Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ» Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է
18
«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միասնական ժամերգությանը Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանը» մասնակցելու է դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի միասնական ժամերգությանը Քաղաքային իշխանությունը շարունակում է մսխել միլիոնավոր դրամներ Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից. «Առավոտ» Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը շարունակում է մնալ ամենաբարձրը հանրապետությունում. Մհեր Մելքոնյան Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Հայաստանի և Ռուսաստանի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել «Մենք ենք եղել ԱԺ դահլիճում, որտեղ Փաշինյանը սպառնում էր Վարդան Ղուկասյանին ու նրա դեմ տեղի ունեցավ այդ հարձակումը». Գեղամ Մանուկյան Լևոն Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին․տեսանյութ Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա Օկուպացիոն ռեժիմի կարևոր նպատակներից մեկը՝ հայ հոգևորականներին «քաղաքականությամբ» զբաղվելու իրավունքից հրաժարեցնելն է. փաստաբան Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է Արցախ vs Պաղեստին Հայկ Սարգսյանը մեղադրեց Ալեն Սիմոնյանին խաղային ոլորտի օլիգարխներին լոբբինգ անելու մեջ, որի արդյունքում նա կարող է զրկվել ՔՊ-ի ցուցակում լինելուց ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից

Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել

Այն, որ Սամվել Վարդանյանի դեմ հանցագործությունը՝ ծեծը, նվաստացնելը, խոշտանգելը, անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով է եղել, կասկած չկա: Ոստիկանությունը սեփական նախաձեռնությամբ նման բան չէր անի, քանզի Վահե Ղազարյանին դա պետք չէ: Այլ հարց է, որ Վահե Ղազարյանը չի ընդդիմացել զարհուրելի այդ հրամանին, կատարել է այն ու այդպիսով դարձել հանցակից:

Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ թիմին ու պետական համակարգին խնդիր ունի հանցակից դարձնել, որպեսզի ամեն մեկն արդեն ի՛ր կաշին փրկելու համար ատամներով պահի նիկոլական իշխանությունը:

«Եթե ես իշխանությունը կորցնեմ, ապա ձեզ էլ ինձ հետ դատելու են, այնպես որ դուք ձեր համար եք պայքարում, այլ ոչ թե իմ»: Սա՛ է Փաշինյանի «մեսիջն» իր թիմին:

Ինքը նախ Ալեն Սիմոնյանի շուրթերով անոնս արեց, որ հանցագործություն է տեղի ունենալու Սամվել Վարդանյանի դեմ, ապա ոստիկանական համակարգին մղեց ապօրինության:

Ալեն Սիմոնյանը սիրով իր վրա վերցրեց այդ ֆունկցիան, քանզի «մահապարտ» է դարձել հատկապես եղբոր կնոջ կալանավորումից հետո: Նա արդեն դարձել է Նիկոլից ավելի Նիկոլ: Նրա ձեռքից Նիկոլը, այսպես ասած, անձնագիրը վերցրել ու շահագործում է:

Նիկոլին ալեններ են պետք ու բութ գործիքի դեր կատարող ոստիկաններ: Ինքը գիտի, որ այլևս չունի հանրային հենարան ու հույսը միայն ուժայինների վրա է: Դե իսկ դրսից նա ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը և իր իշխանական աթոռով հիմնականում պարտական է հենց Թուրքիային: Վերջինս դրա դիմաց Նիկոլից պահանջում է հակառուսական քայլերի իրականացում և Հայաստանի վիլայեթացում: Նիկոլի բոլոր քայլերն այդ ուղղությամբ են:

Ինչ մնում է Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածին, ապա այն Նիկոլի համար ուներ համակարգային նշանակություն: Ինքը թքած ունի իր թիմակիցների ու մասնավորապես ՔՊԿ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա: Նիկոլը ոչ թե Ասլանյանի թասիբն է լկտի ձևով պաշտպանել, այլ ինքն իրեն:

Նիկոլին վախեցրել էր այն, որ Սամվել Վարդանյանի արածը կարող էր վարակիչ դառնալ՝ յուրօրինակ ֆլեշ-մոբ, ինչը կարող էր «Մերժիր Նիկոլին ու նիկոլականներին» համազգային ակցիայի վերածվել: Հենց դա կանխելու համար էլ Նիկոլը գնաց հանցագործության, որպեսզի նախ իր թիմակիցներին ցույց տա, որ իրեն ուժեղ ու անպատժելի է զգում, և որ իրենք էլ կարող են հաբռգել, համ էլ՝ հանրության մեջ վախի մթնոլորտ էր ուզում տարածել:

Նիկոլը հիմա սվինների վրա է նստած ու այդպես է պահում իշխանությունը: Բայց դե սվիների վրա հնարավոր չէ երկար նստած մնալ:

Կորյուն Մանուկյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan