Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքը: Բացի նրանից, որ կերևան շարժման գործունեության, կազմակերպչական, բացատրական աշխատանքների արդյունքները, ըստ հայտարարությունների, սպասվում են նաև մի շարք որոշակիացումներ: Մասնավորապես, Բագրատ Սրբազանն օրերս պարզորոշ նշել էր, որ մայիսի 26-ի հանրահավաքում կարող են իրենց պատասխանն ստանալ պայքարի հետագա ընթացքի, ապագա հնարավոր վարչապետի թեկնածուի հետ կապված ու մի շարք այլ կարևոր թվացող հարցեր: Թեպետ, վարչապետի թեկնածուի հարցի մասին խոսելիս Բագրատ Սրբազանն ասում է. «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»:

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի մեկնարկ՝ ավելի ինտենսիվ ընթացքով, ինչի վերաբերյալ ևս սպասվում է, որ կարվեն որոշակիացումներ: Նախորդ անդրադարձներում արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ Կիրանցից մեկնարկած այս շարժումը տարածվել է, ստացել համաժողովրդական, կարելի է ասել անգամ՝ համազգային բնույթ: Եվ դա այդպես է: Պետք է նկատել, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման այդ ծավալմանը որոշակի չափով նպաստել է նաև... փաշինյանական իշխանությունը: Հասկանալի է՝ անուղղակիորեն: Նպաստել է ոչ միայն իր կործանարար քայլերով, այլև առաջին հերթին անադեկվատ ու ջղագրգիռ արձագանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ թունոտ, իսկ վերջին օրերին ընդհանրապես թշնամական, նույնիսկ՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք պարունակող հայտարարություններով, Հայաստանի տարածքը թշնամուն հանձնելու ուղղությամբ չդադարող գործողություններով:

Մասնավորապես, հենց այս օրերին Փաշինյանի իշխանությունը Կիրանցն ուղղակիորեն կիսում է, կիրանցցիներին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույք, հողի հետ, անցնում է թշնամուն: Մարդիկ ուզում են այրել իրենց գույքը, իսկ փաշինյանական իշխանության ոստիկանները նույնիսկ դա են խոչընդոտում: Այդ ամենը չի կարող համապատասխան տրամադրություններ չձևավորել, առավել ևս՝ արդեն առանց այդ էլ որոշակիորեն լիցքավորված մթնոլորտում:
Միաժամանակ, վերջին երկու շաբաթվա ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բավականին ակտիվ հանդիպումներ էր ունենում, այդ թվում՝ տարբեր մասնագիտական խմբերի ներկայացուցիչների, հասարակության ամենատարբեր շերտերի հետ, մեդիա առումով շարունակաբար ակտիվ էր և ուշադրության կենտրոնում: Այդ ամենը, ինչպես նաև երկրի ներսում տրամադրությունների որոշակի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, մայիսի 26-ին կզգացվի արդեն հանրահավաքում: Մյուս կողմից՝ հետաքրքիր է հանրահավաքի ու շարժման մասին Սրբազանի նշած «վերկուսակցական» եզրույթը:

Ընդհանրապես, ժամանակ առ ժամանակ թե՛ այս շարժման, թե՛ այլ ակցիաների դեպքում կարելի է հաճախ լսել «ապաքաղաքական» բառը: Բայց ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ պահանջի, բողոքի, պայքարի որևէ ակցիա չի կարող ապաքաղաքական լինել, դրանք ինքնին քաղաքական գործընթացներ են: Հատկապես նման ընդգրկմամբ ցանկացած շարժում արդեն ինքնին քաղաքական է: Առավել ևս, երբ հռչակված նպատակը իշխանության փոփոխությունն է, էլ չենք ասում երկրի, պետության կառավարման արժեքային, բովանդակային կողմնորոշման մասին, որը տեղով հենց քաղաքական հարց է: Չի կարող քաղաքականությունն ապաքաղաքական լինել, կներեք: Այո, այն, ինչ կատարվում է, գուցե դասական քաղաքական պայքար չէ, ինչին սովորել է մեր աչքը, և, ի դեպ, այդ կարևոր նրբությունը հաշվի չեն առնում բազմաթիվ հարգելի մեկնաբաններ, երբ ինչ-ինչ կանխատեսումներ են անում: Բա՛յց:

Այստեղ ամենակարևոր հարցն այն է, ինչի մասին մենք առիթ ունեցել ենք նշելու, և ինչի մասին ևս մեկ անգամ նախահանրահավաքային իր կոչ-հրավերում ընդգծեց Բագրատ սրբազանը՝ վերկուսակցական պայքար: Այո, ինքնին քաղաքական, բայց վերկուսակցական: Սա հենց այս պայքարի հիմնական առանձնահատկությունը կարող է լինել: Այսինքն, այստեղ չկան կուսակցական դրոշներ, կուսակցական ու խմբակային շահեր, կուսակցական պայմանականություններ, չնայած այն իրողությանը, որ պայքարին միանալու մասին հայտարարել են տասնյակ կուսակցություններ: Եվ շարժումն այստեղ շահեկան դիրքում է, քանի որ այն գլխավորում է ամենից երկարակյաց ու անխափան ազգային ինստիտուտի՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ՝ ի դեմս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի: Շարժման առջև դրված խնդիրն ակնհայտ է՝ հեռացնել իշխանությունից երկրի ու ազգի շահերին հակառակ գործողներին:

Ընդհանուր եղանակը նույնպես ակնհայտ է՝ դա անել համաժողովրդական համատարած անհնազանդությամբ՝ խաղաղաբար պարտադրելով հրաժարական ու հետագայում ընդհանրապես քաղաքականությունից հեռացում: Ուրեմն, նախ այս մասին պետք է մտածել: Սա ընդգծում ենք, քանզի նկատում ենք, որ առանձին հայրենակիցներ փորձում են վերստին բոբիկանալ՝ դեռ ջուրը չտեսած:
Ինչ վերաբերում է հաճախ հնչող հարցին, թե «ինչ կլինի հետո», ապա, կարծում ենք, այդ առումով ընդամենը պետք է ընդգծել մի քանի հիմնական, սկզբունքային պահ: Առաջինն այն է, որ Փաշինյանից ազատվելուց հետո ձևավորվելիք ժամանակավոր կառավարությունը նույնպես պետք է ձևավորվի

ա) վերկուսակցականության,

բ) պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով:

Իսկ հետո նոր կարելի է մտածել խորհրդարանական ընտրությունների մասին: Այ, այն ժամանակ, առանց ժամանակավոր վարչապետի մասնակցության թող ընտրվի այն ուժը, որին մեր հանրությունը կվստահի:

Առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների: Իսկ հիմա կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը, դիրքավորումը: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանից ազատվելու ցանկություն ունեցողների մեջ ոչ շատ, բայց նկատվում են անհատներ, որոնք մտմտում են՝ կստացվի՞, թե՞ ոչ: Իրականում որևէ մեկի մասնակցությունը չպետք է պայմանավորված լինի հնարավոր ելքի կանխագուշակությամբ ու կշեռքի նժարի տատանումներով...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan