«Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ)
25
Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Ինչում են մեղադրում Ավետիք Չալաբյանին. փաստաբանը մանրամասներ է հայտնում Պատերազմ Արցախում
Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան «Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Մեր ճանճերի տիրակալը Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան ՔՊ-ական ռեժիմը Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու «Էսրա» հիմնադրամի նախագահը քննարկել են հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները Դանիել Իոաննիսյանը ներկայանում է որպես անկախ դիտորդ, ինձ թվում է, որ նա ՔՊ վստահված անձն է. Չալաբյանի կին

Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ի հաշիվ Հայաստանի արժեքների ոտնահարման չի կարող որևէ բարօրության բերել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` վերլուծելով վերջին շրջանում Հայաստանն ու սփյուռքը հակադրելու ակտիվացող փորձերը։

«ՀՀ իշխանությունները, Արևմուտքի թելադրանքով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մղումից դրդված, զիջում և հանձնում են ամեն ինչ, այդ թվում` մեր պատմությունը, ինքնությունը կերտող էլեմենտները»,–ասում է Աղաջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին ու Ցեղասպանության խնդրին, Հայոց ցեղասպանությունը կոչել էր անհիմն հիշողություն և հավելել. «Հուսով եմ` Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ նրան ներքաշել է սփյուռքը, և կընտրի նոր սկիզբ լուսավոր ապագայի համար»։

Ձյունիկ Աղաջանյանի մեկնաբանմամբ` Թուրքիան այս հայտարարություններով փորձում է Ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու պահանջատիրության գործընթացները փաստացի զատել ՀՀ–ից ու վերագրել սփյուռքին։

«Սա կեղծ ու շինծու թեզ է, քանի որ ՀՀ բնակչության մի ստվար հատվածը ևս Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է, իրենց մեջ կրում են այդ ցավն ու պահանջատիրությունը։ Թուրքական կողմը, օգտվելով այսօրվա իշխանությունների պահվածքից, վարքագծից, որդեգրած քաղաքականությունից, փորձում է առավելագույնը քաղել, այդ թվում` Հայոց ցեղասպանության իսպառ դուրս բերումը ոչ միայն քաղաքական օրակարգից, այլև քննարկվող հարցերի և միջազգային օրակարգից»,–արձանագրում է դիվանագետը։

Աղաջանյանը հիշեցնում է, որ հայկական սփյուռքն այսօր մեծ ներուժ ունի այն երկրներում, որտեղ ոչ միայն 100 տարի առաջ ապաստան է գտել, այլև դրանց զարգացման ու կայացման գործում իր անուրանալի ներդրում է ունեցել։ Հետևաբար, հայկական սփյուռքին մեծագույն հարգանքով ու արժևորմամբ են վերաբերվում աշխարհի բազմաթիվ երկրներում` իշխանությունների մակարդակով։ Հայերը նաև քաղաքական մեծ կշիռ ունեն այդ երկրներում, ինչը անկախության տարիներին լայնորեն օգտագործվել է ոչ միայն ի նպաստ ՀՀ շահերի, այլև հենց Ցեղասպանության ճանաչման համար։ Այս առումով, Աղաջանյանի դիտարկմամբ ՀՀ–ի թուլացմանն ուղղված թուրք–ադրբեջանական քաղաքականության մեջ նաև մեծ տեղ է հատկացվում սփյուռքը Հայաստանից զատելուն։

Մեր զրուցակցի համոզմամբ` սփյուռքի օտարումը էապես կթուլացնի Հայաստանի դիրքերը թե՛ տնտեսական, թե՛ միջազգային-քաղաքական տեսանկյունից։

«Ցավալի է, բայց փաստ. այս իշխանությունները, սկզբնական շրջանում մեծ խոստումներ տալով, բայց իրենց գործունեության ընթացքում հստակ քայլերով փորձ են արել պառակտել, տարանջատել սփյուռքը, փորձել հենց սփյուռքում տարբեր ջրբաժաններ ներմուծել` դրանով փաստացիորեն թուլացնելով այն հայանպաստ քաղաքական լծակները, որոնք Սփյուռքը տասնամյակների ընթացքում կուտակել և բավականին հմուտ կերպով օգտագործել է ի շահ ՀՀ–ի ու հայ ժողովրդի»,– արձանագրում է դիվանագետը։

Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ` նույն համատեքստում են տեղավորվում նաև սփյուռքահայ գործիչներին` Հայաստան մուտքի իրավունք չտրամադրելու դեպքերը։ Դիվանագետը նկատում է, որ հայազգի մարդկանց մուտքի մերժման դեպքեր ՀՀ պատմության ընթացքում երբևէ չէին գրանցվել, Հայաստանը, նրա խոսքով, մշտապես ընկալվել է որպես հայրենի օջախ, որի դռները միշտ բաց են եղել բոլոր հայերի առաջ։

Իշխանությունների այս քաղաքականությունն իր հերթին անարձագանք չի մնում սփյուռքի կողմից, ինչի մասին, մեր զրուցակցի խոսքով, վկայում է արտասահմանյան այցերի ժամանակ ՀՀ պաշտոնյաների նկատմամբ արտերկրի հայ համայնքների վերաբերմունքը։ Բացի այդ, Աղաջանյանը նաև նկատում է, որ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով և ի հեճուկս Թուրքիայի ջանքերի սփյուռքում այսօր շատ ավելի մեծ համախմբում է տեղի ունենում` հօգուտ ազգային խնդիրների ներկայացման, Հայաստանի և հայաստանցիների շահերի սպասարկման։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>