Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին
25
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Պատերազմ Արցախում
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը Եղեգնաձորում Հունիսի 7-ին ընտրեենք ✅ 7-ին Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան Փաշինյանը ոչ մի շանս չունի հաղթելու. Երևանում աղետալի պատկեր ունեն. սոցիոլոգ Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան Տնտեսվարողներն ահազանգում են՝ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը. Գառնիկ Դանիելյան Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները

Երևանը 2026-ին դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը՝ աղքատ բնակիչների առկայությամբ

Միջազգային բիզնեսների համար հավաքագրման խորհրդատվության մասնագիտացած Mercer Human Resource Consulting միջազգային խորհրդատվական խումբը ամեն տարի հրապարակում է Mercer Cost of Living Survey-ը:

Վարկանիշը կազմելիս, որը ուսումնասիրում է աշխարհի  խոշոր քաղաքների իրավիճակը, հետազոտողները հաշվի են առնում ավելի քան 200 տեսակի ապրանքների և ծառայությունների գները, ներառյալ բնակարանը, տրանսպորտը, սնունդը, հագուստը, կենցաղային ապրանքները և զվարճանքը, այն գնային միջակայքում, որը սպասում է արտասահմանում աշխատող միջին մենեջերը: Հարցումը հիմնված է ԱՄՆ ամենաթանկ քաղաքում՝ Նյու Յորքում, ապրանքների և ծառայությունների արժեքի վրա, որտեղ կենսապահովման արժեքի ինդեքսը 100 է:

Այսինքն, Նյու Յորքի ինդեքսը ընտրված է որպես չափման հենակետ բոլոր քաղաքների համար:

Այսինքն, եթե Նյու Յորքի ինդեքսը, համարենք, հավասար է 100-ի, ապա նրանից բարձր, կամ ցածր քաղաքների միավորները համեմատելի պիտի լինեն հենց ամերիկյան այս քաղաքի ինդեքսին:

Օրինակ, աշխարհի ամենաթանկ քաղաքը, այս ինդեքսի տեսանկյունից, համարվում է շվեյցարական Ցյուրիխը, որի ինդեքսը 2026-ին  եղել է  118,5:

Այսինքն, Ցյուրիխում ապրելու կյանքի ինդեքսը Նյու Յորքից ավելի թանկ է եղել 18.5 տոկոսով:

Իսկ, օրինակ ամենաէժան քաղաքը 2026-ին եղել է Պակիստանի Փեշավար  քաղաքը, որտեղ կյանքի արժեքի ինդեքսը կազմել է 15.1։

Նշենք, որ քաղաքի կենսամակարդակի ինդեքսը բաղկացած է մի քանի մասերից.

-քաղաքում բնակարանների վարձակալման միջին գնից

-ապրելու համար միջին արժեքի չափ գումարներից

-մթերային ապրանքների միջին գնից

-ռեստորաններում, կաֆեներում  և ֆուդ կորտերում միջին գնից՝ նույնանման ուտելիքների համար :

Պարզվել է, որ այս ինդեքսով Երևանի ցուցանիշները ավելի վատն են, քան մեր հարևան երկրների մայրաքաղաքների ցուցանիշերը:

Օրինակ, եթե Նյու Յորքում, ինչպես նշեցինք, ապրուստի ընդանուր ինդեքսը հավասար է 100-ի, ապա Մոսկվայինը 2026-ին եղել է  47.5: Ռուսաստանի մայրաքաղաքը զբաղեցրել է թանկությամբ 290 –րդ հորիզոնականը:

Այսինքն, Մոսկվայում կյանքն էժան է Նյու Յորքից ընդամենը մոտ երկու անգամ:

Իսկ ահա Երևանի ինդեքսը կազմել է  42.4:

Այսինքն, Երևանում ապրուստը թանկությամբ շատ մոտ է Մոսկվայի ցուցանիշին:

Իսկ ավելի ստույգ, Երևանում ապրուստի արժեքը Մոսկվայից ընդամենը 9 տոկսով է էժան:

Իսկ, օրինակ, Թբիլիսիի ինդեքսը  2026-ին եղել է 36.6:

Այսինքն, Թբիլիսիում ապրուստը Երևանից էժան է մոտ 16 տոկսով:

Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանի քաղաքացիների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը մեծ է Հայաստանի համանման ցուցանիշից մոտ 14 տոկսով:

Մեզ մոտ 2025-ի տվյալներով կազմել էր՝ 8960 դոլար, Վրաստանում՝ 10126 դոլար:

Զարմանալի է, սակայն Բաքվի ինդեքսը է՛լ ավելի ցածր է և 2026-ին կազմել է 32.3:

Այսինքն, Երևանում կյանքը թանկ է Բաքվից ավելի քան 31 տոկոսով:

Ճիշտ է, հայերի կենսամակարդակը ադրբեջանցիներից ավելի բարձր է՝ մոտ 22  տոկոսով, սակայն հետաքրքիր է, որ քաղաքների մասով Երևանը դարձել է տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը:

Նույն տվյալների համաձայն, Վրաստանի մայրաքաղաքում ապրելն ավելի էժան է, քան  Երևանում (353-րդ տեղ) և Ստամբուլում (336-րդ տեղ), ինչպես նաև Բելգրադում (314-րդ տեղ)։

Numbeo-ի տվյալներով՝ Թբիլիսիում չորս հոգանոց ընտանիքի համար ամսական կենսապահովման մոտավոր ծախսերը կազմում են 2341 դոլար՝ առանց վարձավճարի, մինչդեռ միջին մարդուն անհրաժեշտ է 638 դոլար ՝ առանց վարձավճարի։

Նույն կենտրոնի հաշվարկների համաձայն, Երևանում չորս հոգանոց ընտանիքին (առանց վարձավճարի) անհրաժեշտ է 2700 դոլար, Ստամբուլում՝ 2831 դոլար, իսկ Բելգրադում՝ 2771 դոլար։ Մեկ անձին անհրաժեշտ է  Երևանում 741 դոլար, Ստամբուլում՝ 757 դոլար, իսկ Բելգրադում՝ 797 դոլար։

Նույն կենտրոնի համաձայն, մթերքի միջին գնի   ինդեքսը Երևանում  կազմել է 37, իսկ ռեստորանների գնի ինդեքսը՝ 42.5:

Մինչդեռ Թբիլիսիում մթերքի ինդեքսը կազմել է 35.5, իսկ ռեստորանների ինդեքսը՝40.2:

Այսինքն, Թբիլիսիում մթերքները Երևանից էժան են մոտ 4 տոկսով, իսկ ռեստորանների գները՝ 6 տոկոսով:

Վարձը Երևանում նույնպես թանկ է Թբիլիսիից՝ մոտ 4 տոկոսով:

Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի մայրաքաղաքում կյանքի արժեքը 14.2%-ով ավելի բարձր է, քան Թբիլիսիում:

Փաստացի կարող ենք նշել, որ Երևանի ցուցանիշները էժան են միայն Ստամբուլի, Մոսկվայի  և Բելգրադի համեմատ, այն էլ՝ տարբերությունը մեծ չէ:

Մինչդեռ հիշեցնենք, որ Հայաստանի բնակիչների մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան ռուսների, վրացիների և թուրքերի մոտ:

Եթե մեզ մոտ այդ թիվը կազմում է՝ 8960 դոլար, Վրաստանում՝10126 դոլար, ապա Ռուսաստանում այն հավասար է՝17446 դոլարի, իսկ Թուրքիայում՝18198 դոլարի:

Մեր ցուցանիշը մեծ է միայն ադրբեջանցիներից, որտեղ 2025-ի տվյալներով մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը կազմել է 7365 դոլար:

Այսպիսով, կարող ենք հանգել հետևության. Հայաստանի բնակիչները մոտ երկու անգամ ավելի վատ են ապրում, քան ռուսներն ու թուրքերը:

Մենք ավելի վատ ենք ապրում մոտ 13 տոկոսով, քան՝ վրացիները:

Միայն ադրբեջանցիներից ենք ավելի լավ ապրում՝ մոտ 22 տոկոսով, սակայն Երևանում ապրանքների, մթերքների գները համեմատաբար ավելի բարձր են, քան Թբիլիսիում և Բաքվում և շատ քիչ են տարբերվում Ստամբուլի և Մոսկվայի գներից:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի ոչ էֆեկտիվ և անարդար կառավարում է հաստատված Հայաստանում:

Առավել ծանր վիճակ է երևանցիների մոտ, որոնք ցածր աշխատավարձերով և թոշակներով մի կերպ գոյատևում են տարածաշրջանի ամենաթանկ քաղաքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>