Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Պատերազմ Արցախում
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է

Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ

Երբ Փաշինյանն իր վերջին ասուլիսում կենցաղային բնույթի նկատողություն տվեց բոլոր նրանց, ովքեր վիրավորական ձևակերպումներով են արտահայտվում Ռուսաստանի հասցեին, հայ  հասարակության քաղքենի մասը սկսեց կարծել, թե Փաշինյանը որոշել է կրկին փոխել իր քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ: Սա արդյունք է այն բանի, որ հայ հանրային և քաղաքական լայն շրջանակները քաղաքական բանաձևերի տրամաբանությունը չեն հասկանում: Նրանց մոտ գործում է ոչ այնքան քաղաքական տրամաբանության կողմը, որքան հուզական ընկալումը: Հենց դրա պատճառով էլ Հայաստանում չի ձևավորվում լուրջ քաղաքական բևեռ, որն այլընտրանք կլիներ ներկայիս իշխանությանը:

Իրականում Փաշինյանի վերջին ասուլիսը ծայրից ծայր հակառուսական բովանդակություն ուներ: Պարզապես Փաշինյանը դա ներկայացնում էր քաղաքական բանաձևերի միջոցով, որոնք, պարզվում է, հասու չեն հայ հասարակության լայն շրջանակներին՝ հասկանալու համար դրանց իրական բովանդակությունը:

Որպես դրա ապացույց, Փաշինյանը կատարեց իր հաջորդ քայլը, որը լուրջ ազդեցություն է թողնելու Մոսկվայի վրա:

Հայաստանն  ստորագրեց  Եվրախորհրդի հռչակագիրը, որն աջակցում է Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու հրամանը։

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Հայաստանն իր այս դիրքորոշմամբ, հայտնվել է Եվրոպայի ամեննց ծայրահեղ հակառուսական դիրքորոշում ունեցող երկրների շարքում:

Մինչդեռ Հայաստանը կարող էր ձեռնպահ քվեարկել և չմիանալ փաստացի Պուտինի դեմ արշավին:

Նշենք, որ ձեռնպահ են քվեարկել այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք են Հունգարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան և Սերբիան:

Ի դեպ նշենք նաև, որ Պուտինի դեմ այս հռչակագրին ձեռնպահ էին քվեարկել նաև Թուրքիան և Ադրբեջանը:

Եթե Թուրքիան և Ադրբեջանը հրապարակավ դեմ չեն քվեարկում անձամբ Պուտինի դեմ Հռչակագրին, իսկ Ռուսաստանից բոլոր առումներով կախում ունեցող Հայաստանը դեմ է քվեարկում, ինչո՞ւ պիտի Մոսկվան այս ամենից հետո փորձի աջակցել Հայաստանին տարբեր ոլորտներում:

Հասկանալի է, որ սարերում ապրող հովիվները կարող են չհասկանալ, որ Հայաստանի ստորագրությունը դա ոչ միայն Փաշինյանի, այլև Հայաստանի ստորագրությունն է, բայց երբ դա չի հասկանում հայ քաղաքական և հանրային դասի զգալի մասը, ապա դա միայն աղետալի հետևանքներ է ունենալու Հայաստանի և այստեղ ապրող ժողովուրդի համար:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan