Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ» Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է
18
«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միասնական ժամերգությանը Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միասնական ժամերգությանը Քաղաքային իշխանությունը շարունակում է մսխել միլիոնավոր դրամներ Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ» Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը շարունակում է մնալ ամենաբարձրը հանրապետությունում. Մհեր Մելքոնյան Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել «Մենք ենք եղել ԱԺ դահլիճում, որտեղ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու նրա դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը». Գեղամ Մանուկյան Լևոն Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին․տեսանյութ Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից

Գալուզինի խոսքը հերթական զգուշացումն է Հայաստանին. Դմիտրի Ռոդիոնով (տեսանյութ)

Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, թե Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով շփումներում։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ակտիվություն են ցուցաբերում միայն այնտեղ, որտեղ դա իրենց ձեռնտու է։

«Գալուզինը բացարձակապես ակնհայտ բաներ ասաց։ Իսկապես, Հայաստանի իշխանությունները փաստացի ակտիվ են այնտեղ, որտեղ դա իրենց ձեռնտու է։ Օրինակ՝ ԵԱՏՄ-ում (Եվրասիական տնտեսական միություն), քանի որ Հայաստանը հսկայական քանակությամբ բոնուսներ է ստանում այդ կազմակերպությունից։ Իսկ այն ոլորտներում, որտեղ նրանք շահ չունեն, նրանց դա հետաքրքիր չէ։ Բավական է հիշել ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը, որտեղ նրանք ասում էին՝ «մենք սառեցնում ենք անդամակցությունը, չենք վճարելու տուրքերը, չենք մասնակցելու աշխատանքներին»»,-նշել է Ռոդիոնովը։

Քաղաքագետի խոսքով՝ Գալուզինի հայտարարությունը հերթական զգուշացումն է Հայաստանին։

«Սա այլ բան է, քանի որ դեսպանին արդեն կանչել են խորհրդակցությունների և մեկ անգամ չէ, որ նման հայտարարություններ են արվել, քանի որ Փաշինյանին և իր կառավարությանը պետք է դնել հստակ երկընտրանքի առաջ՝ կա՛մ դուք ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, համագործակցության այլ ձևաչափերի անդամ եք և աշխատում եք մեզ հետ, կա՛մ դուք այդ ձևաչափերից դուրս եք գալիս։ Տվյալ դեպքում Ռուսաստանի մոտ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանին պե՞տք է պահել ԵԱՏՄ-ում, քանի որ Հայաստանն այնտեղ ոչինչ չի բերում, ավելի շատ ստանում է, քան տալիս։

Հայաստանին ԵԱՏՄ հրավիրելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նա միաժամանակ ՀԱՊԿ անդամ է և Հայաստանում ռուսական ռազմաբազա կա։ Բայց եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և դուրս բերի ռուսական ռազմաբազան, ապա նրա անդամակցությունը ԵԱՏՄ-ին բացարձակապես ձեռնտու չէ Ռուսաստանին։ Եվ սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը դեռևս ոչ մի կտրուկ քայլ չի անում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, թեև Արևմուտքն իրոք ճնշում է նրան և հասնում է հենց դրան։

Բայց Փաշինյանը հիանալի հասկանում է, որ եթե դա անի, ապա Հայաստանը կարող է ինքնաբերաբար կորցնել իր տեղը ԵԱՏՄ-ում։ Եվ ոչ մի Ամերիկա, ոչ մի Եվրոպա որևէ կերպ չի կարող փոխհատուցել այդ բոլոր կորուստները։ Չնայած նրան, որ Փաշինյանը և նրա մի շարք նախարարներ վերջերս բավականին հաճախ են հայտարարություններ անում, որ պատրաստ են անդամակցել ԵՄ-ին, մենք հիանալի հասկանում ենք, որ այնտեղ նրանց ոչ ոք չի սպասում»,-եզրափակել է Ռոդիոնովը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan