Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը
24
Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Պատերազմ Արցախում
Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար

Գեղարվեստական գրականության և կինոարտադրության մեջ մի սյուժե կա, ըստ որի՝ մեծահարուստները  մեծ գումարներ էին վճարում՝ դիտելու համար, թե ինչպես է այս կամ այն եղանակով մահանում փողի կամ դժբախտության պատճառով այդ շոուին մասնակցելու համաձայնած մարդը: Մինչ այդ խեղճն անցնում էր մահվան բոլոր սարսափների միջով, տեսարաններին կարոտ և տռզած «էլիտան» զվարճանում էր իր դատարկ զրույցներով, սիրախաղերով և էքսկլյուզիվ խմիչքներով լի բաժակներով։

Հայաստանի Հանրապետության հետևողականորեն շարունակվող չեղարկումը հենց այսպիսի տպավորություն է թողնում. մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ ոչնչանում է իրական ժամանակում, աշխարհի «ուժեղների» գեոպոլիտիկ շահերի և դիվանագիտական  կայֆերի համար: ՄԱԿ անդամ պետության մահը վերածվել է յուրահատուկ reality show-ի` իր հանդիսատեսով, իր բազմաթիվ երկրպագուներով, ժանրի կանոններին համահունչ իր սակավաթիվ «սրտացավներով» և իր խաղադրույքներով:

Աշխարհը մինչ այս տեսել էր իրական ժամանակում, լայվ ռեժիմում տեղի ունեցող պատերազմներ, ահաբեկչական ակտեր, անգամ 120.000 հոգու ցեղասպանություն, տեղահանում և թեկուզ  չճանաչված, բայց 30 տարի գոյություն ունեցող պետության վերացում: Սակայն միջազգային ընտանիքի լիիրավ անդամի խարակիրի դեռևս չէր տեսել: Թեպետ այն, ինչ կատարվում է մեր երկրում, տեղին չէ կոչել միջնադարյան Ճապոնիայի ազնվական տղամարդկանց կամավոր ինքնասպանության եզրույթով, քանզի ճապոնացիները դիմում էին այդ քայլին պատվի և արժանապատվության համար, իսկ մենք հայտնվել ենք այս վիճակում մեր անպատվության պատճառով:

Ֆորմալ տեսակետից աշխարհը մեղավոր չէ. այդ մենք ենք փաստացի համաձայնել դառնալ գեոպոլիտիկ փորձարկումների լաբորատոր ճագար կամ գորտ` իշխանության բերելով և մինչև հիմա հանդուրժելով մեզ «լավ կյանք» խոստացող ավանտյուրիստի: Անկեղծ ասած, անգամ ոչ ֆորմալ իմաստով աշխարհը նույնպես մեղավոր չէ, որովհետև իրականում գնում են վաճառվողին, օգտագործում են համաձայնվողին, հալածում են հանդուրժողին:
Ներեցեք թվացյալ գռեհկաբանության համար, սակայն քաղաքական իմաստով մեզ չեն բռնաբարում` մենք անվայելուչ և կործանարար կերպով ինքնակամ ենք «տրվում» աշխարհին:

Դառը սուրճը ձեռքիս, պարտադրված տնային կալանքի պայմաններում անթաքույց նախանձով եմ հետևում արևմտյան առաջնորդների պնդումներին, թե՝ այ, «Ուկրաինայում պարտադրված խաղաղությունը բացառված է», թե «խաղաղությունը պիտի արդար լինի և հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային ամուր երաշխիքների վրա»… Մեկ այլ հաճույք է հետևել Ռուսաստանի ղեկավարության մաստեր-կլասներին` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, դրա միջազգային երաշխիքների և գերակայության մասին, որոնց ընթացքում նույն ՌԴ նախագահը կամ Լավրովը գրեթե Սերժ Սարգսյանի կամ Էդվարդ Նալբանդյանի մակարդակով և որակով հիմնավորում են աշխարհին իրենց մոտեցումները (վերջիններից, օրինակ, կարող եք դիտել Լավրովի հարցազրույցը Sky News Arabia ալիքին, կամ ՄԱԿ-ում իր եզրափակիչ ասուլիսը):

Նիկոլը սկուտեղի վրա մեզ հրամցնում է աշխարհին, որում անգամ այսօր, մեր չքմեղացած, անպատվացած, թուլացած և նսեմացված վիճակում կարելի է գտնել հարթակներ, մեխանիզմներ, գործընկերներ՝ վերջնական ոչնչացումից փրկվելու համար: Սակայն, քանի դեռ նման վճռորոշ պահանջ հայ ժողովուրդը չի ձևակերպել, գեոպոլիտիկ աճուրդի մասնակիցներն այս արյունոտ ներկայացման մեջ միայն բարձրացնում են խաղադրույքները (ի դեպ, բոլոր կողմերից), թե ում կհասնի մեր պետության հանգչող մարմնի  սիրտը, երիկամները, լյարդը և անգամ աչքի եղջերաթաղանթը:

Սողոմոն իմաստունի հայտնի առակներից մեկը պատմում է մի երեխայի պատկանելիության շուրջ վեճի բռնված երկու կանանց` իրական և կեղծ մայրերի մասին, որոնց տարաձայնությունը լուծելու համար Սողոմոնը դիմեց մի խորամանկ քայլի` հրամայելով սրով մեջտեղից կիսել մանուկին և այսպիսով բաժանել նրան վիճող կանանց միջև: Բոլորս հիշում ենք, որ վիճող կանանցից մեկը երեխային փրկելու համար հրաժարվում է իր հավակնություններից և այսպիսով բացահայտում իր՝ իրական մայր լինելը:

Այս աստվածաշնչյան դրվագն է գալիս մտքիս, երբ տեսնում եմ, թե ինչ համառությամբ, անբարոյականությամբ և նենգությամբ է Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունը սարքում կռվախնձոր Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունում:

Եվ այս պատմության մեջ ամենավատն այն է, որ սրով կիսելու դեպքում մեզ վրա ոչ մեկի սիրտը չի ցավա, ոչ մեկը չի հրաժարվի իր պատառից` հանուն մեզ, քանզի գեոպոլիտիկ առումով մեր պետությունն այլ մայր չունի, մեր պետության մայրն էլ, հայրն էլ հենց մենք ենք` հայերս:

Ասում են, որ իմաստուն մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա, խելացիները` սեփական սխալների վրա, իսկ հիմարները երբեք դասեր չեն քաղում, անգամ սեփական ձախողումներից: Խորհրդային պետության փլուզումից հետո մենք դիրքավորվել էինք որպես իմաստուն ժողովուրդ` խուսափելով ուրիշների սխալների կործանարար կրկնությունից: 2018-ից հետո մենք դադարեցինք իմաստուն լինել, և այսօր ունենք մեկ երկընտրանք` սերտել սեփական սխալները և գոնե համաշխարհային պատմության այս փուլում խելացի մնալ, կամ զանգվածային կերպով համալրել համամարդկային պատմության արխիվները` որպես հավաքական հիմարներ:

Կարճ ասած. այո, Փաշինյանի քաղաքականությանը վերաբերելի էպիտետների ցանկը, ըստ ձեր նախասիրությունների, կարող եք շարադրել ձեր մտքում, բայց ո՞վ ենք մենք ինքներս` խելացի՞, թե՞ հիմար…

Այս հարցի պատասխանն է որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը, մինչ խորը դեկոլտեյով, թանկ ժամացույցներով, նրբահամ խորտիկներով և նորաձև կոստյումնրեով աշխարհը հետևում և օգտվում է «պետության մահ` ուղիղ եթերում» ներկայացումից:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ (տնային կալանքի հիմնարկ)

04.10.2024թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>