Երևանի «բարեփոխված» տրանսպորտը՝ թալան, քաոս և քաղաքացիների հարկադիր վճարումներ Բաքվին ամենաճիշտ պատասխանը. Գյումրիում մերժել Նիկոլին, ամբողջ Հայաստանով մերժել Նիկոլին ՔՊ-ականները ելել են Գյումրու շալակը ու դա դարձրել են կարգախոս․ Դերենիկ Մալխասյան
14
2021 թվականի փետրվարից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն, իչի վրա եք հիմա զարմանում. Մանուկ Սուքիասյան Գյումրիում եռում է շիբինի գործը․ ուզում են կաշառել գյումրեցիներին Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Պատերազմ Արցախում
Երևանի «բարեփոխված» տրանսպորտը՝ թալան, քաոս և քաղաքացիների հարկադիր վճարումներ Արցախի հայաթափման քավոր Մակրոնին խիստ ոգևորել է Հայաստանի ոչնչացման հեռանկարը ՔՊ-ականների մոտ խուճապային տրամադրություններ են․ «Իրավունք» Հայաստանի հանդեպ վստահության մակարդակը մոտ է զրոյականին. Ալիև Սա հերթական, բայց ոչ վերջին պահանջն է. Անժելա Էլիբեգովա 2021 թվականի փետրվարից Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն, իչի վրա եք հիմա զարմանում. Մանուկ Սուքիասյան Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա. Էլինար Վարդանյան Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է․ Բորիս Մուրազի Բաքուն ածանցյալ պահանջներ ունի Բաքվին ամենաճիշտ պատասխանը. Գյումրիում մերժել Նիկոլին, ամբողջ Հայաստանով մերժել Նիկոլին Հերթական ապօրինի քայլին են գնում՝ ընդդեմ քաղաքացիների Գյումրիում եռում է շիբինի գործը․ ուզում են կաշառել գյումրեցիներին ՔՊ-ականները ելել են Գյումրու շալակը ու դա դարձրել են կարգախոս․ Դերենիկ Մալխասյան Գրիգոր Մինասյանը գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում Փաշինյանն Անդրանիկ Քոչարյանին հասկացրել է, որ վեր-վեր չթռնի Ալեն Սիմոնյանի գլխից ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած» Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն. Իշխան Սաղաթելյան Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Դուք սպառվել եք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին Սա ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Ինչպիսի կեղծված փաստաթղթերով է Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը ցանկանում տիրանալ հարևանի պատին. Գյումրիի փրայմերիզի իշխանական «զարդը»

«168.am»-ը գրում է. «Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամ անվան տակ Ալավերդու, Վանաձորի ու այն մյուս բոլոր համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն ի վերջո որոշ ժամանակ անց զավթեց համայնքային իշխանությունը, հայտարարեց իր իսկ ստեղծած քաղաքական բարդակի հանգուցալուծման սցենարի մասին:

Ըստ այդ սցենարի՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ, այսպես ասած՝ փրայմերիզներ, որոնց արդյունքում ինքը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Բոլոր մասնագետներն ասում են, որ Գյումրիում հաստատված կառավարման ճգնաժամը հնարավոր չի լինելու հաղթահարել առանց Փաշինյան վարչապետի միջամտության:

Առաջիկայում ընդունվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում ես պետք է Գյումրիում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեմ: Բայց խնդիրը քննարկելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ՝ եկել եմ այն եզրակացության, որ այդտեղ խնդիրը միանձնյա վարչական որոշմամբ չի կարող լինել: Մենք կխնդրենք ՔՊ-ի անդամներին, համակիրներին առաջադրեն թեկնածուներ կամ ինքնառաջադրվեն: Քվեարկության արդյունքում կընտրվի թեկնածուն, որին կնշանակեմ պաշտոնակատար, և ամենայն հավանակությամբ, նա էլ կդառնա ՔՊ-ի թեկնածուն»,- նշել է Փաշինյանը:

Այս հրապարակման մեջ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի իր էլեկտորատին հավաստիացնում է, որ այն եզրակացության, որ այդտեղ խնդիրը միանձնյա վարչական որոշմամբ չի կարող լինել: Բայց ինչպես ցանկացած ստախոս, ով ժամանակի ընթացքում չընդհատվող ստերի շարանից խճճվում է իր իսկ ասածների մեջ, Փաշինյանն էլ մոռանում է, որ ինքը լավ էլ միանձնյա որոշել էր Գյումրիի քաղաքապետ դարձնել տխրահռչակ Կարեն Սարուխանյանին…

Չստացվեց, որովհետև ներթիմային խարդավանքների արդյունքում Սարուխանյանին «գծերից գցեցին», ու հիմա եկել է կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը քաղաքապետ դարձնելու ժամանակը: Իսկ դրա համար ի՞նչ է պետք անել… Ճիշտ է, խաղալ ժողովրդավարություն: Հենց այս սցենարն է, ըստ 168.am-ի Գյումրիի աղբյուրների՝ հիմա խաղարկվում:

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:00-ին, լրացել է Գյումրիի համայնքապետի փրայմերիզին մասնակցելու ցանկություն հայտնողների հայտերի ընդունման ժամկետը։

Հայտնի են հայտ ներկայացրած 5 թեկնածուների անունները՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Գյումրիի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը:

Ցուցակի վերջնական տարբերակը հրապարակեց հենց Նիկոլ Փաշինյանը:

Փաստացի Վահագն Մկրտչյանին Գյումրիի քաղաքապետ դարձնելու համար իրենց տրված դերերը բավականին համոզիչ կերպով պետք է խաղան ևս 6 հոգի:

Հիշեցնենք՝ Վահագն Մկրտչյանի ընտանիքը բավականին ունևոր է Գյումրիում, սակայն չի խորշում հարևանի պատը կեղծիքներով իրենցով անելուց: Այդ մասին նախորդ տարվա նոյեմբերին՝ ուղիղ մեկ տարի առաջ, գրել էր «Առավոտը»:

Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփանակատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ:

Aravot.am-ը դիմել էր նաև Վահագն Մկրտչյանին, ով ասել էր՝ իրենք պատկից 7 հարևաններ ունեն, բայց որևէ մեկի պատը սեփականության իրավունքով իրենց չի պատկանում։

«Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»,- ասել էր նա։

Մինչդեռ 168.am-ը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց՝ այն համաձայնագիրը, որը հանգուցյալ Կարինե Մախսոյան-Հարթենյանը, ում ազգանունն ի դեպ տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին, կեղծ է: Եվ դա փաստում է թե՛ Գագիկ Հարթենյանը, թե՛ փորձագետը:

Ըստ Գյումրիում տարածված լուրերի, ավելի ստույգ՝ իրավապահ համակարգում շրջող լուրերի, այդ կեղծ համաձայնագրի հեղինակը ոչ այլ ոք է, քան Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ 1979թ. ծնված հանգուցյալ զոքանչը, որին փորձում են ներկայացնել՝ որպես մահացած Կարինե Մախսոյանի ընկերուհի:

Հետաքրքիր է, որ բավականին տարիքով Կարինե Մախսոյանի ընկերուհին 1979թ.  ծնված կին է:
Մի ուշագրավ հանգամանք ևս. բնական է, որ իրավապահ մարմինները կցանկանան կոծկել այս գործը, ու թերևս դրանով է պայմանավորված, որ գործով անցնող բոլոր առանցքային դերակատարները հանգուցյալներ են: Հանգուցյալներից ոչինչ չի կարելի պահանջել ու պատասխան ստանալ:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն ամեն գնով Գյումրիի քաղաքապետ է ցանկանում դարձնել ամեն գնով հարևանի պատին տիրանալ ցանկացող, դրա համար ոչնչի առջև կանգ չառնող, այդ թվում՝ փաստաթղթեր կեղծող կամ կեղծիքը հովանավորող Վահագն Մկրտչյանին և միայն այն պատճառով, որ Աննա Հակոբյանի սիրտն իր ազգից քաղաքապետ է ուզում ունենալ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan