Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
15
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային

Երեկ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին   ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ  հայտարարեց, որ Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ «հարևան երկրի» աջակցությամբ, և Թեհրանն ունի դրա ապացույցները։

«Հարևան երկրի» տակ, բոլորին հասկանալի դարձավ, որ Իրանի ղեկավարը  նկատի ուներ   Թուրքիան:

Ըստ Խամենեիի, Սիրիայում իսլամիստական ​​խմբավորումների հարձակումից երեք ամիս առաջ իրանական հետախուզությունը զգուշացրել էր  նախկին նախագահ Ասադին, սակայն վերջինս լուրջ հետևություն  չէր կատարել:

Իրանի  հոգևոր առաջնորդի այս գնահատականները, յուրօրինակ մեսիջ էին, թե ինչպես են գնահատում Թեհրանում Սիրիայում ընթացող գործնթացների  արտաքին դերակատարներին:

Վերջում Խամենեին հայտարարեց, որ Իրանը մտադիր չէ համակերպվել Սիրիայի այս իրավիճակի հետ:

Խամենեին նշեց. «... այդ զավթիչները  տարբեր նպատակներ ունեն։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր սեփական ծրագրերը։ Նրանցից ոմանք փորձում են տարածքներ գրավել Սիրիայի հյուսիսից (նկատի ուներ Թուրքիան)կամ հարավից (նկատի ուներ Իսրայելը), իսկ  ԱՄՆ-ն փորձում է ամրապնդել իր ներկայությունը տարածաշրջանում։ Սակայն ժամանակը ցույց կտա, որ,  այդ նպատակներից ոչ մեկը չի կարողանա  իրականացնել...»,- եզրափակեց  Իրանի առաջնորդը:

Խամենեին հայտարարեց նաև, որ «զավթիչներին Սիրիայից կհեռացնիայդ երկրի երիտասարդությունը», ինչը շատերը գնահատեցին, որպես Իրանի կողմից  Սիրիայում ակտիվ գործողություններից   չհրաժարվելու  որոշում:

Թե ինչպես այն կարող է կյանքի կոչվել, չասվեց, սակայն դիտորդների կարծիքով Խամենեիի մեսիջը նշանակում էր մեկ բան.այն, որ Իրանը չի հրաժարվի իր գլխավոր նպատակից՝ ունենալ Սիրիայում ներկայություն, քանի որ այդ երկրի միջոցով հնարավոր կլինի միայն ցամաքով կապ պահպանել Լիբանանի հետ, որտեղ Իրանն ունի լուրջ ազդեցություն:

Սակայն, շատերի կարծիքով, թե՛ Լիբանանում  «Հզբոլլահի»  կազմաքանդումը Իսրայելի կողմից ,և թե՛ Սիրիայի վերջին դեպքերը նպատակ ունեին հենց քանդել Իրանի ցամաքային այդ կապը Լիբանանի հետ:

Եվ այդ նպատակին հասնելուց հետո, Իսրայելը դժվար թե մոտակա տարիներին թույլ տա, որ Թեհրանը կրկին կարողանա այդ կապը վերականգնել:

Հենց դրա պատճառով է, որ երեկվանից Իսրայելը գրեթե հողին հավասարեցրեց Սիրիայի բանակի հիմնական միջոցները և  նույնիսկ զավթեց Հոլանի բարձրունքների այն մասը, որը մինչօրս գտնվում էր Սիրիայի վերահսկողության տակ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan