200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ)
7
Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Պատերազմ Արցախում
Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) Կյանքն ու ճակատագիրը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է Կճոյանի հետ գրկախառնվել. Ռուբեն Մխիթարյան «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) Ի՞նչ է անում այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչը Հայոց եկեղեցում «Յոթ Վերք» եկեղեցին չի ներելու Տիրամոր ութերորդ վերքը բացnղին․ Վարդան Ղուկասյան Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Մելոյան «Մայր Հայաստանը» մասնակցել է պատարագին Մայր տաճարում 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը

«Սևին սապոնն ինչ անի, խևին խրատն ինչ անի».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, նկատենք՝ որերորդ անգամ, լրահոսը հեղեղվում է տեղեկություններով, որ այսինչ քպականի եղբայրը կամ այլ հարազատները ոստիկանական պարեկի են ծեծել, քաղաքացու նկատմամբ են բռնություն գործադրել, առհասարակ, իրենց սանձարձակ են պահել: Ըստ որում, ոչ միայն բուն քպական ինչ-ինչ պաշտոնյաներ, ասենք՝ համայնքապետի հարթության վրա, այլ իրենց ազգուտակի ներկայացուցիչները:

Կամ՝ մեկ էլ լրահոսից տեղեկանում ես, որ այսինչ ու այնինչ քպականը այս կամ այն խոշոր շինարարությունն է ձեռնարկել: Լավ, դեռ կառուցապատումը՝ մի կողմ: Հանկարծակի պարզվում է, որ քպական տարբեր նկատելի դեմքերի հարազատների մեջ գործարար թունդ ջիղ է «հայտնաբերվել», ու, ինչպես Պարոնյանը կասեր, նրանք «կալվածքներու և ագարակներու տեր են»:

Ու գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր այս ամենի հետ կապված: Այն, որ չնայած աղմկահարույց տեղեկությունների ու հրապարակումների պակաս չկա՝ փաշինյանական իշխանության տարբեր ներկայացուցիչների ու նրանց ազգականների, մտերիմների այլազան անընդունելի դրսևորումների հետ կապված, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ, կարծես, շատ հանգիստ, անցնցում անցնում է, «մարսվում» է այս ամենը:

Սա՝ այն դեպքում, երբ «նախկինների օրոք» նմանօրինակ կամ դրանից ավելի նվազ հնչեղ դեպքերի վերաբերյալ սաստիկ աղմուկ էր բարձրանում: Աղմուկը ո՞րն է՝ տիեզերական վայնասուն էր բարձրանում. է՛լ քրեաօլիգարխիկ ռեժիմ, է՛լ ԽԾԲ, է՛լ կոռումպացված համակարգ, է՛լ համակարգային անպատժելիություն, է՛լ ինչ ասես...

Չնայած, էլ ի՜նչ աղմուկ, եթե նախկին աղմկողները ներկա իշխանավորներն են մեծամասամբ: Հարկավ, սխալ ու անազնիվ կլինի ասել, թե նախկինում չկային նման հոռի երևույթներ: Կային, ու քիչ չէին: Առհասարակ, թույլ տանք մեզ նկատել, որ 2018-ին, այսպես կոչված, «թավիշը» մեծապես նաև դրա հետևանքով էր նման բազմություն հավաքել կամ դուրս բերել փողոց, որպեսզի հանրությունն ազատվի նման երևույթներից, այլ ոչ թե էլ ավելի խորը թաղվի նման բարքերի մեջ՝ պարզապես նոր «դեմքերով» ու շատ ավելի սանձարձակ պահվածք դրսևորողներով:

Ու հիմա տպավորությունն այն է, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները որոշել են այս առումով այնպես տալ-անցնել «նախկիններին», որ բոլորը զարմանքից քար կտրեն: Ու, այո, արդեն վաղուց տվելանցել են:

Եվ, բնականաբար, ոչինչ պատահական չէ: Եթե գործող իշխանական թիմն իր ղեկավարի հետ կարող է երկիրն ու ժողովրդին ներքաշել աղետալի ու ողբերգական ընթացքի մեջ, պատերազմ ու հազարավոր զոհեր, ահռելի կորուստներ պատճառել, բայց ոչ մի պատասխանատվություն չկրել, ավելին՝ անվրդով շարունակել մնալ իշխանության, ինչո՞ւ պիտի ավելի ցածր ռանգի քպականները չմտածեն, որ իրենք էլ են անպատժելի, անձեռնմխելի: Առավել ևս՝ ինչո՞ւ չառիթավորվեն նրանց հարազատները: Ինչպես ասում են, հազիվ առիթ է...

Դե, եթե կարելի է մարդուն, բանակային սպային ծեծել, կոմատոզ վիճակի հասցնել, որից նա տարիներ անց մահանա, բայց գործնականում մնալ անպատիժ... Եթե կարելի է հղի կնոջը վրաերթի ենթարկել, նրա ու չծնված երեխայի մահվան պատճառ դառնալ (սպանել), բայց մնալ ազատության մեջ... Եթե որևէ քպական կարող է իրեն թույլ տալ ընդդիմադիր կին պատգամավորի հասցեին նողկալի վիրավորական արտահայտություններ անել ու մնալ անպատիժ: Եթե... լավ, չհոգնեցնենք օրինակներով. գլոբալ ձախավերումներից մինչև առօրեական սանձարձակություններ՝ բոլորի աչքի առջև են: Ու տրամաբանական է, որ նշյալ «եթե»-ների շարունակությունն այն պիտի լինի, ինչ ունենք այսօր: Դա օրինաչափ է: Անպատժելիությունը, անպատասխանատվությունը (այս դեպքում՝ պատասխանատվության չենթարկվելը) անխուսափելիորեն հանգեցնում են էլ ավելի սանձարձակ ու վայրագ դրսևորումների:

Նման պայմաններում ու միջավայրում մյուս, ավելի ցածր տրամաչափի քպականներն ու նրանց հարազատներն էլ պետք է ավելի ու ավելի համոզվեն այն մտայնության մեջ, թե իրենք «վերին արտի ցորենն» են ու ինչ ուզեն՝ կանեն:

Հա, այն օրն էլ քպականներից մեկն ԱԺ նիստերի դահլիճում դիմում էր ընդդիմադիրներին, թե «ի՜նչ երեսով եք դուք այստեղ նստած...»: Լո՞ւրջ, Արցախը աղետի մատնած, երկրին ու ժողովրդին փորձանքների մեջ նետած, «Եռաբլուրը» և երկրի բոլոր բնակավայրերի շիրմատները 18-25 տարեկան լուսավոր տղաների տապանաքարերով ընդարձակած ՔՊ-ի ներկայացուցիչնե՞րն են «երեսատեղ ունենալու» մասին խոսում:

Դուք այդ ի՞նչ երես ունեք, որ դեռ իշխանություն եք:

Ի դեպ, խորհրդարանական ընդդիմությունը էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությամբ է հանդես եկել միասնաբար, ու առիթը վերը հիշատակված միջադեպն է՝ կապված ընդդիմադիր կին պատգամավորին վիրավորելու հետ: Ընդդիմադիր խմբակցություններն, իհարկե, ճիշտ են անում: Իսկապես, այդպիսի հանձնաժողով պետք է: Բայց մի կողմից՝ այդպիսի հանձնաժողով (հանձնաժողովներ) պետք է ստեղծել գրեթե բոլոր քպականների կամ առնվազն նրանց մեծ մասի համար: Մյուս կողմից՝ այստեղ հիշում ենք ժողովրդական հայտնի խոսքը. «Սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատն ինչ անի»:

Կյանքն ու հենց ՔՊ-ի ու իրենց առնչակցվող անձանց վարքը այլ հետևության տեղ չի թողել: Երեկ էլ նախարարներից մեկն էր անընդհատ լայնաբերան ժպտում, երբ իրեն քննադատում էին: Պետքներն էլ չէ: Սա են, ի՞նչ կարող ես ասել:

Ու որպես ամփոփում. եթե համակարգչի մոտ ժապավեններով «փաթեթավորված» բութ գործիք են դնում՝ ի դեմս մուրճի, ապա մի փոքր համարձակություն ունենալու և հայելու մեջ նայելու պարագայում կարող են նաև «հայտնագործել», որ ՔՊ-ն վաղուց «վիշապացել» է, ավելին՝ այդ «վիշապացումն» արդեն անդառնալիորեն ամբողջացել է: Իսկ ամբողջացած «վիշապացումն» արդեն անխուսափելի վերջի սկիզբն է: Հա, գուցե մուրճով հայելուն հարվածելու գայթակղություն էլ լինի, բայց հայելին մեղավոր չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan