6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում
28
Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Պատերազմ Արցախում
6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...» COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան

Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները

Շատերը Թրամփի մոտեցումները «հեղափոխություն» են անվանում, քանի որ փոփոխության առաջարկությունների փաթեթը այն աստիճանի է մեծ, որ նման է հեղափոխության (սկիզբը՝ նախորդիվ):

                                Եվ այսպես. ի՞նչ են առաջարկում Թրամփը և իր թիմը

Առաջին

Ըստ Թրամփի, պետք է վերացվեն, այսպես կոչված «ազատ շուկայական» տարածքների գաղափարների զարգացումը, քանի որ այդ  գլոբալիստական մոդելի շրջանակներում շահում են հիմնականում Չինաստանը և մյուս զարգացող երկրները, որտեղ էժան աշխատուժի միջոցով կարողանում են  գրավել դրսի շուկաները՝ թուլացնելով զարգացած երկրների դիրքերը:

Ըստ Թրամփի կողմնակիցների՝ առաջինը այստեղ տուժում են ամերիկացիները: Քանի որ այդ քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ի իրական տնտեսական հատվածը կանգնել է գրեթե վերացման վտանգի առաջ:

Իսկ ԱՄՆ-ի  արտաքին պարտքի մեծացման տեմպերը սպառնում են այդ երկրին, քանի որ դրա հետևանքով մեծանում են նաև պարտքի տոկոսները, և աշխարհն սկսում է ավելի քիչ վստահել դոլարին և ԱՄՆ-ին:

Ըստ այս տեսաբանների, հասկանալի է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող շարունակել կատարել համաշխարային դոնորի դեր մյուս երկրների համար:

Այլ ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա  սեփական իրական տնտեսական հատվածի զարգացման համար, իսկ դրա համար, անհրաժեշտ է, որ ամերիկյան տնտեսությունը   հարկերով և լրացուցիչ տուրքերով պաշտպանված լինի դրսի կապիտալից:

Երկրորդ

Ըստ Թրամփի կողմնակիցների՝ դրսի կապիտալից սեփական շուկայի սահմանափակումը անխուսափելիորեն պիտի բերի նաև քաղաքական վերնաշենքի փոփոխության:

Քանի որ կրճատվում են ծավալապաշտական մոտեցումները, ուրեմն պիտի կրճատվեն նաև աշխարհի երկրներին տրամադրելիք օգնությունները:

Ըստ էության, Թրամպն առաջարկում է ԱՄՆ-ն գլոբալիստական գերտերությունից դարձնել աշխարհի առաջին գերտերությունը, որը պիտի գործի բացառապես իր ազգային շահերից ելնելով, և չլինեն  գաղափարական մոտեցումներ, որոնք հաշվի չեն առնում ԱՄՆ-ի շահերը:

Իսկ դրա համար պիտի վերանայվեն նաև հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ, Ռուսաստանի հետ, Միջին Արևելքի երկրների հետ, Չինաստանի հետ: ԱՄՆ-ն պիտի նվազեցնի իր դերակատարումը աշխարհի այն մասերում, որտեղ իրենք չունեն զգալի շահեր: Բացի այդ, ԱՄՆ-ն պիտի խուսափի ավելորդ պատերազմների մեջ մխրճվելուց, քանի որ պատերազմները մեծ ռեսուրսներ են պահանջում, ինչն այսօր ԱՄՆ-ն չունի:

Երրորդ

Քանի որ ԱՄՆ-ն պիտի հրաժարվի գլոբալիստական գաղափարներից, ուրեմն իմաստ չունի նաև երկրի ներսում աջակցել այսպես կոչված «բոլոր փոքրամասնությունների»  շահերի գերադասելի լինելու գաղափարը:

-Սեքսուալ փոքրամասնությունների  շահերը չպիտի գերադասելի լինեն

-ԱՄՆ-ն պիտի խստացնի իր միգրացիոն քաղաքականությունը և վերացնի «մարդու իրավունքները ավելի գերադասելի են» մոտեցումն այս հարցում:

Քանի որ, ըստ Թրամփի, երկրաչափական պրոգրեսիայով միգրանտների ավելացումը սպառնում է այդ երկրի անվտանգությանը՝ բոլոր իմաստներով:

Չորրորդ

Վերը նշած գործոնները թելադրում են նաև, թե ովքեր կարող են լինել Թրամփի հիմնական դաշնակիցներն ու մրցակիցները:

Ըստ  այս նոր մոտեցման՝ Թրամպը և իր կողմնակիցներն իրենց գլխավոր մրցակից համարում են Չինաստանը:

Ըստ նրանց, հենց Չինաստանին էին հիմնականում շահավետ գլոբալիստական մոտեցումները, քանի որ այդ պայմաններում էր նա կարողանում զարգացնել իր տնտեսության՝ դեպի արտահանման ուղղված ճյուղերը, և որի արդյունքում ԱՄՆ-ի տնտեսության իրական հատվածը կանգնեց վերացման շեմին:

Ըստ Թրամփի, եթե Չինաստանի տնտեսությունը մեծ չլիներ, ապա նա չէր կարող սպառնալ ԱՄՆ-ին,սակայն  1,5 մլրդ բնակչություն ունեցող երկիրը չէր կարող չվտանգել ամերիկյան տնտեսությունը:

Հետաքրքիր է, որ նույն Հնդկաստանի հանդեպ Թրամպը բարյացկամ է տրամադրված, քանի որ այդ երկրի տնտեսության չափը դեռ հեռու է ԱՄՆ-ի հետ համեմատվելուց և, բացի այդ, Թրամպը հույս ունի խաղալ Չիանաստանի և Հնդկաստանի հակասությունների վրա:

Լատինական Ամերիկան, ըստ Թրամփի, պիտի դառնա ԱՄՆ-ի համար բացառապես  էժան հումքի աղբյուր, ինչպես նաև՝ Աֆրիկան:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Թրամփը պահանջում է նրանցից մեծացնել իրենց ռազմական բյուջեները, մեծացնել իրենց կախվածությունը ամերիկյան գազից և նավթից և, վերջապես, պահանջում է է՛լ ավելի բացել իրենց տնտեսություններն ամերիկյան ապրանքների համար, միաժամանակ,  էլ ավելի փակելով եվրոպական ապրանքների մուտքը ամերիկյան շուկա:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս հարցում Թրամփը մտադիր է վարել «բլիթի և մտրակի» քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի թուլացնել ռուս-չինական հարաբերությունները:

Ինչ վերաբերում է Միջին Արևելքին, ապա այս հարցում Թրամփը հույս ունի վերակենդանացնել այսպես կոչված «Աբրահամի համաձայնագրերը», որի իմաստն այն է, որ արաբական աշխարհն ու Իսրայելը պիտի գան ընդհանուր հայտարարի՝ առավելապես իսրայելական պայմանները հաշվի առնելով:

 Ի՞նչ նոր գաղափարական մոտեցումներով են փորձում հանդես գալ թրամփիստները

Եթե Ֆուկույամայի մոտեցումների հիման վրա առաջ եկած ձախ-լիբերալների  գաղափարները քիչ թե շատ միատարր բնույթի էին, ապա թրամփիստների և ընդհանրապես աջերի մոտեցումներում կան տարաձայնություններ:

Մի մասը կարծում է, որ «նոր հեծանիվ» պետք չէ հորինել և պիտի վերադառնալ «հին արևմտյան» ավանդական արժեքներին, որտեղ մերժվում են գլոբալիստական մոտեցումները:

Իսկ մյուս մասն այն կարծիքին է, որ գլոբալիզմն այլևս հնարավոր չէ անտեսել, քանի որ գիտատեխնիկան զարգացումը աշխարհը միասնական է դարձրել:

Առաջին մոտեցման կողմնակիցների տեսակետը հայտնում է հիմնականում Թրամփի հին գաղափարակից  Սթիվ Բենոնը, ով կարծում է որ Թրամփը տնտեսության զարգացման հարցում պիտի վերադառնա դասական լիբերալիզմի ակունքներին և հիշի   լիբերալների «հայր»  Հայեկին:

Մինչդեռ իր հետ բանավիճում է Իլոն Մասկը, ով նշում է, որ «հնին վերադարձ»  այլևս հնարավոր չի լինի:

Ըստ Մասկի, հենց Հայեկի տեսությունից առաջ եկավ մեկ այլ դասական լիբերալ Պոպերը, որին էլ հետագայում փոխարինեց  Ջորջ Սորոսը:

Ըստ Մասկի, այդ ուղին կրկին կտանի ԱՄՆ-ն նոր փակուղու:

Ըստ նրա՝ աշխարհը պիտի զարգանա դեպի առաջ, այսպես կոչված «աջ մոդեռնիստական» ուղիով:

Մասկին այս հարցում աջակցում է նաև Թրամփի մեկ այլ կողմնակից. Փիթեր Թիլը՝ Սիլիկոնյան հովտի խոշորագույն գործարարներից մեկը:

Մասկի կարծիքով, ԱՄՆ-ն չպիտի սահմանափակվի իր տարածքով, այլ պիտի շարունակի իր համաշխարհային առաքելությունը, քանի որ դա իր հիմնական դերն է աշխարհում:

Մասկը փաստացի հայտ է ներկայացնում փոխարինել Սորոսին իրենով, համոզված լինելով, որ կկարողանա առաջարկել մյուս ժողովուրդներին «մոդեռնիզացված աջ տեխնոլոգիական նոր արժեքներ»:

Մասկին արդեն սկսել են աջակցել նաև մյուս մեծահարուստները՝ Ցուկերբերգը և Բեզոսը, ովքեր նույնպես կարծում են, որ պիտի ոչ թե հրաժարվել գլոբալիզմից, այլ փոխել գլոբալիզմի բնույթն ու բովանդակությունը:

Հետաքրքիր է, որ Մասկը և Թիլը մերժում են նաև Թրամփի իսրայելամետ դիրքորոշումը միջին-արևելյան թատերաբեմում, նշելով, որ այդ մոտեցումը հակասում է նաև հանթինգթոնյան մոտեցմանը, որի համաձայն, ԱՄՆ-ն չպիտի իրեն սուր հակադրության մեջ մտցնի իր համար խորթ «քաղաքակրթական» հարթակներում:

Այս հարցում, Մասկն ու Թիլը աջակցություն են ստանում նույնիսկ ձախակողմյան լիբերալ շրջանակներից:

Մասկն ու Թիլը սկսել են ակտիվ քարոզը նաև եվրոպական երկրներում:

Նրանք բացեիբաց  հայտարարել են, որ աջակցելու են Գերմանիայում  «Այլընտրանքներ Գերմանիայի համար»  քաղաքական ուժին և նրա առաջնորդ Ալիսա  Վայդելին:

Ֆրանսիայում՝ Մարի Լե Պենին, Մեծ Բրիտանիայում՝ Նայջլ Ֆարաջին:

Հունգարիայում՝ Օրբանին, Սլովակիայում՝ Ֆիցոյին:

Մասկն ու Թիլը նաև Պուտինի հետ հարաբերությունները վերակագնելու կողմնակիցներ են:

Նրանք մերժում են նաև Իրանի հանդեպ ծայրահեղ քայլերը, համարելով, որ այդ երկրի հետ նույնպես ԱՄՆ-ն պետք է հաստատի հարաբերություններ:

Հետաքրքիր է, որ Մասկի և Թիլի կողմնակիցների շարքերում կան շատ գործիչներ, ովքեր ունեն նաև հնդկական ծագում:

Օրինակ, Թրամփի ամենամոտ գործընկերները՝ Վիվեկ Ռամասվամին և Քաշ Պատելը հինդուներ են։ Փոխնախագահ Վենսը հնդիկ կին ունի: Իսկ Թուլսի Գաբբարդը, ով էթնիկ մաորի է Հավայան կղզիներից, ընդունել է հինդուիզմը՝ որպես կրոն:

Եվ չնայած թրամփիստների ազգայնական հատվածը, մասնավորապես՝ Սթիվ Բանոնը և Էն Քուլթերը, վերջերս սկսել են խոսել ԱՄՆ-ում և Թրամփի շրջապատում հնդկացիների աճող ազդեցության դեմ, ընդհանուր առմամբ, թրամփիստները դրական են վերաբերվում Հնդկաստանին՝ որպես պոտենցիալ հակաչինական  բևեռի։ Ավելին, նրանք չեն թաքցնում իրենց ցանկությունը՝ Չինաստանի փոխարեն Հնդկաստանը դարձնել արդյունաբերական էժան աշխատուժի հիմնական կենտրոն ԱՄՆ-ի համար: Այսինքն՝ հնդկական քաղաքակրթության նկատմամբ վերաբերմունքն այստեղ բավականին դրական է:

              Ո՞ր շերտերի հետ հայերը կկարողանան էֆեկտիվ համագործակցել

Այսօր հայկական շրջանակները ԱՄՆ-ում հայտնվել են փաստացի խաղից դուրս, քանի որ չունեն Հայաստանի աջակցությունը, իսկ Հայոց ցեղասպանությունը Սենատում ընդունելոց հետո, զրկվել են ինքնուրույն օրակարգից:

Հասկանալի է, որ մինչև Հայաստանի հետ միասնական օրակարգ չընդունվի, իմաստ չի ունենա լրջորեն խոսել հայկական շրջանակների գործնեության մասին:

Հասկանալի է նաև, որ փաշինյանական Հայաստանում նման օրակարգ ընդունել նույնպես հնարավոր չէ:

Սակայն հետփաշինյանական Հայաստանը կարող է ամերիկյան հայկական կառույցների հետ ձևավորել միասնական օրակարգ, որտեղ գաղափարական տեսանկյունից մեզ ամենամոտ շրջանակները կարող են լինել Մասկը, Թիլը, հնդկական ծագում ունեցող շատ գործիչներ, սկսած Վիվեկ Ռամասվամիից, վերջացրած՝ փոխնախագահ Վենսով:

Սակայն  դա ապագայի համար խոսակցություններ են, երբ Հայաստանում հաստատվի նորմալ ազգային իշխանություն:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>