահեստարան (Սինգապուրի մոդելով, որը նույնպես ունի մեծ պահեստարան միջազգային օդանավակայանի տարածքում),

բ/հումքի վերամշակման և թանկարժեք մետաղների ջարդոնի ձուլակտորների ու մետաղադրամների վերածման համար նախատեսված վերամշակման գործարան, որը կօգնի աջակցել «ոսկե կրիպտոարժույթի» թողարկմանը,

գ/ ստեղծել թանկարժեք մետաղների և կրիպտոարժույթների շրջանառության համար առավելագույնս բարենպաստ օրենսդրություն, որը կօգնի Հայաստանը վերածել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի:

2. Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծում, Գյումրի քաղաքում հարկային ռեժիմի առումով «ազատ քաղաքի» ռեժիմի սահմանում:

3. ՀՀ հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը դարձնել միջազգային զբոսաշրջային կենտրոն:

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>