Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն
19
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱԱԾ–ն եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի տարածքից Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Աթոռի բակում հազարավոր մարդիկ վանկարկում են՝ «Վեհափառ» Անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են եկեղեցին քանդողներին․ Տեր Հովնան Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Սրբազան պայքարի գործով քաղբանտարկյալներին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան՝ գործուղվել են Էջմիածին. նիստը հետաձգվել է Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Ո՞ւմ է կաթողիկոսը հեռացրել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են անունները Վեհափառ Հայրապետը՝ Վեհարանի տարածքում Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ Փաշինյանական ոստիկանները զավթել են Մայր Տաճարի շրջակայքը Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Մայր Աթոռի մոտ, ըստ երևույթին հայերի նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու համա՞ր Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր․ «Կարճ ասած» Վեհափառը դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը․ հայտարարություն Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին Ալեն Սիմոնյան VS Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս հատկապես սոցցանցային միջավայրում մեծ աղմուկով ուղեկցվեց արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Մեսսիի կողմից «Թումոյի» հետ կապված նյութի տարածումը: Հռչակավոր ֆուտբոլիստը «Թումոյի» սոցցանցային («Ինստագրամ») օգտահաշվի էջի հղումն էր զետեղել իր ինստագրամային էջում: Չարախոսները ենթադրում էին, որ պարզապես «մատն է դիպել», այլոք դա բացատրում էին այն հանգամանքով, որ «Թումոն» շուտով Բուենոս Այրեսում նույնպես կենտրոն է բացելու, ոմանք պարզապես նրա եղբոր անվան հետ էին կապում դա և այլն: Բայց էականը դա չէ: Էականն այն խանդավառ արձագանքների հորձանքն էր, որ դիտարկվեց այս առնչությամբ: Մի ոգևորություն, Մեսսիի հասցեին մի այլ կարգի գովաբանական արտահայտություններ, եթե չասենք՝ դիֆերամբներ: Թե՝ «ապրի Մեսսին, կեցցե՜, տեսեք ու նախանձեք...», թե՝ սա մի տիեզերական բան է և այլն, և այդպես շարունակ:

Ու բոլորը միահամուռ «մոռացան», որ դա այն նույն Լիոնել Մեսսին է, որ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին այցելել էր Ադրբեջան, Բաքու և գնացել էր «շեհիդների պուրակ»՝ ծաղիկ դնելու: Այն օրերին, հիշեցնենք, հանրությունն ու հատկապես սոցցանցային հանրույթը նույն Մեսսիին ինչ ասես, որ չէր ասում: Կարելի է նշել՝ ազգովի Մեսսի էինք այպանում:

Բայց մեկ էլ, հոպ, մի գրառում, և վերջ՝ նախորդ արածը մոռացվեց, ջնջվեց հիշողություններից: Ինչպես ասում են՝ ատելությունից աստվածացում մի կիսաքայլ է... Բայց հարցն այս պարագայում բացարձակ Մեսսին չէ: Մեզ հետաքրքրողը «կարճ հիշողության» տարածվածությունն է: Ցավոք, դրա օրինակները քիչ չեն ու միայն վերը նշվածը չէ:

Վերցնենք թեկուզ Ուկրաինան ու այնտեղ ընթացող պատերազմը: Կան ոչ քիչ թվով հայրենակիցներ, որ հուզական գրառումներ են անում՝ «վա՜յ, Ուկրաինան, վա՜յ խեղճ Ուկրաինան...»: Բայց նրանք «մոռանում» են, որ դա այն նույն Ուկրաինան է, որը մշտապես պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել, զենքեր ու մասնագետներ տրամադրել Ադրբեջանին, դա նույն այն Ուկրաինան է, որ «ֆոսֆորական» կամ ջերմային ռումբեր է մատակարարել ոճրագործ Ադրբեջանին: Նույն այն Ուկրաինան է, որ առաջիններից մեկն է շնորհավորել Ադրբեջանին՝ հայության, Արցախի ու Հայաստանի դեմ 2020 թ. պատերազմում հաղթելու համար:

Լավ, ասենք Մեսսին գոնե աննկարագրելի ֆուտբոլ է խաղում, դուք էլ այդ մարզաձևի ու նրա մարզական տաղանդի երկրպագուն եք: Հապա Ուկրաինա՞ն, որ կրկնենք՝ պետականորեն ու հստակ, մշտապես հանդես է եկել մեր թշնամու կողմից, Հայաստանի ու հայության դեմ, ինչն անհերքելի փաստ է:

Բայց մեր այս անդրադարձի հիմնական հարցն այդ օրինակները չեն, այլ «մոռացկոտության» այդ երևույթը:

Չէ, իսկապես, ի՞նչ է դա: Օրինակ՝ կարող է տպավորություն ձևավորվել, որ մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ չափից ավելի շատ ու չափից ավելի շուտ կա՛մ մոռացող ենք, կա՛մ ներող ենք: Կամ էլ՝ չափից ավելի շուտ ինչ-որ բանից ոգևորվում ենք, հետո նույն կտրուկ արագությամբ հիասթափվում:

Գուցե ոմանք ասեն, թե մենք քրիստոնեաբար ներող ենք: Ի դեպ, սա այն դեպքում, երբ նույն հասարակության մեջ անհատական մակարդակի վրա մարդիկ ընդունակ են տարիներով հիշել ու ոխ պահել իրենց մեքենային բակում պատահաբար դիպչելու կամ ֆեյսբուքում իրենց որևէ գրառմանը «դիսլայք» դնելու համար: Էլ չենք ասում, որ «ծուռ նայելու» համար ընդունակ են սպանելու: Իսկ, ահա, հանրային հիշողության ու ընկալումների առումներով, պարզվում է, ներողամիտ ենք ու «մոռացկոտ«:

Կարծում ենք, որ այդ երևույթը քրիստոնեության ու ներողամտության հետ առանձնապես կապ չունի: Մենք պարզապես ծայրահեղությունների մեջ ենք: Ու որպես հասարակություն էլ շատ արագ ենք մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնում:

Հարկավ, համատարած «մոռացկոտությունը» կարելի է կապել նաև հեռահաղորդակցական տեխնոլոգիաների թռիչքային աճի, մարդու և հասարակության վրա անդադար «թափվող» տեղեկատվական հեղեղի, քաղաքական ու մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման հետ: Այդ վարկածներն էլ կան, իհարկե:

Սակայն ահա թե ինչ հարց է ծագում՝ հանրային «մոռացկոտության» երևույթի հետ կապված: Միգուցե այսօրվա իշխանությունների հույսն ա՞յդ է, որ մի քիչ էլ անցնի, իրենց էլ կներենք, կմոռանանք, թե ինչեր են արել, ինչ աղետներ են պետության, երկրի ու ժողովրդի գլխին բերել Փաշինյանն ու իր ՔՊ-ն, իրենց իշխանավարումը:

Գուցե Փաշինյանի ու փաշինյանականների հույսն այն է, որ մի օր էլ կմոռանանք, որ Արցախը հանձնեցին թշնամուն, որ ուրացան Արցախը, որ Հայաստանը դրեցին նորանոր սպառնալիքների տակ, որ հազարավոր մեր լուսավոր տղաներին մահվան մատնեցին ու հայտարարեցին, թե՝ «բոլոր դեպքերում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի»:

Գուցե հույսներն այն է, որ կներենք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր ազգի դեմ գործված ցեղասպանության ու այլ ոճիրների համար: Կներե՞նք, կմոռանա՞նք:

Չենք կարծում, որ հանրագումարում այդպես կլինի: Եթե նույնիսկ փաշինյանական իշխանությունը պետական ինստիտուտների մակարդակով շարունակի իրացնել ազգային ինքնությունը ջնջելուն և ազգային հիշողությունը խաթարելուն նպատակաուղղված քաղաքականություն: Ի վերջո, ազգը ունի թե՛ գենետիկ, թե՛ պատմական, թե՛ հավաքական հիշողություն, այն կրողներ, պահպանողներ ու վառ պահողներ:

Բայց մյուս կողմից հասարակության «կարճ հիշողությունն» ու դրա՝ վերը նկարագրվածի կարգի դրսևորումները չեն կարող խորապես չանհանգստացնել: Անհատի մակարդակով «կարճ հիշողությունը» վտանգներով է սպառնում միայն տվյալ անհատին: Բայց հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել նրա ու այն կազմող բոլոր անհատների համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan