Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
15
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

Փաշինյանի «պատերազմի խաչմերուկը» և մեր անելիքը

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը «խաղաղության խաչմերուկի» մասին խոսում է ճիշտ այնպես, ինչպես 2020–ի պատերազմից առաջ Ալիևի հետ խոսում էր «մինի, մեգա հեղափոխություններից», որոնք, իբր, լուծելու էին Արցախի խնդիրը (այդ փուլում Փաշինյան Նիկոլի համար «Արցախը Հայաստան էր, և վե՛րջ»)։

Նա «խաղաղության խաչմերուկից» խոսում է ճիշտ այնպես, ինչպես 2021–2023–ին խոսում էր «խաղաղության դարաշրջանից» (արդյունքերը՝ Արցախի կորուստ, արցախահայության էթնիկ զտում․ Նիկոլի կարգախոսը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»)։

Հիմա Նիկոլը խոսում է «խաղաղության խաչմերուկից», և մենք կորցնում ենք Հայաստանի տարածքները։ Կիրանցի ճանապարհն այլևս պատմություն է դառնում, ինչին կհաջորդի Կիրանցի պատմություն դառնալը։ Հայաստանից օկուպացված է ավելի քան 200 քառ․ կմ տարածք։ Միակողմանի զիջումների վերջը չի երևում։

Իրականությունն այն է, որ Նիկոլը ո՛չ խաղաղություն կարող է բերել Հայաստան, ո՛չ էլ կոմունիկացիոն խաչմերուկ կարող է դարձնել Հայաստանը։ Ու քանի դեռ նրա որոշ ընդդիմախոսներ, այդ թվում՝ խորհրդարանում ու փողոցում գտնվող որոշ շրջանակները, ոտանավորներ են արտասանում «տրեխավոր հայրենասիրության», ռազմատենչության կամ նմանատիպ այլ թեմաներով, Նիկոլին հաջողվելու է մտնել «խաղաղության աղավնու» կեղծ կերպարի մեջ ու դեպի ոչնչացում տանել Հայաստանը։

Այո՛, Հայաստանին պետք է խաղաղություն, ինչի ապահովման գլխավոր երաշխիքներից մեկը կոմունիկացիոն խաչմերուկ դառնալն է, բայց երբ օրվա իշխանությունը Արևմուտքի ձեռքում գործիք է դառնում Ռուսաստանի ու Իրանի դեմ, ապա դրանով իսկ բացահայտում է, որ «խաղաղության խաչմերուկ» կոչվածը քարոզչական բլեֆ է։ Չես կարող Ռուսաստանի ու Իրանի հետ թշնամանալ ու խոսել խաչմերուկից։ Այդ խաչմերուկի ուղղություններից երկուսի հետ թշնամանալով ինչպե՞ս կարող ես խաչմերուկ կառուցել։
Եթե թշնամանում ես, ուրեմն իրական նպատակդ այլ է։
Մեր տարածաշրջանում խաղաղություն և Հայաստանի համար անվտանգություն ապահովելու համար պետք են հետևյալ նախապայմանները՝
1․ Ամբողջական իշխանափոխություն (լրացուցիչ բացատրության կարիք չկա),
2․ Հայ–ադրբեջանական հարաբերություններում միջնորդ–երաշխավոր պետք է լինի Ռուսաստանը, հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները պետք է վերականգնվեն։
3. Ռուսաստանն ու Իրանը չպետք է համարեն, որ Հայաստանը գործիք է ԱՄՆ–ի ու ԵՄ–ի ձեռքում՝ հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելու համար․ Իրանի հետ անհրաժեշտ է նոր որակի հարաբերություն։
4․Հայաստանը պետք է ակտիվ մաս կազմի Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան կոմունկիացիոն շղթայում, ակտիվորեն նպաստի այդ շղթայի կայացմանը՝ ներառյալ աբխազական երկաթգծի գործարկումը (Վրաստանի իշխանությունների պայքարը հանուն իրենց երկրի ինքնիշխանության՝ ընդօրինակման ու հարգանքի առարկա է),
5Հայաստանն, իր սուվերենությունը պահպանելով, պետք է մաս կազմի Չինաստանից մինչև Արևմուտք կոմունիկացիոն գծին, ինչը Ռուսաստանն ու Իրանը չպետք է գնահատեն որպես իրենց՝ տարածաշրջանից դուրս թողնելու և թուրանական միջանցք ստեղծելու քաղաքականություն․ Ռուսաստանի ներկայությունն այդ ուղում կայունացնող դերակատարում կունենա։
6Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայից, բայց դա չի նշանակում Հայոց ցեղասպանության հարցի մոռացություն։ ինչպես հետնացիստական Գերմանիայի իշխանություններն են ընդունել հրեաների ցեղասպանությունը, այնպես էլ հետերիտթուրքական Թուրքիայի իշխաությունները պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը։
7Հայ–թուրքական հարաբերությունները պետք է հնարավորինս տարանջատել հայ–ադրբեջանական հարաբերություններից։
8Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների միջոցով։ «3+3» ձևաչափը դրան է միտված։ Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը (Նիկոլ Փաշինյանը դրանով է զբաղված, ինչի արդյունքում Հայաստանը դրվել է աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին) լրջագույն սպառնալիք է և պատերազմի խաչմերուկ է դարձնում Հայաստանը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan