Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը
8
«Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ «Մայր Հայաստան» խմբակցությունը փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու նախագծեր է ներկայացրել ԱՄՆ զինվորականները այցելել են Ադրբեջան Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Քրդական ինքնավարության Վիճելի տարածքների գլխավոր խորհրդի նախարարի հետ (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Հայաստան-Լատվիա 4-1 «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ միավոր են, կա թուրքական օրակարգի ավելացում. Ռուբեն Մելքոնյան Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված․ Բագրատ Սրբազան COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ» Հանձնում են․ սա ՀՀ-ի սուվերենության աստիճանի իջեցում է Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արեւմուտքին Վարչապետն դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են Նոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում Աննա Հակոբյանի «սվիտան» Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել «Ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը»․ Գագիկ Համբարյան ՔՊ-ականները կգործուղվեն Բեռլին Ու՞մ և ինչո՞ւ է պետք Փաշինյանի՝ «Մոսկվայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը Խաղաղության պայմանագի՞ր է, թե «ղազագիր»․ Խաղաղություն բառին չխաբվեք. «Կարճ ասած» Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր «Սա դեռ աշնան գալուստը չէ»․ Գագիկ Սուրենյան Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ Կինը փորձել է ինքնահրկիզվել դատախազության շենքի դիմաց

«Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է

Փաշինյանական իշխանությունները շարունակում են ավելի ու ավելի լկտի ու կատաղի դրսևորումներ ունենալ: Նախօրեին «Երկրապահ» կոչվող իրենց կամակատարներին էին քսի տվել հայ մարդկանց վրա, իսկ այսօր, կարելի է չկասկածել, որ իշխանությունների հրահանգով, միտումնավոր վրաերթի են ենթարկել փաշինյանական իշխանության դավաճանական որոշման դեմ ընդվզող մարդկանց: 
Ինչպես հաղորդում է News.am-ը, Նոյեմբերյան համայնքում այս պահին իրավիճակը լարված է, այստեղ ևս մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել ու բողոքի ակցիա են անում։
Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանել և հրապարակումներ անել։
Խոսակցություններ կան, որ այն քաղաքացիները, որոնք ակտիվ ելույթներ են ունենում, հետո խնդիրներ են ունենում իրավապահների հետ։
Կադրում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները փակել փողոցն ու հեռացնում մեքենաները, որոնց թվում նաև ԵԿՄ–ի մեքենա կա։
«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, գլուխը ջարդեց, գնացեք, հիվանդանոցում նկարեք։ Մեկի ոտքն էլ կոտրվել ա»,– լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ հայ–ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ է ստեղծվում, որում ընդգրկվում են Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերից մեկական բնակիչներ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan