Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն
19
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱԱԾ–ն եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի տարածքից Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Աթոռի բակում հազարավոր մարդիկ վանկարկում են՝ «Վեհափառ» Անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են եկեղեցին քանդողներին․ Տեր Հովնան Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Սրբազան պայքարի գործով քաղբանտարկյալներին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան՝ գործուղվել են Էջմիածին. նիստը հետաձգվել է Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Ո՞ւմ է կաթողիկոսը հեռացրել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են անունները Վեհափառ Հայրապետը՝ Վեհարանի տարածքում Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ Փաշինյանական ոստիկանները զավթել են Մայր Տաճարի շրջակայքը Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Մայր Աթոռի մոտ, ըստ երևույթին հայերի նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու համա՞ր Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր․ «Կարճ ասած» Վեհափառը դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը․ հայտարարություն Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին Ալեն Սիմոնյան VS Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի

Տավուշյան հայտնի դեպքերից հետո, երբ սկսվեց Հայաստանում նոր ընդդիմադիր շարժում, Բագրատ սրբազանի գլխավորությամբ, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվեց գրեթե 180 աստիճանով:

Առաջին անգամ, 2018-ից հետո, Նիկոլ Փաշինյանն ամբողջովին կորցրեց ոչ միայն  իր  քաղաքական լեգիտիմությունը, երկիր ղեկավարելու համար, այլև կորցրեց իր սոցիալական հենարանը, որն առաջացել էր 2018-ից հետո՝ նախկինների դեմ ատելության հիմքի վրա:

Նա այդ լեգիտիմությունը կորցրել էր, դեռ 2022-ի գարնանը, երբ հայտարարեց, որ պիտի հրաժարվել Արցախի անկախության գաղափարից: Սակայն այն ժամանակվա ընդդիմությունը չկարողացավ հեռացնել Փաշինյանին իշխանությունից: Դրա գլխավոր պատճառն այն էր, որ այդ ընդդիմության հետևում կանգնած էին նախկին իշխանության ներկայացուցիչները: Իսկ վերջիններիս նկատմամբ հանրությունը իր գնահատականը տվել էր արդեն 2021-ին:

Փաշինյանի հաջորդ լեգիտիմության խնդիրն առաջացավ 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո, երբ պաշտոնապես հաստատեց, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում:

Դրանից հետո, ընդդիմությունը ոչ նոր փողոցային պայքարի դիմեց, ոչ էլ պահանջեց արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ վստահ չէր, որ կկարողանար  հեռացնել Փաշինյանին իշխանությունից:

Հետո սկսվեց Արցախի շրջափակումը, արցախահայության ողբերգությունների նոր շղթան, որն նույնպես չսասանեց Փաշինյանի իշխանությունը:

Հետո, 2023-ին, Երևանի քաղաքային ընտրություններին  ավանդական ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել, նույն պատճառով, քանի որ վստահ չէր, որ կկարողանար հաղթել Փաշինյանի թիմին:

Իսկ երբ Արցախը ամբողջովին հայաթափվեց, 2023-ի սեպտեմբերին, նույն ընդդիմությունը կրկին հրաժարվեց պահանջել արտահերթ ընտրություններ՝ նույն պատճառաբանությամբ:

Եվ ահա, երբ եկավ տավուշյան գյուղերի հանձնման խնդիրը, այս ընդդիմության փոխարեն դիմադրության նոր շարժում սկսեց պատահական մի սրբազան, ով իր պայքարով, գրեթե  ամբողջովին զրոյացրեց Հայաստանի ողջ ընդդիմությանը: Սակայն սրբազանը  լուծեց  մի շատ կարևոր խնդիր նույնպես: Նա «նախկին-ներկա» շահարկումային թեզը դուրս հանեց իշխանության հետ դիսկուրսից, որից էլ պարզ դարձավ, որ Փաշինյանն այլևս լուրջ հենարան չունի հանրության մեջ:

Նրա հենարանը  նախկինների հանդեպ բացասական տրամադրություններն էին և պատերազմի հանդեպ վախը: Հենց այդ երկու գործոնն էր շահարկում Փաշինյանը:

Այսօր, սրբազանի շնորհիվ, նախկինի գործոնը գրեթե վերացել է, որի արդյունքում Փաշինյանը հայտնվել է ծանր վիճակում:

Նրան մնացել է ընդամենը պատերազմի հանդեպ վախի խաղաթուղթն աշխատացնելը:

Սակայն Փաշինյանն ունի նաև մեկ այլ զենք. դա սրբազանի քաղաքական անփորձությունն է: Այս մարդը չի տիրապետում  քաղաքական նրբություններին և իր համար կարևոր է համարում, որ իր շուրջ հավաքված զանգվածը հանկարծ չհիսթափվի:

Սակայն երբ իր շրջապատը տարբեր շահեր ունենալու պատճառով առաջարկում է իրարից տարբեր լուծումներ, վերջնարդյունը դառնում է քաղաքական անգործությունը, որն էլ առաջ է բերում  քաղաքական իմիտացիա, որի հետևանքով մարդկանց մոտ առաջանալու է հիասթափություն:

Այս հանգամանքը  արձանագրել  է նաև Փաշինյանը: Նա սպասելու է մի որոշ ժամանակ և, երբ զգա, որ հանրության հիասթափությունը հասել է պիկի, որոշում է կայացնելու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ձեռքի հետ անցկացնելով հանրաքվեն, որը պահանջում է Ալիևը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan