Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
14
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի օրվա իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնականում օժանդակում է ցեղասպանական ոճրագործ թշնամու՝ Ադրբեջանի կողմից մեր երկրի մի որոշակի մասն անեքսիայի ենթարկելուն: Նիկոլ Փաշինյանն ու նրա քպախումբը դա փորձում են ներկայացնել որպես սահմանազատման, սահմանագծման գործընթաց: Փաստացի, դա Հայաստանի տարածքները միակողմանիորեն թշնամուն արվող զիջում է, ըստ որում, թե՛ թշնամու, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնալու, այդ կերպ ահաբեկելու ճնշման ներքո: Միաժամանակ, ծավալվում է փաշինյանական իշխանության այդ կործանիչ որոշման ու կամայական քայլի դեմ համաժողովրդական ընդվզումը: Ավելին, բողոքն ահագնանում է, ստանում նորանոր դրսևորումներ:

Իշխանությունների հողատվական, զիջողական, եթե չասվի՝ կապիտուլ յանտական քայլերի դեմ ընդվզման էպիկենտրոնը, ցավոք, դեռևս Տավուշում է՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում: Այստեղ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ ընդվզող տավուշցիներին են միացել բազմաթիվ հանրային դեմքեր, հոգևոր և հասարակական գործիչներ, քաղաքական դեմքեր, սովորական քաղաքացիներ, որոնք հայրենակիցների հետ դիմակայում են փաշինյանական ոստիկանության միջոցով դրսևորվող ծայրահեղ կոշտ, անմարդկային բռնաճնշումներին, զանազան իշխանական կամակատարների սադրանքներին, ընտրողական ձերբակալում-առևանգումներին: Միաժամանակ, այս օրերին թե՛ հանրապետության ամենատարբեր մարզերում ու քաղաքներում, հիմնականում՝ ներպետական ու միջպետական ավտոճանապարհներին, թե՛ Երևանում տեղի են ունենում բողոքի ինքնաբուխ, երբեմն հախուռն ակցիաներ. կարճ ժամանակով փակվում են փողոցներ, տեղի են ունենում իրազեկման երթեր, տարածվում են ընդվզողներին խրախուսող և առայժմ «ուղտի ականջում քնած» հայրենակիցներին ակտիվության կոչող թռուցիկներ, ինքնաշեն պաստառներ:

Ի դեպ, այդօրինակ պաստառների «վերջին թողարկումը» բավականին յուրովի մոտեցմամբ էր սթափության ու արթնության կոչում դեռևս «իրենց գործերով զբաղված» հայրենակիցներին. «Թողեք, թող հանձնեն…»: Ի՛նչն է հետաքրքիր: Տավուշից մեկնարկած ընդվզումը ոչ միայն չի մարում, այլև ծավալվում է: Բողոքը ոչ միայն չի նվազում, այլև ահագնանում է: Ու դա, չնայած այն իրողությանը, որ Նիկոլ Փաշինյանը և «առաջին շարքի» քպականները, պատկերավոր ասած՝ «նոն-ստոպ» ռեժիմով սոցցանցերի էջերից չեն իջնում: Չէ, նրանք որևէ բովանդակային քննարկում չեն ծավալում, դա շատ զավեշտալի կլիներ իրենց դեպքում: Նրանք իրենց տեղեկատվական հարթակներով ու սոցցանցերի էջերով ակնհայտ ստի ու կեղծիքի շատրվաններ են արձակում ինչպես ընդվզման առավել նկատելի մասնակիցների, այնպես էլ հոգևորականության, ի մասնավորի՝ Բագրատ Սրբազանի հասցեին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, պատկերավոր ասած, «կեռ մահիկի արշավանք» է սկսել Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իշխանական հակաքարոզչությանը չեն օգնում նաև առանձին հանրային դեմքերի ներկայությամբ պայմանավորված այլազան ապակողնորոշող արձագանքներն ու պայքարողներին հիասթափության մատնելու նպատակ հետապնդող, այսպես ասենք, «բացականչությունները»:

Ի դեպ, մի հետաքրքրական երևույթ է նկատվում. շատ ու շատ մարդիկ պարզապես չեն էլ լսում, թե ինչ է ասում այս կամ այն փաշինյանական պաշտոնյան, իսկ բնօրինակի՝ Նիկոլ Փաշինյանի դեպքում էլ շատերն ուղղակի «փոխում են ալիքը»: Իսկ ոստիկանությունն էլ, ինչպես նկատում են շատերը, բացառությամբ «գրանտային» «իրավապաշտպանների», ծառայում է որպես ռեպրեսատոր, այսինքն՝ բռնաճնշումների կույր գործիք է դարձել. կայծակնային արագությամբ ձերբակալում են ընդվզողներին, իսկ խաղաղ ցուցարարներին վրաերթի ենթարկելու նպատակով նրանց վրա մեքենա քշողներին, իբր, չեն կարողանում հայտնաբերել ու մեկուսացնել: Բայց հիմնականը. չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպախմբի ագրեսիվ, մանիպուլ յատիվ հակաքարոզչությանը, չնայած ոստիկանական բռնաճնշումներին, չնայած ճնշման այլ մեթոդներին, ընդվզումը չի մարում: Ու արդեն ավելի քան 11 օր չի մարում: Ու դա հատկանշական է՝ անկախ այն բանից, թե տվյալ փաստը ում է դուր գալիս, ում՝ ոչ:

Ինչո՞ւ ենք դա համարում հատկանշական: Այլ պարագաներում, կարծում ենք, հազիվ թե դա հավել յալ մեկնաբանելու կարիք լիներ, բայց մեկ-երկու դիտարկում, այնուամենայնիվ, արժե անել:

Առաջինը. մարդիկ, առանց կողմնակի հուշարարության, համենայն դեպս՝ շատերը, տեսնում են, թե ինչ է կատարվում իրականության մեջ, տեսնում են, որ իշխանության սրտաճմլիկ, եթե ոչ՝ ծեքծեքուն հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում նրանց գործերին, տեսնում են, որ իշխանությունը, արյունարբու թշնամու ձեռքից բռնած, նրան մեր երկիր, մեր գյուղեր ու քաղաքներ, մեր տուն է մտցնում: Մարդիկ սկսում են հասկանալ, կամ ավելի շուտ՝ արդեն հասկացել են, որ դա «աթոռակռվի» հարց չէ, ինչպես «տակից» օրնիբուն քարոզում են իշխանական թեզեր թութակողները:

Երկրորդը. ընդվզման ելակետային մոտեցումը չափազանց դիպուկ է. Տավուշը՝ հանուն Հայրենիքի: Այսինքն, սա ոչ թե սոսկ Տավուշի, Նոյեմբերյանի շրջանի այս կամ այն գյուղի, բնակավայրի կենսատարածքի հարցն է, չնայած դեպքերը մեկնարկել են այդ հողի վրա, այլ սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է: Մարդկանց իշխանությունն ասում էր. «Արցախը տանք թուրքին, հանգիստ ապրենք, տանք ու թուրքի հետ առևտուր կանենք»: Թուրքը զավթեց Արցախը, հայաթափեց, Փաշինյանի իշխանությունն էլ անհաղորդ մնաց ու կողքից դիտողի դերում էր, դեռ մի բան էլ հպարտանում էր, թե՝ տեսե՜ք, մեզ ուզում էին ներքաշել պատերազմի մեջ, մենք չներքաշվեցինք: Բայց «հանգիստ ապրել» չկա:

Թշնամին շարունակում է էքսպանսիան: Հիմա էլ «երգի» բառերը թեթևակի փոխեցին, թե՝ «Տավուշից տարածքներ տանք, թուրքի հետ հանգիստ ապրենք, առևտուր կանենք...»: Ու ակնհայտ դարձավ (նկատի ունենք՝ շատերին), որ այդ «տանք, որ...»-ը չի դադարելու, կանգ չի առնելու, որ հաջորդ փուլում արդեն անձամբ իր տունը, իր այգին, իր «թույն համարներով» ավտոյի գարաժը, իր նարդու բեսեդկան, իր աշխատավայրը, իր երեխաների խաղահրապարակը տալու հերթն է գալու: Ու ոչ թե «հանգիստ ապրել», այլ ընդհանրապես ապրել էլ չի լինելու: Այո, հենց Տավուշը՝ հանուն հայրենիքի: Մեծ հաշվով, բոլորս՝ հանուն Հայրենիքի: Այդ հունի մեջ է ծավալվող ընդվզումը: Երկրում մթնոլորտը իրականում էլեկտրականացված է: Իշխանությունը ձևացնում է, թե «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի», բայց իրականում դեպքերի ընթացքը գնում է դեպի համընդհանուր ընդվզում:
Ի դեպ, այնպես է ստացվել, որ մայիսը հայերիս համար ճակատագրական հաղթանակների ամիս է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan