Երևանն անտերության մատնելու մաստեր կլասս (տեսանյութ) Փաշինյանական Հայաստանի «ինքնիշխանությունը» չպետք է տարածվի «Զանգեզուրի միջանցքի» վրա Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են
18
Դավիթաշենում Եղվարդի խճուղին անցել է ջրի տակ Երևանը կրկին Վենետիկի է վերածվել Աղետն անխուսափելի է դառնում. Արարատ Միրզոյանը և Էրդողանը կհանդիպեն ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ. դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը հիշեցնելը ԱԺ-ն այսուհետ համարում է լկտի պահվածք Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է․ինչ կապ ունի Աղազարյանի որդին Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Անդրանիկ Թևանյան Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է Որքան շատ փող են հատկացնում քաղաքային իշխանությանը, այնքան վիճակն ավելի անմխիթար է դառնում.Մանուկ Սուքիասյան Փաշինյանի Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա Պատերազմ Արցախում
Այսօր հզոր ցիկլոնը կտրուկ կկորցնի իր ուժը. Սուրենյան Դավիթաշենում Եղվարդի խճուղին անցել է ջրի տակ Երևանը կրկին Վենետիկի է վերածվել Երևանն անտերության մատնելու մաստեր կլասս (տեսանյութ) Փորձում են իրականացնել պլան Բ-ն․ Ի՞նչ կա Անդրանիկ Քոչարյանի մտքին․ «Կարճ ասած» Բարձրաստիճան պաշտոնյայի որդին հարվածներ է հասցրել պարեկին, բայց նրան չեն ձերբակալել. հաղորադգրություն Աղետն անխուսափելի է դառնում. Արարատ Միրզոյանը և Էրդողանը կհանդիպեն Ողջ աշխարհի քրիստոնյաներն աղոթք կբարձրացնեն հանուն Հայաստանի և հայրենազրկված արցախահայերի ՍԴ-ն իրականացրել է մի գործընթաց, որի իրավունքը չուներ. դա կոչվում է պետական հեղաշրջnւմ. Օրբելյան Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը հիշեցնելը ԱԺ-ն այսուհետ համարում է լկտի պահվածք Նիկոլի գալով Ադրբեջանը «ջեքփոթ» է բռնել. Լևոն Քոչարյան Փաշինյանական Հայաստանի «ինքնիշխանությունը» չպետք է տարածվի «Զանգեզուրի միջանցքի» վրա Խոսքը մի քանի միլիոն դոլարի մասին է․ինչ կապ ունի Աղազարյանի որդին ՔՊ-ի ասֆալտապատման ձախողումը և բյուջեի մսխումը (տեսանյութ) Փաշինյանը կարող է համաձայնել Թուրքիայի պայմաններին․ Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) ՀՀ ղեկավարությունը չունի ռազմավարություն և տեսլական․ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը EADaily-ին Աշխատող անվտանգային համակարգն, իր բոլոր բաղադրիչներով, ու այս կառավարությունն անհամատեղելի երևույթներ են Անվտանգության աշխատակիցը մոտենում է թիկունքից և Ռուբեն Հակոբյանի ուսից քաշում. Տեսանյութ Մի ճանապարհ կա Անկախության հռչակագիրը պահելու՝ օր առաջ ազատվել այս չարիքից. Ռուբեն Հակոբյան. Տեսանյութ Անկախությունը չի կարող չեղարկվել, շրջանցվել՝ անկախ նրանից, թե ՍԴ ինչ որոշման մեջ ինչ կգրվի. Կոչուբաև. Տեսանյութ «Իմ Ամերիա, իմ Հայաստան». Ամերիաբանկի նոր նախագիծը (տեսանյութ) Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Անդրանիկ Թևանյան Վարդան Օսկանյան. Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու ու աբսուրդային պահանջներ է դնելու «Ռոսպոտրեբնադզորն» առգարվել է ՀՀ-ում գրանցված սննդային կենսաբանորեն ակտիվ հավելումներ Ինչո՞ւ ինքը՝ Փաշինյանը չի արտագաղթել տապակած լոբու պատճառով Հորդորում ենք ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես. ՆԳՆ-ն՝ հերթերի մասին Բագրատ սրբազանն ԱԺ-ում ելույթն սկսեց չարի մերժման աղոթքով Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27–ը որպես հիշատակի օր սահմանելուց «Որոշ լեռնային գոտիներում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով»․ Գագիկ Սուրենյան

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել էր՝ պատկերավոր ասած: Հիմա պատկերը տրամագծորեն այլ է: Ընդամենը վեց տարի անց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն ոչ միայն հատակն է ծակել, այլև շուտով այն հորատանցքի հետք կթողնի: Տավուշում այս օրերին ծավալված իրադարձությունները, դրա արձագանքները՝ Հայաստանի տարբեր կողմերից, ասվածի յուրովի վկայություններն են:

Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ քաղաքացու» հետ խորհրդակցելու ոչինչ չի որոշելու Արցախի, անվտանգության ու ոչ միայն այդ հարցերում: Ասում էր՝ կառավարությունն էլ ժողովրդինն է, կառավարության դուռն էլ է ժողովրդինը, իր դուռն է, կուզեն՝ կջարդեն: Նիկոլ Փաշինյանը տարիներ անց մեկ էլ շրջվում, ասում է, թե՝ այ, մեր սխալն այն է եղել, որ չենք խոսել ժողովրդի հետ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Ստո՛պ: Նախ՝ խոսեիր, ո՞վ էր ձեռքդ բռնել, բերանդ փակել: Երկրորդ՝ երդվում էիր, կոկորդ էիր պատռում, թե՝ քեզ վատաբանո՜ւմ են, փնովո՜ւմ են, վարկաբեկո՜ւմ են՝ ասելով, որ իշխանության ես բերվել՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Էհ, հենց դա էլ տեղի չունեցա՞վ:
Ժողովրդի հետ խոսելու մասին:
Նիկոլ Փաշինյանը ձև է բռնել, այո, հենց ձև է բռնել, թե՝ Տավուշի մարզում կենսական նշանակության տարածքները թշնամուն տալուց առաջ «գնացել, ժողովրդի հետ խոսում է»: Այնինչ, դա ամենաիսկական բեմադրություն էր: Հանդիպումն էլ, Ոսկեպարում լիներ, թե Կիրանցում կամ Բաղանիսում, «քասթինգ արված», այսինքն՝ իր աշխատակազմի, տեղի քպական իշխանավորների կողմից ընտրված անձանց հետ էր: Ու, չնայած դրան, էլի խնդիրներ էին եղել, ամեն ինչ հարթ չէր անցել: Ամեն դեպքում, դա այն հարցն է, որ ոչ թե ոսկեպարցիների կամ թեկուզ Տավուշի ամբողջ մարզի բնակչության, այլ հենց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ «գնալ-հանդիպելու» անհրաժեշտություն կա կամ՝ կար, այլ ոչ թե՝ լոկալ «հանդիպում»-ներկայացումների: Իբր՝ «հարց քննարկեց»: Ու չսպասելով իր «սահմանազատումային» որոշումների հետ կապված որևէ իրավական ներպետական գործընթացի, բռնեց ու հայ-ադրբեջանական առաջնագծում սահմանասյուն տնկեց:

Տավուշում ու այլ բնակավայրերում մարդիկ ընդվզել են՝ վերջապես հասկանալով, թե ինչ աղետ է իրենց գլխին բերում իրենց «ընտրյալը»: Տավուշն, առանց չափազանցության, ալեկոծվում է, մարդկանց անհանգստություններն ու մտահոգությունները չեն փարատվում, հակառակը՝ ավելանում են, օրեցօր ահագնանում է տագնապը: Եվ այդ իրավիճակում նախօրեին լուր է հայտնվում լրահոսում, թե՝ տեղի է ունեցել Փաշինյանի ՔՊ կուսակցության նիստ, քննարկվել են... կուսակցությանն անդամակցելու ինչ-որ հարցեր: Հասկանալի՞ է: Դժվար է գտնել ավելի ցայտուն վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, «թքած ունի» մարդկանց, մարդկանց կարծիքների, մտահոգությունների, անհանգստությունների, տագնապների, մեծ հաշվով՝ կյանքերի վրա: Նա, ինչ որոշել է, ինչ ծրագրով որ եկել է իշխանության (կամ՝ բերվել), այդ հունով էլ ընթանում է: Մնացյալը (ուղղաթիռ, հանդիպում, հարցազրույց, բասկետբոլի գնդակ) դեկորացիաներ են:

Հիմնականը «ադրբեջանական ժողովրդին» հերթական ցնծությունը պարգևելն է, հայրենի տարածքների հանձնումը: Նա համոզված է, որ ինչ ուզում է՝ անելու է, և որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել: Տավուշում, կոնկրետ Ոսկեպարում, Կիրանցում, Նոյեմբերյանում, այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են, ավելի շուտ՝ անհնազանդություն է ու ընդվզում՝ իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշումների դեմ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Գնաց ժողովրդի հետ հանդիպելո՞ւ: Ոչ, Տավուշ ուղարկեց իր ոստիկաններին ու մասնավորաբար կարմրաբերետ «վկաներին»: Կարճ ասած՝ ոստիկանական ամենաբիրտ, կուրորեն ամենահակամարդկային հրամանները կատարելու ընդունակ ստորաբաժանումներին տարան ու «լցրեցին» ընդվզող տավուշցիների վրա: Բնականաբար, ամենավայրագ հարձակումներ խաղաղ ցուցարարների ու բնակչության վրա, ոստիկանական այլանդակություններ, ծեծուջարդ, մարմնական վնասվածքներ...

Պարզ է, չէ՞, թե Փաշինյանն ինչու է անընդհատ բարձրացնում ոստիկանների, զանազան բերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները: Փաշինյանի հենարանը նրանք են մնացել, մեկ էլ մանրախնդիր ու եղկելի սադրիչները: Այնպիսիք, որ ընդունակ են բողոքի ելած հայ մարդկանց վրա նպատակադրված մեքենա քշել: Իսկ ոստիկանները միայն լուռ հետևում են նման սադրիչների քայլերին...

Գործնականում, ինչպես Սամվել Վարդանյանի նկատմամբ քստմնելի խոշտանգման դեպքում է, իրավապահ համակարգն ուղղակիորեն օգտագործվում է իշխանության կողմից ոչ միայն բռնաճնշումների, այլև ուղիղ հանցանքներ գործելու համար: Թե մինչև էլ ուր կընկնի Փաշինյանը, դժվար է ասել: Բայց որ Փաշինյանի իշխանության կողմից երկրի, պետության անկումը պետք է օր առաջ կասեցնել, կարծում ենք, ակնհայտ ցույց են տալիս մեր հայրենակիցները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan