Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
15
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

Թուրքիայում Էրդողանի դեմ զինվորականները նոր հեղաշրջո՞ւմ են պատրաստում

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում թուրքական քաղաքական և հանրային դաշտում ամենաշրջանառվող թեմաներից է մի միջադեպ, որը կապված էր Էրդողանի հետ:

Օգոստոսի 30-ին՝ Թուրքիայի զինված ուժերի օրը, Պաշտպանության ազգային համալսարանում ավարտական ​​արարողության ժամանակ, որի ժամանակ  Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երեք կին լեյտենանտների սպայական վկայականներ հանձնեց, արտառոց բան տեղի ունեցավ՝ նախագահի հեռանալուց անմիջապես հետո։

Միջոցառմանը ներկա մոտ երկու հարյուր երիտասարդ սպաներ, խախտելով թուրքական բանակի խիստ կարգապահական և արարողակարգային չափանիշները, հեռուստախցիկների առաջ սրերը հանեցին պատյաններից, արտասանեցին ութ տարի առաջ պաշտոնապես արգելված բանակի երդման տեքստը, որից հետո նրանք սկսեցին վանկարկել. «Մենք Աթաթուրքի զինվորներն ենք»։

Այս աղմկահարույց միջադեպը լուրջ ռեզոնանս առաջացրեց թուրքական քաղաքականության ամենաբարձր օղակներում։ Հիմնականում այն ​​պատճառով, որ երիտասարդ սպաների գործողություններին աջակցեցին   որոշ նախկին գեներալներ, ովքեր մասնակցել էին անցյալ պետական ​​հեղաշրջումներին և բանտարկվել Էրդողանի կառավարման տարիներին:

Քաղաքական դասի այն հատվածը, ովքեր աջակցում են Էրդողանին, պահանջում են լրջորեն հետաքննել այս միջադեպը:

Թուրքիայի ընդդիմադիր շրջանակները, ճիշտ հակառակը, աջակցում են երիտասարդ զինվորականների արարքը և կոչ են անում, որև է քայլ նրանց դեմ չկիրառել:

Մի քանի օրվա լռությունից հետո, արձագանքեց նաև Էրդողանը, նշելով բառացի հետևյալը,-

«...Եթե ​​Թուրքիայի զինված ուժերի սրտից հանեք հավատը, ապա նրանցից ոչինչ չի մնա... Մոտ անցյալում մենք տեսել ենք դրա ցավալի օրինակներ։ 2016 թվականի հուլիսի 15-ին մենք մաքրեցինք բանակը դավաճաններից՝ ազատելով այն մահացու ուռուցքից, և այժմ, փառք Ալլահին, մեր բանակը վերադառնում է իր ակունքներին։ Այս բանակը բաղկացած է ազգի յուրաքանչյուր անդամից։ Սա ժողովրդի բանակն է, և դա նրանց աչքի լույսն է։ Հիմա բանակում կարող է լինել երեսուն կամ հիսուն մարդ, ովքեր գործում են օրենքին հակառակ։ Նրանք, ովքեր էլ լինեն, չեն կարող մնալ մեր բանակում. մաքրելու ենք...»։

Այսպիսով, Էրդողանը բանակից պահանջում է կոշտ միջոցների դիմել և հեռացնել այն երիտասարդ սպաներին, ովքեր մասնակցել էին այդ ակցիային:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սակայն ավելի զուսպ գնահատական տվեց, որի հայտարարության մեջ նշված էր հետևյալը.

«Կասկած չկա, որ մեր զինված ուժերում հանդուրժողականություն չի լինի կարգապահությանը հակասող գործողությունների, միջադեպերի կամ իրավիճակների նկատմամբ:

Նշված միջադեպը բոլոր կողմերից ուսումնասիրվում է։ Քննության արդյունքների հիման վրա, կարգապահական օրենսդրության շրջանակներում, մեղավոր, անփույթ կամ պատասխանատու անձանց նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։ Ուստի հասարակությունը պետք է հանգիստ լինի և չհավատա նրանց, ովքեր փորձում են մանիպուլյացիայի ենթարկել այդ կադրերն՝ իրենց օրակարգին համապատասխան»։

Այդ երկրի քաղաքական դաշտում արձանագրում են, որ բանակում Էրդողանի հանդեպ անվստահությունը մեծանում է մի շարք պատճառներով:

Նախ, երկրի տնտեսական կյանքը վատթարանում է օր օրի, որտեղ արժեզրկումը գերազանցում է 60 տոկոսը:

Իսկ զինվորական խավը առևտրով չի զբաղված և ստանում է անփոփոխ աշխատավարձ:

Երկրորդ, Էրդողանը անընդհատ փորձում է իրեն համեմատել Աթաթուրքի հետ, փորձելով ցույց տալ, որ իր դերն այսօր ավելի բարձր է, քան՝ Աթաթուրքինը 100 տարի առաջ:

Էրդողանն իրեն համարում է նոր օսմանյան կայսրության ձևավորման ջատագով, մինչդեռ Աթաթուրքը կայսերապաշտության դեմ էր հանդես գալիս:

Վերջապես Էրդողանի ձգտումը՝ մեծացնել կրոնի դերը պետական հաստատություններում և հանրային կյանքում, բացասական է ընկալվում բանակում, որտեղ միշտ եղել է աշխարհիկ գաղափարների գերակայություն:

Թուրքական դիտորդները հատուկ ընդգծում են այն հանգամանքը, որ այդ միջացառմանը ներկա ավելի քան 1000 երիտասարդ սպաներից 200-ը մասնակցել են  այդ ակցիային, այդ թվում նաև երիտասարդ կին սպաները, ովքեր պարգևատրվել էին Էրդողանի կողմից:

Իսկ դա նշանակում է, որ դա չէր կարող կազմակերպված չլինել՝ առանց Պաշտպանության ազգային համալսարանի ղեկավարության իմացության:

Էրդողանը այն աստիճանի է զայրացած, որ հրահանգել է այդ հարցով զբաղվել Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT):

Այս ամենին կարելի է ավելացնել այն ռիսկերը, որոնք կարող են կապված լինել դրսի գործոնի հետ:

Էրդողանը չի մոռացել, որ 2016-ին հեղշրջումը փաստացի չդատապարտեցին սկզբնական շրջանում ամերիկյան շրջանակները:

Չի բացառվում, որ այդ դժգոհությունները որոնք առկա են այդ երկրի բանակում, ուշադրության կենտրոնում հայտնվեն նաև ամերիկյան պատկան մսրմինների կողմից նույնպես:

Հատկապես, երբ Էրդողանի վերջին հայտարարությունները ԲՐԻՔՍ-ին միանալու վերաբերյալ, հաստատ չէին կարող դուր գալ արևմտյան շրջանակներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan