200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ)
7
Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Պատերազմ Արցախում
Տիրադավները և Արցախն ու Արարատն ուրացողը պղծում են հայկական Յոթ Վերք եկեղեցին 200 տարվա մեջ առաջին անգամ Յոթ Վերքի զանգերը չեն ղողանջել (տեսանյութ) Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Կառավարությունը տեղ-տեղ խոչընդոտում է Հայ դատի աշխատանքներին. Հակոբ Տեր Խաչատուրյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցն է և զոհերի հիշատակի օրը Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմիցս կոչ ենք ուղղել իշխանություններին` վերջ դնել բռնաճնշումներին․ Վեհափառ Հայրապետ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան Հայտարարում ենք, որ հիմա և միշտ անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք մեր Հայրապետի և Միքայել Սրբազանի անունները․ Շիրակի թեմ Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է

Ինձ փոխանցվել է վարչապետի պահանջ, որ հրաժարական տամ, հրաժարվել եմ կատարել, և սկսվել է այս ամբողջ գործընթացը․ Ռուբեն Վարդազարյան

Yerevan.Today-ն օրերս «Ամեն ինչ արեցին, որ Քոչարյանը չգա, իսկ ո՞ւր գնացին իրենք» հոդվածով անդրադարձել էր ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հայտնի ձայնագրությանն ու դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին:

Թեմայի շուրջ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, զրուցել ենք ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ:


Պարոն Վարդազարյան, օրերս տեղի ունեցավ ձեր գործով հերթական դատական նիստը: Կխնդրեմ մանրամասներ ներկայացնեք: Ի վերջո ի՞նչ հանգուցալուծում, ըստ ձեզ, կարող է ստանալ ձեր դեմ այս գործընթացը:

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ինձ փոխանցվել է վարչապետի պահանջ, այն է՝ «վարչապետը ցանկանում է, որ ես հրաժարական տամ», ես հրաժարվել եմ պահանջը կատարել, և սկսվել է այս ամբողջ գործընթացը: Այսինքն՝ կեղծ մեղադրանքներ, կեղծ քրեական գործ: 

Կարող եմ ենթադրել, որ կունենա այսպիսի ավարտ՝ կդատապարտվեմ հայաստանյան դատարաններում, այնուհետև Եվրոպական դատարանը կկայացնի որոշում Հայաստանի դեմ, դրան կհաջորդի արդարացում ՀՀ դատարանների կողմից, և քրեական պատասխանատվության կենթարկվեն այն քննիչները, դատավորներն ու դատախազները, ովքեր այս կեղծ գործընթացի մասնակիցն են եղել: Ես դրան հետամուտ եմ լինելու:

Ձեր պարագայում դատական նիստերը դեռ շարունակվում են, բայց Գագիկ Ջհանգիրյանը կարծես ընդհատակ է անցել և չի անցնում որևէ քրեական գործով: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Որովհետև Գագիկ Ջհանգիրյանը չի հրաժարվել կատարել վարչապետի՝ հրաժարական տալու ցանկությունը: Վարչապետն ինձ ասել է հրաժարական տուր՝ չեմ տվել, ենթարկվում եմ քրեական հետապնդման, Գագիկ Ջհանգիրյանին և Կարեն Անդրեասյանին ասել է հրաժարական տվեք՝ տվել են: Ինձնից առաջ եղել է Գագիկ Հարությունյանը, որին ևս փոխանցվել է վարչապետի ցանկությունը, նա ևս հրաժարական է տվել, և քրեական հետապնդում չկա:

Ավելին ասեմ՝ ինձ առաջարկել են հրաժարական տալ և մնալ ԲԴԽ անդամ և դատավոր, ինձ ասել են հրաժարվել միայն ԲԴԽ նախագահի պաշտոնից. ես դա եմ մերժել: 

Ձեր՝ ԲԴԽ նախագահ չլինելու նպատակը ո՞րն էր, ըստ ձեզ։

Որ Գագիկ Ջհանգիրյանը լինի ԲԴԽ նախագահ, որ քաղաքական իշխանության կամքը ի կատար ածվի:

Փաստացի այդտեղ կար հանցագործության տար, այն է՝ ճնշում ԲԴԽ նախագահի նկատմամբ:

Գործը հարուցելու պահից մինչ օրս ես դա պնդում եմ, գոռում եմ, գոչում եմ, աղաղակում եմ, բայց ոչինչ չի փոխվում: 

Հովիկ Աղազարյանի մասով տեսեք ինչ աղմուկ բարձրացավ: Աղազարյանի մասով եթե ինչ-որ տեղ, 0,0001 տոկոսով կարելի է ասել, որ կուսակցության նախագահն իր կուսակցության անդամին ինչ-որ բան է ասել, ապա վարչապետը ԲԴԽ նախագահին որևէ բան ասելու իրավունք ընդհանրապես չունի: Նույնիսկ միտքը, ցանկությունը, երբ առաջանա իր գլխում, արդեն հանցավոր է, կարելի է ասել, որ դա նախապատրաստում է հանցագործության: Դրա մասին ակնհայտ ասում է Գագիկ Ջհանգիրյանը, որ ասում է՝ այսքան ժամանակ է տրված, դա ինքը չի որոշում, իր փոխարեն որոշել են արդեն: Ո՞վ կարող էր իր փոխարեն որոշել: Ակնհայտ ասում է, որ դա իր ցանկությունը չէ, այլ անձի ցանկություն է:

Ամբողջ խնդիրը հետևյալում է. այս ամենը կատարվում է դատական համակարգը ծնկի բերելու, դատական համակարգում 100 տոկոսանոց իշխանություն ունենալու, քաղաքական կամքը դատական ակտի տեսքով տեսնելու ցանկության համար:

Ես բուֆերային գոտի էի հանդիսանում, ես չէի թողնում, որ քաղաքական իշխանության ցանկությունները հասնեն դատավորներին, ես դա կանխում էի, հարվածը վերցնում էի ինձ վրա և դատավորներին ասում՝ «օրինական որոշում կայացրեք»:

Գուցե անհույս ռոմանտիկի քայլեր եմ արել, բայց հավատացել եմ, որ այդպես է պետք անել:

Համամի՞տ եք տեսակետներին, որ Հայաստանում քրեական գործերը հարուցվում են ընտրովի, և գործում է ընտրովի արդարադատություն:

Եթե իմ օրինակով վերցնենք՝ միանշանակ: Քաղաքական իշխանության ցանկությունն էր ինչ-որ ձևով ստիպել, որ ես հրաժարական տամ, չզբաղեցնեմ ԲԴԽ նախագահի պաշտոնը: Պատկերացնո՞ւմ եք ինչքան մեխանիզմ է փորձվել. սկսած անձնական տիրույթ մտնելուց՝ ընկերներ, ընտանիք, երեխաներ, ավարտած՝ գույքային հարաբերություններով:

Արդյունքում հասկացան, որ պետք է հայտնվի ինչ-որ մեկը, ով կեղծ ցուցմունք կտա իմ դեմ: Ցուցմունքի արժեքը Լոռու մարզի առաջին ատյանի դատավորի պաշտոնից ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում հայտնվելն էր (խոսքն Անդրանիկ Սիմոնյանի մասին է):

Երևի Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաթանկ գինն է եղել, որ վճարվել է կեղծ ցուցմունքի համար:

 

Հիշեցնենք. 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց սկանդալային ձայնագրություն:

Ձայնագրության մեջ Գագիկ Ջհանգիրյանը համոզում էր Վարդազայանին հրաժարական տալ՝ նշելով հետևյալը.  «Ես էտի պտի անեմ, էտի իմ վզին դրածա: Ես չեմ ուզում Քոչարյան Ռոբերտը գա: Եթե ես իմանամ, որ Վանեցյանն ա գալու, եթե ես իմանամ , որ Ղազինյանն ա գալու՝ կգնամ կկանգնեմ կողքները, բայց ես գիտեմ, որ գալու ա դաշնակ, Սերժն էլ չիգալու»:

Վարդազարյանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի ապրիլի 15-ին, ԲԴԽ նախագահի լիզորությունները փոխանցվեցին հենց Գագիկ Ջհանգիրյանին:

Ջհանգիրյանը հրաժարական տվեց հրապարակված սկանդալային ձայնագրությունից հետո՝ 2022 թվականի հուլիսի 4-ին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan