«Ֆեյսբուքից դուրս կոնկրետ քայլեր արվո՞ւմ են»․ Լիլիթ Բլեյան
Դիտել նաև
Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա
«Արարատը տարածաշրջանի խաղաղության ու Հայաստանի լինելիության խորհրդանիշն է»․ Լիլիթ Բլեյան
Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
Նրա առաքելության անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիա է, քաոսացում, չգոյություն․ Լիլիթ Գալստյան
«Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական բուհերից վերջին օրերին հեռացվում են դասախոսներ, ովքեր բաց և ուղիղ խոսում են էս իշխանությունների դեմ։ Մի կողմ թողնենք, որ բուհերի ղեկավարությունն անկախ չի, որ խորհուրդների մեծ մասը կուսակցականացվել ու հպատակեցվել է ամբողջ ուժով (էդ անողները նույն բանի համար ՀՀԿ-ի դեմ էին պայքարում ժամանակին)։ Սա արդեն ստատուս-քվո է։
Ինձ միայն գործընկերների և ուսանողների արձագանքն է հետաքրքրում։ Տեսնում եմ` շատերն ափսոսանքով մեկնաբանություններ են գրում, մաղթում են, որ հեռացվածները շուտափույթ վերադառնան իրենց բուհ։ Իսկ ֆեյսբուքից դուրս կոնկրետ քայլեր արվո՞ւմ են` բողոքի դրսևորում, դասադուլ, գործընկերային համերաշխության տարբեր ակցիաներ։ Գուցե արվում են ու տեղյակ չենք, ես միայն հարցնում եմ»։

