Մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները. Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Երբ խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական գործընթացին, մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները: Այս մասին ասել է Իլհամ Ալիևը Բաքվի 12-րդ Գլոբալ համաժողովի բացման ժամանակ:
«Մենք գիտենք ադրբեջանական ժողովրդի տառապանքների և հայկական ագրեսիայի հասցրած վնասի մասին: Մենք ականատես եղանք բարբարոսության մեր ազատագրված տարածքներում»,- նշել է նա: Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Ադրբեջանի նախագահն ասել է. «Այժմ քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ գործընթացին և, ըստ էության, խաղաղության պայմանագրի հեղինակն է»:
Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանին մատակարարվող ավերիչ զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ։

