Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին
25
Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Պատերազմ Արցախում
Գագիկ Ծառուկյանը բոլոր uպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ. Տոնոյան Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր. Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ Բաքվի բանտից «Այս պահվածքով երկար չեք ապրելու ՀՀ-ում»․ Տավրոս Սափեյանը՝ արցախցի կնոջը Երբ կբարձրանա օդի ջերմաստիճանը Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Գագիկ Ծառուկյանը բոլոր սպառնալիքներին արձագանքում է օլիմպիական հանդարտությամբ». Իվետա Տոնոյան Ալենը, խոզը, կատուն, շունն ու շանգյալը Թևանյանը մնալու է կոկորդիդ, Նիկո՛լ Ազատություն Թեւանյանին, հունիսի 7-ին՝ համար 7-ին Վստահ եմ՝ ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Ծառուկյանը՝ Վարդանյանին Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև Պետք է ընդունել, որ Փաշինյանն ընտրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղին․ Մեդվեդև «Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին»․ Գագիկ Ծառուկյան Իշխանությունները «հաղթական զորահանդես» են կազմակերպում, որով փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան «Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան

Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների ղեկավարներին, նաև՝ Լեզվի կոմիտեի նախագահին ուղղված շրջաբերական: Հասկանալի է՝ այն կրթության, գիտության ու մնացյալի նախարարության ղեկավար կազմի մտքի արգասիքն է: Սույն «շրջաբերականը», ըստ փաստաթղթում նշվածի, նպատակաուղղված է «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում բարեվարքության տարրերի պահպանման ամրապնդմանը», և նախանշված են այդ նպատակով հանձնարարվող գործողություններն ու քայլերը:

Չափազանց հետաքրքրաշարժ փաստաթուղթ է: Օրինակ՝ 2-րդ ենթակետում կա այսպիսի նշում (կետադրությունը և ուղղագրությունը՝ ըստ բնագրի, խմբագրելու և սրբագրելու իրավունք չենք վերապահել մեզ). «Նախարարության բոլոր աշխատակիցները անկախ իրենց կարգավիճակից և համոզմունքներից չպետք է անձնական համոզմունքների շրջանակներից մեկնաբանեն ցանկացած ծառայողական որոշումներ, խուսափեն մեկնաբանել ղեկավարի հրամանները սեփական հակասող անձնական մտքերի տեսանկյունից, ցուցաբերեն մասնագիտական և օբյեկտիվ վարքագիծ»:

Եվ մինչ ավտոմեքենա վարողներն ուզում են իմանալ, թե ով է եղել էկոնոմիկայի նախարարի թվաբանության ուսուցիչը, մեզ հետաքրքրեց, թե ով է հայոց լեզու դասավանդել այս տեքստի հեղինակին: Գոնե Լեզվի կոմիտեի հետ խորհրդակցեին և միայն դրանից հետո «շրջաբերականագրեին»:

Բանն այն է, որ, ըստ տեքստի, ստացվում է, որ նախարարության աշխատակիցները չպետք է խուսափեն ղեկավարի հրամանները մեկնաբանելուց: Չնայած, ակնհայտ է, որ շրջաբերականի հեղինակը տրամագծորեն հակառակ նպատակն է հետապնդել, այսինքն՝ նախարարության բոլոր աշխատակիցներին, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմին, արգելել՝ մեկնաբանել ղեկավարի հրամանները: Բանակային, զորանոցային վիճակ: Իսկ եթե դա անտրամաբանական հրամա՞ն է:

Բայց սրանք դեռ «ծաղիկներն» են: Փաստաթղթի 5-րդ ենթակետն ուղղակի հրաշագեղ է: Համոզվեք ինքներդ. «... Հանրային ծառայողը պարտավոր է սոցիալական ցանցերում և ոչ միայն, այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի գործառույթները, որոշումները, գործունեությանն առնչվող խնդիրները և իրավական հարցերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է ի պաշտոնե իրականացվող գործառույթներից, ինչպես նաև դրանց վերաբերյալ չտարածել ոչ պաշտոնական լուրեր...»:

Եթե «պաշտոնագրական» այս բառակույտը վերծանենք ու ընկալելի հայերենով վերաշարադրենք, ապա հրահանգը կամ հրամանը հետևյալն է. ոչ մի տեղ. ո՛չ տանը, ո՛չ բակում, ո՛չ ընտանիքի անդամների, ո՛չ հարևանների, ո՛չ համակուրսեցիների, ընդհանրապես ոչ մեկի հետ ոչինչ չխոսե՛լ, իշխանություններին, նախարարին, իշխող կուսակցությանը չքննադատե՛լ: Հակիրճ՝ լինել համր, ձայնազուրկ, չունենալ կարծիք, տեսակետ, առավել ևս՝ չհամարձակվել այն որևէ կերպ արտահայտել: Հասկանալի է՝ վայրկենապես գործազրկվելու սպառնալիքով:

Շարունակությունն էլ պակաս «հրաշք» չէ. «Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել սոցիալական ցանցերում և ոչ միայն (ու ո՞րն է այդ անորոշ ու համընդգրկուն «ոչ միայն»-ը-թղթ.) , այդ թվում՝ առօրյա կյանքում՝ աշխատավայրից դուրս, հասարակական տրանսպորտում, միջոցառումներում և այլն, անձնական այնպիսի լուսանկարներ և տեսագրություններ հրապարակելուց, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ»:

Առհասարակ, սա ի՞նչ է. ներգերատեսչական շրջաբերակա՞ն, թե՞ համակենտրոնացման ճամբարի օրինակելի կանոնադրություն:

Եվ արդյո՞ք միայն մեկ գերատեսչության ներսում են նման բռնատիրական պահանջներ շրջանառվում ու կիրառվում:

Փաշինյանական իշխանությունը արդեն հասել է այն կետին, որ շրջաբերականով խիստ սահմանափակում են արտահայտվելու իրավունքը, անգամ... աշխատանքից հետո, պաշտոնավարման տարածքից դուրս: Համատարած ուզում են ամեն ինչ վերահսկած լինել՝ անձնական կյանքը, շփումները, կենցաղային խոսակցությունները, ծաղկեփունջ նվեր ստանալը, աշխատանքից հետո հարևանուհու հետ սուրճի գավաթի շուրջ զրույցը, սոցցանցային գրառումները, նկարները, տեսանյութերը: Ամեն ինչ: Հապա էլ բռնատիրությունն ինչպե՞ս է լինում: Կարճ ասած՝ ոչ բարի գալուստ օրուել յան «1984», կոնկրետ՝ «Սիրո նախարարություն»:

Ի դեպ, բոլոր պաշտոնյաները թող ամեն դեպքում զգույշ լինեն՝ հանկարծ այնպիսի միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա է Նիկոլ Փաշինյանը, թեկուզ մի վայրկյանով աչքները չփակեն, որ ննջելու տպավորություն չստեղծվի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>