Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը
Դիտել նաև
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան
«Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան
ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանն չի մասնակցելու առաջին համարների բանավեճին. Իվետա Տոնոյան
Երգչուհի Իվետա Մուկուչյանը հերթական անգամ անդրադարձել է իր հղիության մասին սուտ լուրերին: Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:
«Իմ բոլոր հարազատները զանգահարում են ինձ՝ շնորհավորելու, բայց լրջորեն դադարեցրեք, սա վերահսկողությունից դուրս է: Ես հղի չեմ»,- գրել է Իվետա Մուկուչյանը:
Նշենք, որ ավելի վաղ, երբ երգչուհին Ռազմիկ Ամյանի հետ տեսանյութ հրապարակեց Ինստագրամում, համացանցում կրկին լուրեր տարածվեցին, որ Իվետա Մուկուչյանը սպասում է բալիկի:

