Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Արմեն Գրիգորյանը պատասխանել է Օվերչուկին՝ Երևանի կուրսը չի փոխվի (տեսանյութ)

Հայաստանի ինչի՞ն է պետք մի իշխանություն, որին բոլորը «քցում են»:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի փորձագիտական հանրությունն արդեն հասցրել է արձագանքել ՌԴ փոխվարչապետ Ալեքս Օվերչուկի նախօրեին արած հայտարարություններին, ով ոչ միայն հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են, այլև միանգամայն անկեղծորեն մատնանշեց՝ որոշ երկրների օգուտները (այս դեպքում Հայաստանի) որ իրենք ստանում են Ռուսաստանի հետ մտերմությունից, դա նաև պետք է ընկալել որպես վճար, որը ՌԴ-ն վճարում է իր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի որոշ արտատարածաշրջանային խաղացողների Հայաստան գալը հետևանքներ կունենա։
Ավելին, Օվերչուկի խոսքերի վերաբերյալ մեկնաբանությունների հիմնական լեյտմոտիվն այն է, որ Մոսկվան գրեթե վերջին նախազգուշացումն է արել Հայաստանի իշխանություններին, և որ հարաբերությունների հետագա սրումը հղի է Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական շուկաների քայքայմամբ։

Բայց այս մոտեցումը պայմանավորված է իրականության «խելամտության կանխավարկածով» դիտարկմամբ՝ հիմնված այն գիտակցության վրա, որ ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության տեսակետից Հայաստանն ու Ռուսաստանը փոխկապակցված են։

Սակայն, ինչպես արդեն նշեցինք նախօրեին, Հայաստանի իշխանությունների իրականության ընկալումն այլ է, և Ռուսաստանի Դաշնության հետ ցանկացած տեսակի (լինի ռազմական, քաղաքական, կամ տնտեսական) հարաբերությունների ամբողջական խզումը բխում է Փաշինյանի և նրա թիմի շահերից, քանի որ միայն այդպիսի Հայաստանում (որը ռուսական ազդեցությամբ զրոյացման պայմաններում թյուրքական աշխարհի մաս է դարձել) ներկայիս իշխանություններն ունեն քաղաքական ապագա։ Այդ իսկ պատճառով Ալեքսեյ Օվերչուկի հայտարարություններին ի սկզբանե ՀՀ իշխանությունների կողմից կառուցողական արձագանք սպասել պետք չէր։
Այս թեզի հաստատումը տեսնելու համար նույնիսկ մեկ օր էլ չպահանջվեց: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական անգամ հայտարարեց, որ հենց Ռուսաստանն է Արցախը հանձնել Ադրբեջանին։

«Նախկինում առկա իրավիճակի հետևանքով ունեցել ենք պատերազմ: Ռուսաստանը եկել, մեր… կամ հայերի ձեռքից վերցրել է Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին: Սա է տեղի ունեցել, երբ որ մենք ամբողջովին կախված էինք ՌԴ-ից: Սա է եղել իրականությունը: Ռուսաստանը վերցրել է (Ղարաբաղը – խմբ.), ես դա պնդում եմ: Առանց Ռուսաստանի թույլտվության այդ պատերազմը տեղի չէր ունենա: Ես չեմ կարող ասել, թե ինչ է դրա դիմաց ստացել ՌԴ-ն Ադրբեջանից: Պետք է ՌԴ-ին հարցնել, թե ինչ են ստացել դրանից, երբ 2020-ին եկել են, վերջում Լեռնային Ղարաբաղը հանձնել և դուրս են եկել»,- լրագրողների հետ զրույցում ասել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նախ՝ ուշադրություն դարձրեք Գրիգորյանի՝ «Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց Ադրբեջանին» ձևակերպմանը։ Սա է Արցախի հետ կատարվածի ընթացիկ խնդրի ամբողջ էությունը՝ «Դուք կարող եք «վերադարձնել» միայն այն, ինչը նախկինում ինչ-որ մեկին է պատկանել… »։ Ի՞նչ եք կարծում, եթե մարդիկ նման մոտեցում ունեն Արցախի պատկանելության վերաբերյալ, ապա ինչպե՞ս , ի՞նչ մակարդակով պիտի վարեին 2020 թվականի պատերազմը։ Հնարավո՞ր «է, որ այն մոտեցմամբ, որ «Ղարաբաղը ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է Ադրբեջան»:

Երկրորդ, եթե Ռուսաստանը եկավ և հանձնեց Ղարաբաղը, ինչպես պնդում է Արմեն Գրիգորյանը, ապա ստացվում է, որ ինքը և Նիկոլ Փաշինյանը «Ռուսաստանի գործակալներ են»։ Ուրիշ ինչպե՞ս բացատրել այն իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը և ՀՀ իշխանությունների այլ ներկայացուցիչներ մի իրավիճակում, երբ, ըստ նրանց, իբր «Ռուսաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնվել», առնվազն 2022 թվականի հոկտեմբերից գրեթե ամեն օր հայտարարում էին, որ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Իսկ «անտեսանելի ձեռքը», օրինակ՝ Լոնդոնից կամ Վաշինգտոնից, տեղյակ է, որ Հայաստանի Հանրապետությունում իրենց գործընկերները «Ռուսաստանի գործակալներ» են, և «Ռուսաստանի Դաշնության հրահանգով է, որ իրենք չեն միջամտել պատերազմին և Արցախը ճանաչել էն որպես Ադրբեջանի մաս»:

Գրիգորյանը, միաժամանակ, ըստ էության, ոչ մի նոր բան չհնչեցրեց, նա կրկնեց այն, ինչ նախկինում ասել էր Նիկոլ Փաշինյանը, և նույն Սիմոնյան Ալենը, ով վերջերս հայտարարեց, որ «Ռուսաստանի Դաշնությունը խաբել և քցել է Հայաստանի ժողովրդին»: Նշենք՝ սրանից հետո ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նույնպես փաստացի հայտարարեց, որ «Թուրքիան քցել է ՀՀ-ն, քանի որ դիվանագիտական անձնագրեր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար երկրնեի միջև սահմանը բացելու մասին 2022 թ. պայմանավորվածությունները դեռ չեն իրականացվել»։

Այսինքն՝ Հայաստանի իշխանություններին «աջ ու ձախ քցո՞ւմ են»։ Ըստ նրանց՝ դա անում են և՛ ռուսները, և՛ թուրքերը, իսկ Էդմոն Մարուքյանն էլ վերջերս դժգոհում էր, որ եվրոպացիներն՝ ի դեմս Շառլ Միշելի, նույնպես «քցել են» Հայաստանին։

Իսկ ո՞ւմ է պետք այդպիսի իշխանությունը, որին բոլորը «քցում են»:

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan