Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը
8
«Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ «Մայր Հայաստան» խմբակցությունը փողոցների, դպրոցի անվանակոչության և քաղաքային տրանսպորտի սակագինը չթանկացնելու նախագծեր է ներկայացրել ԱՄՆ զինվորականները այցելել են Ադրբեջան Շարունակվում է Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Քրդական ինքնավարության Վիճելի տարածքների գլխավոր խորհրդի նախարարի հետ (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հայաստանը հետ է կանչել Պուտինի «ձերբակալման» մասին ստորագրությունը Հայաստան-Լատվիա 4-1 «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանի ելույթը «Հացօրհնեք»-ի փառատոնին (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Թուրքիան և Ադրբեջանն այլևս մեկ միավոր են, կա թուրքական օրակարգի ավելացում. Ռուբեն Մելքոնյան Շատ լուրջ խնդիրներ գոյություն ունեն այս իշխանության լեգիտիմության հետ կապված․ Բագրատ Սրբազան COP29-ին Հայաստանի մասնակցությունը քաղաքական մակարդակով չպետք է լինի. Ձյունիկ Աղաջանյան Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ» Երևանի ժամանակավոր «իշխանության» հերթական ֆանտաստիկ ձեռքբերումը Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Կործանիչ «մակարդակ». պատատակի բամբասանքը՝ քաղաքական կատեգորիա. «Փաստ» Հանձնում են․ սա ՀՀ-ի սուվերենության աստիճանի իջեցում է Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության. Իրանի խորհրդարանի հանձնաժողովի ղեկավար Այսօր «Հացօրհնեք» համահայկական փառատոնն է (տեսանյութ) Հայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արեւմուտքին Վարչապետն դասեր է տվել, դեսպաններն էլ աշակերտի նման լսել են Նոր ռեպրեսիաներ՝ «թեժ աշնանն» ընդառաջ Սրբազան շարժումը կրկին ակտիվ փուլ է մտնում Աննա Հակոբյանի «սվիտան» Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել «Ձերոնց հարսանիքներին առաջարկի այդ կենացը»․ Գագիկ Համբարյան ՔՊ-ականները կգործուղվեն Բեռլին Ու՞մ և ինչո՞ւ է պետք Փաշինյանի՝ «Մոսկվայի գիրկը վերադառնալու» մասին քաղաքական միֆը Խաղաղության պայմանագի՞ր է, թե «ղազագիր»․ Խաղաղություն բառին չխաբվեք. «Կարճ ասած» Իրաքյան օրագիր․ Միրզան իսկական իրավապաշտպան է, քաղաքացիական արժեքների իրական կրող և մեծ մարդասեր «Սա դեռ աշնան գալուստը չէ»․ Գագիկ Սուրենյան Փաշինյանն իր հերթական սադրիչ քայլը կատարեց անձամբ Պուտինի դեմ Կինը փորձել է ինքնահրկիզվել դատախազության շենքի դիմաց

Աշխարհն՝ աշխարհով, Փաշինյանը՝ «խաղաղության խաչմերուկով» ու «ակադեմիական քաղաքով»

Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարևորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Այս մասին «Kathimerini» հունական պարբերականին տված բացառիկ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մի կողմից Սև ծովի, մյուս կողմից Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաև այդ երկու վերջնակետերի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետև Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջևանով և այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թևն է:

Կա նաև արևելք-արևմուտք թևը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների:

Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար և մենք պատրաստ ենք նաև սրան: Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ: Այն է՝

- Բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

- Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է անվտանգությունը:

- Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

- Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով»,- հայտարարել է Փաշինյանը:
Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan