Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
26
Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար Վիճակը ծանր է, ՔՊ-ն փլուզվում է, Ռուբիոն մի քանի ժամով գալիս է ՀՀ, որ օգնի․ Ստեփան Դանիելյան ԱԺ ընտրություններին մասնակցող մեկ ուժ ինքնաբացարկ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին

Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ միջազգային տարբեր ամբիոններից ընդդիմադիր գործիչները տարբեր հարցեր են բարձրաձայնել մեր երկրում այս կամ այն իշխանության կողմից ժողովրդավարության նորմերի խախտումների կամ այլ հարցերի վերաբերյալ: Այդպես եղել է բոլոր նախկին նախագահների օրոք: Ու թեպետ դա բնական է, նույնիսկ այդ դեպքում, այն ընդդիմադիրները, որոնք որոշակի «կարմիր գծեր» են հատել «դրսում», արժանացել են սուր քննադատության:

Սակայն տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր տեսնել, որ պետության ղեկավարը կանգնի միջազգային որևէ ամբիոնի մոտ ու բողոքի, ավելի ստույգ՝ «բամբասի» Հայ առաքելական եկեղեցուց ու ընդդիմությունից: Փաշինյանը երեկ դա էլ արեց: «Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել»,- Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը: Այսինքն, նույնիսկ «դրսում» նա իրեն թույլ է տալիս օգտագործել «եկեղեցու փաստացի պետ», այլ ոչ թե Կաթողիկոս ձևակերպումը: Մշտապես հեգնական, դժգոհ, հարձակողական տոնով միջազգային հարթակներում Հայ եկեղեցու մասին խոսել են Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները: Հիմա նրանց միացել է Հայաստանի «փաստացի պետը»:

Ընդ որում, նա չի էլ թաքցրել իր «զայրույթի» հիմնական պատճառը, այն է՝ Հայաստանում շարժում էր սկսվել՝ «պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը»: Ավելին, նա հստակ ուղերձ է տալիս Եվրոպային, որ Ղարաբաղի հարցը փակ է, ու ինքը թույլ չի տալու վերաբացումը: Այստեղ, իհարկե, նա չի մոռացել բողոքել նաև «հոգևորականներին աջակցող ընդդիմադիրներից»:

Հասկանալի է, որ Եվրոպական խորհրդարանում յուրատեսակ «հաշվետվության» ժամանակ պետք է հնչեին «ԿԳԲ-ի գործակալներ», «պատերազմի կուսակցություն», «Հայաստանի նախկին ղեկավարներ», «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ» արտահայտությունները՝ կորզելու եվրոչինովնիկների ծափահարությունները (հոտնկայս չէ, այնպես, մի թեթև քաջալերող՝ «ապրես, նստիր, հինգ): Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին շատ է ցավեցրել, որ իրենց հովանավորող եվրոպացիների մոտ հաճախ ընդդիմադիր գործիչները բողոքում են, թե որքան է նա Հայաստանը հեռացրել ժողովրդավարությունից: Եվ ինքն էլ իր խոսքում հաստատում է դա. «Որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

Չգիտենք՝ կոնկրետ ում նկատի ունի, բայց ով կամ ովքեր էլ այդ ամենը բարձրաձայնած լինեն, կարծես թե որևէ սուտ բան չեն ասել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>