ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ Բոյկոտը շարունակվում է (տեսանյութ)
14
Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Փաշինյանը հասկացրել է թիմին, որ Գյումրու ընտրությունները իրենց վերջի սկիզբն է լինելու Գյումրու քաղաքային աղբավայրը էկոլոգիական աղետի զոնա է. Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած» Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն. Իշխան Սաղաթելյան Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Դուք սպառվել եք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին Սա ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Անճարությունից թիրախավորում է լրագրողներին»․ Սևակ Հակոբյան Նիկոլին պետք է փոխել, որ ալավիների նման չցեղասպանվենք, նա երկիրը վերածել է փախստականների ճամբարի «Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Ռուբեն Վարդանյանը հացադուլը դադարեցնում է․ Ընտանիքը նոր ձայնագրություն է հրապարակել Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Գյումրիում ուզում են անել այն, ինչ երևանում են արել Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Որոնք են «իրական Հայաստանի» թեզերը Ընտրություններին ընդառաջ՝ Նիկոլն Ավինյանին փուռը կտա՞ Բաքվում շարունակվում է ԼՂ նախկին ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Բոյկոտը շարունակվում է (տեսանյութ) Մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները. Ալիև

Մարմնական հաճույքներ՝ կառավարությունից մինչև ԱԺ

168.am-ը գրում է. «Անցած մի քանի օրերին հանրային-քաղաքական դաշտը փոթորկած պաշտոնանկություններն իրականում որևէ աղերս չունեն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հետ, և, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի վերադասավորումներն են սեփական աշխատակազմում, որին իներցիայի ուժով ոմանք դեռ քաղաքական թիմ են անվանում։

Նախարարները, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներն իրականում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն են՝ ոչ թե կառավարության աշխատակազմի իմաստով, այլ՝ որպես շարքային վարձու աշխատողներ։ Եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020թ հետո զբաղված է Հայաստանի վաճառքով՝ այդ հասկացության առնվազն փոխաբերական իմաստով, ապա նրա բոլոր ենթակաները «վաճառքի մենեջերներ» են, ինչպես հիմա ընդունված է անվանել այս կամ այն ապրանքի, ծառայության իրացմամբ զբաղվող ընկերությունների միջին և բարձր մակարդակի պաշտոնյաներին։

Արդեն աշխատանքից ազատված բոլոր նախկին և այս օրերին աշխատանքի ընդունվող նոր պաշտոնյաներն իրականում սպասարկում էին/են Փաշինյանի այն քաղաքականությունը, որի վերջնանպատակը Հայաստանի պետականության բովանդակային ավարտն է՝ գուցե ձևական պետության պահպանման հեռանկարով։

Հետևաբար՝ այդ պաշտոնանկությունների շուրջ առաջացած քննարկումը մեծ հաշվով որևէ իմաստ չուներ, բացի նրանից, որ հերթական անգամ ակտիվացրեց քաղաքական դաշտը՝ երկրորդական դարձնելով Հայաստանի համար կարևոր թիվ մեկ՝ Նիկոլ Փաշինյանի  պաշտոնանկության հարցը։

Բայց այս աղմուկի մեջ գրեթե անուշադրության արժանացավ այն, ինչն իրականում շատ ավելի կարևոր ու վտանգավոր էր ու վկայում էր փաշինյանական ավտորիտարիզմի այլասերման նոր փուլի մասին։

Ուժային նախարարների և այլ նշանակովի պաշտոնյաների հետ միասին մանդատն ամենայն հավանականությամբ վայր կդեն ՔՊ-ի երկու պատգամավորներ։ Նրանցից մեկը՝ Զեյնալյանը, արդեն իսկ հայտարարել է, թե «սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է մանդատից», մյուսը՝ Հովիկ Աղազարյանը, դեռևս դիմադրում է, բայց հավանական է, որ կհետևի առաջինի օրինակին, քանի որ արդեն իսկ ինչ-որ քրեական գործով հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Տվյալ դեպքում պատգամավորների անուններն էական չեն։

Կարևորն այն է, որ, ի տարբերություն նշանակված պաշտոնյաների, որոնց Փաշինյանը կարող էր համարել իր ծառաները և այդպես էլ համարելով՝ ազատեց աշխատանքից, պատգամավորներն առաջնային քաղաքական մանդատ ունեցող մարմնի անդամներ են, որոնք ըստ Սահմանադրության՝ ներկայացնում են ամբողջ ժողովրդին։ Հատկապես խորհրդարանական կառավարման կարգ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է, պատգամավորի կարգավիճակը քաղաքական մանդատի, ներկայացուցչական իշխանություն կրելու իմաստով շատ ավելի բարձր է, քան անգամ վարչապետինը, ում, ի դեպ,  ընտրում են հենց պատգամավորները։

Այսինքն՝ իրականում պատգամավոր-վարչապետ հարաբերություններում պաշտոնանկ անելու հնարավորություն ունեն պատգամավորները և ոչ՝ հակառակը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, անվանապես անկարևոր պատգամավորներին ստիպելով «ինքնակամ վայր դնել մանդատը», ցույց տվեց, որ ժողովրդի առաջնային մանդատ ունեցողներն ունեն նույն՝ «վաճառքի մենեջերների» նշանակությունը, և նրանք նույնպես ենթակա են իր կամքին։ Խնդիրը, կրկին, մանդատից հրաժարվածների անձը չէ, այլ երևույթի ինստիտուցիոնալ, քաղաքական նշանակությունը, որը հակիրճ արտահայտվում է նրանով, որ Հայաստանում այլևս գործում են ոչ թե պետական իշխանության ու պետական կառավարման մարմիններ, այլ ընդամենը մեկ մարմին, որը պետական ինստիտուտների հետ վարվում է սեփական մարմնի, այլ խոսքով՝ մարմնական հաճույքների հանգույն։

 Սափրվելը դեռ սկիզբն է։ Եվ միայն երևացող մասը»։ 



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan