Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ)
20
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Պատերազմ Արցախում
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հայ–վրացական չհայտարարված տնտեսական պատերազմի պատճառ դարձել Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Կաթողիկոսի խիստ պայմանական հրաժարականի դեպքում ոչ թե իրավիճակը հանգուցալուծվելու է, այլ սկիզբ է առնելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդառնալի ճգնաժամ «Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր կայքը Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» ԱԱԾ-ն պաշտոնապես միացավ եկեղեցու դեմ Փաշինյանի պատերազմին Բլոգեր Օնիկ Հարությունյանի նկատմամբ կիրառված «կալանք» խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվեց և վերջինս ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից Դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը. Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը կալանավայրից Իշխանությունը փորձում է նոր քայլեր ձեռնարկել Եզրաս սրբազանի դեմ. ինչու Կպատժվի՞ Սափեյանը՝ կանոնագրքի վրա «թքած ունենալու» համար Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է

5 մահ բանակում երկու ամսում․ Պապիկյանը սմետանի բաղադրությունն է որոշում. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ՝ հուլիսի 3-ին, տեղի ունեցած երկու իրադարձության եմ ցանկանում անդրադառնալ։ Գիշերը՝ ժամը 00:45-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել էր զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանի դին: Քրեական գործը զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու և ինքնասպանության հասցնելու հոդվածով է։ Գիտե՞ք վերջին 3 ամսվա սա որերորդ դեպքն է, որ զինվոր ենք կորցնում՝ առանց թշնամու կրակոցի։ Դրանից առաջ՝ հունիսի 24-ին, հիվանդանոցում մահացավ զինծառայող Դավիթ Ներսիսյանը: Հունիսի 18-ին զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվեց զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դրանից առաջ՝ մայիսի 26-ին, վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվեց և մահացավ զինծառայող Արարատ Արամի Արոյանը: Դրանից առաջ՝ մայիսի 7-ին, զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվեց զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Զինվորները զոհվում են, ՊՆ-ն բանակը կարգի չի բերում, Քննչական կոմիտեում չգիտենք Քյարամյանը ինչպես է գործը քննում, ՄԻՊ-ն էլ ինչ-որ նամակագրություն է սկսում պետական հիմնարկների հետ։ Իսկ բանակում բարդակը շարունակվում է։ 2 ամսում 5 զինվոր ենք կորցրել․ իսկ ի՞նչ է անում պաշտպանության նախարարությունը․ կառավարության նիստում քննարկում է, թե ինչ է սմետանը և արդյո՞ք կարելի է մսի վրա գրել սմետան և ծախել դուխով ժողովրդի վրա։ Չեմ չափազանցեցնում, հասկանում եմ մառազմ է թվում, բայց էդ են արել այսօր։ Մենակ պաշտպանության նախարարը կամ տեղակալը չէ, նրա հետ միասին՝ ՀՀ բոլոր բարձր պաշտոնյաները՝ նախարարները, փոխվարչապետները, իրավական բլոկի, ուժային բլոկի բոլոր ղեկավարները, մարզպետ-բան, սաղ նստել են, Նիկոլն ասում է, որ 6 տարի վարչապետ է, որի 5 տարին ծախսել է հասկանալու համար, թե սմետանը ոնց տարբերի ոչ սմետանից։ Հաջորդ 5 տարին էլ եթե մնա, երևի ծախսի հասկանալու վրա, թե մակարոնը ոնց են ծակում։

Հունիսի 21-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ–մասունքներ։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակման արդյունքում զոհված 19-ամյա Թոռնիկ Սարգսյանը և 33-ամյա Շիրազ Խաչատրյանն էին։ 2 տարի մեր տղերքի դիերը ընկած էին այդ դաշտերում՝ վերածվելով մասունքի․ էդ ընթացքում Նիկոլն Ալիևին էլ ականապատ դաշտերի քարտեզներ տվեց, էլ գյուղեր հանձնեց, էլ հեկտարներով տարածքներ, էլ դիվերսանտներին տվեց, ինչ ասես հանձնեց, բայց չկարողացավ մեր 2 տղերքին բերել։ Բա սրանք սկի չեն կարողանում որոշել թթվասերն ինչ է, ի՞նչ ենք իրենցից սպասում։

Էն օրը կարդացի՝ պայմանագրային զինվորները փողոցի մեջտեղը վիճաբանել էին, մեկը մյուսին դանակահարել էր։ Բա, ի՞նչ եք ուզում։ Կառավարության նիստում սմետանում կաթի պարունակության քանակը որոշում էր նաև ներքին գործերի նախարարը, դրա համար էս վիճակն է նաև փողոցներում, հանցավորությունը խեղդում է արդեն. ու ամեն տեղ է այդպես, որովհետև ողջ կառավարությունն է անհասկանալի օրակարգի վրա, ինչը էd օրով առաջարկում է Նիկոլը։ Եթե Նիկոլը ասի վաղը սաղ նախարարները պետք է գործի չգնան, գան գնանք հեծանիվ քշելու, դա են անելու։ Բանակում զոհ ունենք, մի հեծանիվ էլ Պապիկյանին տուր թող քշի։ Հեծանվի կիլոմետրերն էլ են շատանում, զոհերն էլ։ Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի փողոցում, փողոցի մեջտեղը իրար դանակահարում են, 19 տարեկան տղան մահանում է, Շինարարների փողոցում, երեկոյան զբոսանքի ժամանակ, մեկ ուրիշին են կրակում սպանում․ Էրեբունիում դիտողություն անելու համար մեկ ուրիշ երիտասարդի են սպանում․ ՆԳ նախարարը քննարկում է սմետանի թեման։

Երեկվա մյուս լուրը այս իշխանության օրոք հերթական կոռուպցիայի մասին է։ Քննչականը, ԱԱԾ-ն Երևանի Արաբկիրի թաղապետարանում խուզարկություն էր անում, 8 հոգու ձերբակալում է, որից 5-ը՝ պաշտոնյա, այդ թվում՝ թաղապետ Արամ Ազատյանը, նրա տեղակալներ Դավիթ Բալասանյանը և Գեղամ Կարապետյանը։ 4-ը կալանավորվել են, մեկը տնային կալանք, 3-ն էլ ազատ են արձակվել երկրից բացակայելու արգելքով։ Ըստ հրապարակումների, կոռուպցիայի պատճառով է՝ գնումների գործընթացում չարաշահումներ, փողերի յուրացում, կաշառք, փաստաթղթերի կեղծում և այլն։ Ընդամենը երկու տարվա թաղապետ է ու խնդրեմ, սկանդալի մեջ է։ Չնայած ինչի ենք զարմանում, 2018-ից սկսած՝ էս թիմում կոռուպցիան ամենօրյա է։

Բազմիցս ենք նշել, թե պետական գնումների համակարգը ինչ խայտառակ վիճակում է։ Անհնար է պատահականության սկզբունքով որևէ պետական հիմնարկ մտնեն ու բարձր պաշտոնյաներին ձեռնաշղթա հագցրած դուրս չգան։ Ունենք իշխանություն, որը որդեգրել է արագ հարստանալու գործելաոճը․ խոսք կա՝ նենց են ուտում, կարծես հեսա սաղ վերջանալու է, մի բան հասցնեն։ Անմեղության կանխավարկած չեմ խախտում, փաստերն եմ ասում։ Էն Վաղարշակ-Վահագն-բան, որ ԱԺ ամբիոնից էն մի տեղերը ճղում են, թե նախկինում կոռուպցիա․․․ Էս ա կոռուպցիան։

Բայց այստեղ ամենակարևոր հարցը այս ձերբակալումներն ու կալանքները չեն, այլ՝ ինչ է լինում ձերբակալվածների ճակատագիրը։ Ի՞նչ եղավ էն 7 պաշտոնյայի հետ, որ ձերբակալվեցին, կալանավորվեցին էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիայի արդյունքում․ ոչ մի բան, ով գործուն զղջաց, ճամփեցին տուն՝ քրգործը կարճելով։ Քիչ մարդ չէին՝ էկոնոմիկայի նախարար, տեղակալ, ԱԺ նախագահի հարս․․․ Ի՞նչ եղավ քովիդի մասին քրգործը․ ոչ մի բան, ում բռնել էին, բաց թողեցին։ Ի՞նչ եղավ առաջին քրեական գործը՝ վերահսկողության ծառայության վերաբերյալ․ ոչ մի բան, բաց թողեցին, Սանասարյան Դավիթին էլ դարձրին Նիկոլի սեղանի ընկերը։ Էս բոլորը ժողովուրդ ջան, կապված էին պետական գնումների հետ, պետական փողերի հետ, ձեր փողերի հետ։ Սրանց էլ, վստահաբար, բաց կթողնեն, անկախ մեղավորության աստիճանից։ Որովհետև մի մոռացեք              ՝ մենք մի երկրում ենք ապրում, ուր ԱԱԾ տնօրենը զանգում է էկոնոմիկայի նախարարին հարց լուծելու համար, նրա տեղակալը զանգում է հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահին՝ հարց լուծելու համար, Էրդողանը զանգում է Նիկոլին՝ հարց լուծելու համար, Ալիևն էլ՝ վրադիր․ էդքանը գիտենք, բա ինչքա՞նը չգիտենք։ Կոռուպցիայով հարց լուծելը հիմա մոդա է, կոռուպցիան՝ Նիկոլի բրենդը։ Ցավալի է, բայց նա ամեն բան արել է, որ իր տված բոլոր նախկին վատ որակումները տասնապատիկ վերադարձվեն իրեն։

Ու խնդալու է, երբ ժողովրդի փողերից 1 մլն դոլարի կոռուպցիայի սկանդալի մեջ հայտնվածներին ազատ են արձակում, բայց բողոքի ցույց, հանրահավաքի մասնակցին կալանավորում են, որովհետև ոնցոր պլաստիկ է շիշ է շպրտել ոստիկանի ուղղությամբ։ Էտ որ ոստիկան կոչվածները 50 հոգով պատգամավորի վրա են հարձակվում, էդ հեչ, էդտեղ դեռ պետք ա ինչ-որ եսիմինչ հետաքննեն, բայց այ ջրի պլաստիկե շիշ շպրտելը, մեր երկրում հավասարեցված է տեռորիզմի հետ։ Ի դեպ, Նիկոլի՝ «համակարգային կոռուպցիան Հայաստանում վերացել է» արտահայտությունը հերքվում է ամեն պահի․ որովհետև մի տեղ բռնում են էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին, այդ թվում՝ նախարար ու տեղակալ, մի տեղ բռնում են առողջապահության նախարարության աշխատակիցներին, այդ թվում՝ նախարարի տեղակալ, մեկ այլ դեպքում՝ պաշտպանության նախարար, ԱԻՆ նախարար, թաղապետ ու տեղակալներ․ դրանք էդ համակարգերի գլուխներն են, ինչը փաստում է, որ համակարգային կոռուպցիան բարձր մակարդակի վրա է։ Այլ հարց է, թե բռնված ձկները քանի օրից են բաց թողնվում։

Կարճ ասած՝ Նիկոլն ասում է՝ «Մենք ինչ որոշում կայացնում ենք, վերջում դառնում է ոչ թե արդյունք, այլ չարաշահում, քրեական գործ»։ Լավ է ասում, ճիշտ է ասում։ Բայց պետք է մի քիչ էլ թվարկի՝ սկսում է բարեփոխում, վերջում դառնում է բարդակ, բանակի բարեփոխումը՝ մահ, սկսում է բանակցություն, վերջում դառնում է պատերազմ ու հանձնում, սարքում է դպրոց, դառնում է զորամաս, որովհետև սկսել էր խաղաղության դարաշրջան, վերջում էլի դառնում է պատերազմ։ Վաղուց արդեն մեկ բան պետք է ֆիքսեն, անգամ իրենց նիկոլական համարողները․ իրե՛նք, այս իշխանությունը, եթե անգամ շատ լավ բան մտածեն, նախաձեռնեն ու ազնվորեն փորձեն իրականացնել, միևնույն է չեն կարողանալու, ուղեղները չի հերիքելու, կեսից թարգելու են, հոգնելու են ու միևնույն է մտածելու են, որքան փող բռնեն, քանի էդ դիրքում են, որովհետև շուտով այդ դիրքում չեն լինելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan