Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
26
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
«Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան

Կառավարությունն աջակցում է Փաշինյանի ընկերոջ ներդրումային ծրագրին․ Hetq.am

Հուլիսի 31-ին Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է մի որոշում, որով հավանություն է տվել «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին եւ համաձայնել է, որ Արմավիր համայնքն առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ընկերությանն օտարի Մայիսյան գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա երկարաժամկետ վարձակալության: Այս մասին գրում է Հետքը։

Թվում է, թե գործադիրի սովորական որոշումներից է, ինչպիսիք Կառավարությունը կայացնում է պարբերաբար, սակայն հարցն այն է, որ «Իջեւանյան բեկոն» ընկերության հիմնական փայատերը Նիկոլ Փաշինյանի ընկերն է:

Ի՞նչ ծրագիր է իրականացվելու Մայիսյան գյուղում

«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն պատրաստվում է Արմավիր խոշորացված համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարան հիմնել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով խոզեր բուծել (հավանական տարբերակներն են լանդրաս, պետրեն եւ դյուրոկ ցեղատեսակները): Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում խոզաբուծարանը տարեկան պետք է արտադրի 2280 տոննա կենդանի քաշով խոզի միս: Նախատեսվում է բացել 49 նոր աշխատատեղ:

Ըստ ծրագրի նկարագրի՝ այս տարվա հունիսի 30-ի դրությամբ արդեն իսկ 863 մլն դրամի ներդրում է կատարվել, մասնավորապես՝ Մայիսյան գյուղում 2 հողակտոր է ձեռք բերվել, շինանյութ եւ խոզաբուծարանի սարքավորումներ են գնվել, շինաշխատանքներ են կատարվել, հորատանցք է հորատվել, թույլտվություններ են ստացվել, փորձաքննություններ են կատարվել: Այս հողամասերի վրա ընկերությունը նախատեսում է կատարել եւս 799 մլն դրամի ներդրում (կերի արտադրամասի սարքավորումների եւ բունկերների, մեքենաների, խոզաբուծարանի սարքավորումների, խոզերի մայրական կազմի ձեռքբերում, շինաշխատանքներ):

2023-ի հոկտեմբերին «Իջեւանյան բեկոնը» պայմանագիր է կնքել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն տրամադրելու փորձնական ծրագրի շրջանակներում:

Հիմա ՍՊԸ-ն պատրաստվում է եւս 3 հողակտոր ձեռք բերել, երկուսը՝ ուղղակի վաճառքով, մեկը՝ առանց մրցույթի վարձակալությամբ: Սրանց վրա նախատեսվում է կատարել 430 մլն դրամի ներդրում:

Հողային օրենսգիրքը սահմանում է այն պայմանները, որոնց պարագայում պետությունը կամ համայնքը կարող են ուղղակի վաճառքով հող օտարել ՀՀ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Դրանցից մեկը Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագիրն է: Այս հարցում, ինչպես տեսնում ենք, «Իջեւանյան բեկոնի» առաջ կանաչ լույս է վառվել: Ըստ նույն օրենսգրքի՝ եթե օտարվողը համայնքային հող է, ապա անհրաժեշտ է գործադիրի համաձայնությունը, ինչը նշված ՍՊԸ-ն եւս ստացել է:

Ի՞նչ արժեն վաճառվող եւ վարձակալվող հողամասերը

«Իջեւանյան բեկոնի» ներդրումային ծրագրին հավանություն տալու Կառավարության որոշման նախագիծն ու կից փաստաթղթերը գործադիրին ներկայացրել է ՏԿԵՆ-ը, սակայն փաթեթը կազմել է Արմավիրի համայնքապետարանը:

Ընկերությանը վաճառվող հողակտորներից մեկի մակերեսը 0,6 հա է, մյուսինը՝ 10 հա: Դրանք օտարվելու են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով:

0,6 հա մակերեսով հողամասը արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հող է: Ըստ Կադաստրի կոմիտեի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 7 մլն դրամ է: Այս հողի վրա ներդրողը խոզերի բտման երկու մասնաշենք պիտի կառուցի:

Իսկ ահա 10 հա մեկերեսով հողը, որը գյուղատնտեսական նշանակության է, ըստ Կադաստրի կոմիտեի, ունի ընդամենը 575 հազ. դրամ կադաստրային արժեք, բայց նպատակային նշանակությունը փոխելու դեպքում գինը կդառնա 122 մլն դրամ: ՏԿԵՆ-ը հակադարձել է, որ այդ հողամասը ներկայում ընդհանրապես չի շահագործվում եւ, «Իջեւանյան բեկոնի» տեղեկացմամբ, գտնվում է ոչ բարվոք վիճակում ու վերածվել է անօրինական աղբավայրի: Ուստի, ըստ ՏԿԵՆ-ի, ներդրողը մտադիր է բարեկարգել հողամասն ու օգտագործել իր ներկա նպատակային (գյուղատնտեսական) նշանակությամբ: Ներդրումային ծրագրի համաձայն էլ՝ ընկերությունն այս 10 հա հողը պետք է բարելավի վերամշակված գոմաղբով, իսկ հետո օգտագործի գյուղատնտեսական կամ այլ նպատակներով:

Այսպիսով՝ 0,6 հա եւ 10 հա հողամասերի ընդհանուր արժեքը սահմանվել է մոտ 7,6 մլն դրամ:

Ինչ վերաբերում է երրորդ հողամասին (4,6 հա), ապա այն առանց մրցույթի վարձակալության է տրվելու 25 տարով: Կառավարությունը վարձավճարի չափ չի նշել՝ հիմնավորելով, որ, ըստ օրենսդրության, այն պետք է սահմանի սեփականատիրոջ՝ Արմավիր համայնքի ավագանին: Այս հողի վրա ներդրողը գոմաղբի կուտակման հորեր պիտի կառուցի:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։linkedin sharing button 

messenger sharing button 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>