Երևանի բյուջեի չիրացված աշխատանքների հերթական վկայությունը (տեսանյութ)
Երևանի 2025 թ. բյուջեի 70-րդ կետով նախատեսված է Ագաթանգեղոս 7 բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում և պահպանում։ Ծրագրի համար հատկացվել է 5,096,575.7 դրամ։
Սակայն իրականությունը հետևյալն է․
• տարածքը պարզապես քանդել են և չորս օր ոչինչ չեն արել,
• բնակելի տները, խանութները և դեղատները խեղդվում են փոշու մեջ,
• առևտրի օբյեկտների գործունեությունը դադարել է, որովհետև ապրանքները փոշով են պատված, մարդիկ խուսափում են անապատ հիշեցնող փոշու միջոցով քայլել,
Այս ամենը ցույց է տալիս փնթի, անպատասխանատու ու չվերահսկվող աշխատանքների կազմակերպում․ քաղաքացիները մնում են վնասի և անհարմարության մեջ, իսկ բյուջետային միջոցները ծախսվում են անարդյունավետ։
Հիմա հարցս. ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։ Ո՞ւր է վերահսկողությունը, որ բյուջեի յուրաքանչյուր դրամ ծառայեր քաղաքացուն, ոչ թե դարձներ նրա կյանքը ավելի դժոխային…
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

