Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Դիտել նաև
Կալանքից ազատ է արձակվել գործարար Ստեփան Սամվելյանը
Իրանում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Հայտնի է Հայաստանում Իրանի նոր դեսպանի անունը
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց կդիմակայի ցանկացած ագրեսիայի․ Փեզեշքիան
Եթե ապացույցներ հայտնվեն այն մասին, որ Ադրբեջանը գործել է մեր դեմ, մենք այլ կերպ կվարվենք․ Լարիջանի
Իրանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Համադան նահանգում, երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Այս մասին հայտնել է նահանգի փոխնահանգապետ Համզե Էմրայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ինչպես մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը, վթարը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Կաբուդրահանգ շրջանում։ «Բարեբախտաբար, երկու օդաչուներին էլ հաջողվել է վթարից առաջ դուրս նետվել»,- հավելել է փոխնահանգապետը։
Օդանավի տեսակն ու մակնիշը չեն նշվում։ Ինչպես նշել է գործակալության մեկ այլ աղբյուր, երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

