Միքայել Սրբազանի պաշտպաններն արձագանքել են Նիկոլ Փաշինյանի գրառմանը
Դիտել նաև
Արշակ Սրբազանի խափանման միջոցը մնաց անփոփոխ. նա կմնա ազատության մեջ
Վաղը կկայանա Արշակ սրբազանի գործով դատական առաջին նիստը. փաստաբան
Միքայել Սրբազանի տնային կալանք խափանման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացվեց
Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին
Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց
Միքայել սրբազանի պաշտպանների թիմը ֆեյսբուքյան էջում հայտնում է.
«Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել՝ նշելով նաև հետևյալը. «Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել...»: Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»:

