Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Պատերազմ Արցախում
Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանին աջակցելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությո՞ւն է առաջացել

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում Թրամփի հետ միասին Փաշինյանն ու Ալիևը հուշագիր ստորագրեցին, որով, միջազգային դիտորդների կարծիքով, Հայաստանը համաձայնվեց կատարել Ադրբեջանի գրեթե բոլոր՝ հրապարակայնորեն հնչեցրած նախապայմանները:

Սակայն, նույնիսկ այս պարագայում, Ալիևը հրաժարվեց Փաշինյանի հետ ստորագրել վերջնական, այսպես կոչված՝ «խաղաղ պայմանագիրը», նշելով, որ դա կանի, երբ Հայաստանը փոխի իր Սահմանադրության մեջ այն դրույթները, որոնք վերաբերվում  են  Արցախին:

Հասկանալի է, որ Փաշինյանն ամեն կերպ փորձում էր Ալիևից կորզել այդ թղթի կտորը, որպեսզի կարողանար գալիք տարի այն ներկայացնել  հայ  հանրությանը, մտածելով, որ դրանով կկարողանար կրկին, երրորդ անգամ վերարտադրվել:

Թեև Ալիևը այս պայմանը դրել է, սակայն, Փաշինյանը չի կորցնում հույսերը՝ ստանալ այդ թղթի կտորը մինչև Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելը: Վերջինիս համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե, իսկ մինչ այդ Փաշինյանը դեռ պիտի կարողանա վերարտադրել իր իշխանությունը 2026-ի գալիք ընտրություններում:

Հայտնի է, որ Փաշինյանը փորձում է Ալիևի վրա «տղա բերել», որպեսզի կարողանա ստանալ նրանից այդ զիջումը:

Հասկանալի է նաև, որ ներկա դրությամբ Ալիևի վրա կարող է ազդել միայն Էրդողանը:

Սակայն Թուրքիան, գոնե հրապարակայնորեն, հայտարարում է, որ չի խառնվում հայ-ադրբեջանական գործընթացին, իսկ հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից հետո:

Թուրք վերլուծաբանները սակայն նշում են, որ Էրդողանը կցանկանար, որ Ալիևը Փաշինյանի հարցում ավելի ճկուն լիներ:

Քանզի, ըստ այդ վերլուծաբանների, առանց այդ թղթի կտորի, Փաշինյանին չի հաջողվի գալիք 2026-ի ընտրություններում պահպանել սեփական իշխանությունը:

Հասկանալի է, որ հրապարակային դաշտում Թուրքիան ցույց չի տալիս, որ Ադրբեջանի հետ ունի հակասություն, սակայն կուլիսներում, փորձում է ազդել Բաքվի վրա, որպեսզի Փաշինյանին «միայնակ չմնա»:

Եվ ահա, վերջերս, Թեհրան կատարած այցի ընթացքում, Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց հետևյալը՝ Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ։

Նա նաև Փաշինյանին գնահատեց որպես խիզախ գործիչ, ով չի վախենում հին կարծրատիպերը փլուզել:

Ֆիդանը  հույս հայտնեց, որ այդ պայմանագիրը կարող է կնքվել նույնիսկ գալիք տարվա առաջին կեսին:

Ուշադրություն դարձնենք ժամկետի վրա:

Այդ ժամանակ Փաշինյանը, նույնիսկ տեսականորեն, չի կարողանա փոխել Սահմանադրությունը: Իսկ դա նշանակում է, որ Ֆիդանի խոսքերը ուղղված էին Ալիևին:

Թուրքիան մտահոգված է Փաշինյանի ճակատագրով և փորձում է հասկացնել Ալիևին, որ վերջինս ավելի ճկուն լինի Փաշինյանի հանդեպ:

Էրդողանը ամեն անգամ հիշեցնում է Ալիևին, թե ով է իրականում օգնել իրեն Արցախից հայերին վռնդել:

Ղարաբաղյան հարցի լուծմանը Թուրքիայի անմիջական ռազմական մասնակցության փաստը հաստատել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար  Հաքան Ֆիդանը։  Էրդողանի կողմից հանրային ծառայության մեդալի հանձնման արարողության ժամանակ Ֆիդանը ասել է բառացիորեն  հետևյալը. «Ես այս մեդալը ստանում եմ Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում ձեր հրամանները կատարելիս զոհված ընկերների անունից»:

Ֆիդանի կողմից այս հրապարակային հայտարարությունները պատահական բնույթ չունեն: Դրանք մեսիջներ են, որ ուղղված են Ալիևին, վերջինիս հասկացնելով, որ առանց Անկարայի, Ալիևը ոչինչ չէր կարող անել Ղարաբաղում:

Եվ ահա հիմա այդ նույն Ֆիդանը Փաշինյանին գնահատում է որպես խիզախ գործիչ, իսկ Ալիևին ակնարկում է, որ լավ կլիներ, որ 2026-ի առաջին կեսին հայ-ադրբեջանական պայմանագիրը պատրաստ լիներ և կնքվեր:

Թուրք վերլուծաբանների կարծիքով, Թուրքիան հայկական ուղղությունը դիտարկում է ոչ թե որպես բարի կամքի դրսևորում, այլ որպես համապարփակ տարածաշրջանային ճարտարապետության մաս:

Թուրքիան հույս ունի, որ  Հայաստանին իր ազդեցության տակ վերցնելով, էապես կկրճատի Երևանի կախվածությունը Մոսկվայից: Իսկ  առանց հայ-ադրբեջանական  բանակցություններում առաջընթացի, դա հնարավոր չին լինի:

Դրա արդյունքում Թուրքիան կկարողանա ունենալ ցամաքային ուղիղ կապ  «թյուրքական աշխարհի» հետ և, բացի այդ, կստանա  լրացուցիչ դիվանագիտական ​​բոնուս՝ Հայոց ցեղասպանության՝ «1915 թվականի իրադարձությունների» միջազգային ճանաչման հայկական արշավի «սառեցում»:

Թուրքիայի համար խաղասեղանին դրված է շատ բան, և Անկարային պետք է, որ Փաշինյանը կարողանա վերարտադրվել 2026-ի ընտրությունների արդյունքում:

Այդ իսկ պատճառով էլ Անկարան ցանկանում է, որ Ալիևը Փաշինյանի հարցում ավելի ճկուն լինի:

Թուրք վերլուծաբանների կարծիքով, Փաշինյանը Թուրքիայի համար, այս տարածաշրջանում  «հնարավորությունների բացման պատուհան է», որը կարող է լինել 100 տարին մեկ: Եվ այդ հնարավորությունը բաց թողնելը կլիներ հիմարություն, նշում են թուրք վերլուծաբանները:

Պետք է նկատել, որ ի տարբերություն թուրքերի, Ալիևի մոտեցումները փոքր-ինչ տարբերվում են: Նա չի հավատում, որ Փաշինյանը ունի հնարավորությունը վերարտադրվելու 2026-ին և փորձում է Հայաստանի հետ օրակարգը չշաղկապել բացառապես Փաշինյանի անձի հետ:

Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի համար ավելի վստահելի կլինի, եթե նա կարողանա պայմանավորվել  Հայաստանում այն ուժի, կամ անձի հետ, ով ունակ կլինի ընկալել նախ նոր իրողությունները և, երկրորդը՝ կունենա կայուն դիրք հետփաշինյանական Հայաստանում:

Ըստ Ալիևի՝ եթե նման ուժ, կամ անձ չգտնվի, ապա Ադրբեջանը ուժով կստիպի Հայաստանին՝ հաշտվել իրականության հետ, սակայն Հայաստանի համար ավելի վատ պայմաններում:

Ալիևի և թուրքերի այս տարբերությունը տեսանելի չէ հրապարակային տիրույթում, սակայն աշխարհաքաղաքական հարթակում, կուլիսներում այն ակնհայտ է երևում:

Նույնը վերաբերվում է Իսրայելի հետ հարաբերությունների  հարցին:

Ադրբեջանը սերտորեն փորձում է կապ պահել Իսրայելի հետ, այս աշնանը միջազգային հրեական կազմակերպություններին հյուրընկալելու է իր մոտ, մինչդեռ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները օր-օրի վատթարանում  են:

Եվ նույնիսկ վարկած կա, որ Իսրայելի հաջորդ հարվածը կարող է լինել Թուրքիայի ուղղությամբ:

Սակայն դա արդեն վերլուծության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>