Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

«Այ ինքնիշխանիկնե՛ր, ռուսն ու ԵՄ դիտորդն են որոշողը, դե գնացե՛ք, տե՛ր կանգնեք ձեր ինքնիշխանությանը». Աննա Գրիգորյան (տեսանյութ)

Բեռլինում 2 օր տևած Միրզոյան-Բայրամով բանակցություններից ես դրական արդյունքների չեմ սպասում՝ հատկապես հայկական պատվիրակության կազմում ընդգրկվածների ոչ պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ շարունակելով.

«Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բեռլինում հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում էր նաև Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը։ Հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ նա այնտեղ, չէ՞ որ Թուրքիայի քաղաքականությունը շատ պարզ է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման պարագայում»։

Ըստ պատգամավորի՝ սա ցույց է տալիս, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ճնշումը շարունակում է հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում՝ պնդելով՝ բավարարե՛ք Ադրբեջանի բոլոր պահանջները, մենք կխոսենք։
«Բեռլինում էր նաև Եղիշե Կիրակոսյանը, որն Ադրբեջանի դեմ գործերով Հայաստանի ներկայացուցիչն է միջազգային դատարաններում։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է հետ կանչել միջազգային դատարաններում ներկայացրած ընդդեմ Ադրբեջանի հայցերը, և այն, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հենց այդպես էլ կանեն, պարզ է դառնում, որ այն, ինչի շուրջ բանակցում են, զերծ է հայկական շահից։ Ամբողջ բանակցային գործընթացը միայն զիջումների մասին է։ Անընդհատ զիջումներ են պարտադրում Հայաստանին, մի օր էլ կասեն՝ ձեր բանակի մոդելը փոխե՛ք, կամ՝ բանակը ձեր ինչի՞ն է պետք»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորը Բեռլինում 2 օր տևած բանակցություններից որևէ դրական ակնկալիք չունի՝ հաշվի առնելով նաև այդ բանակցություններին ընդառաջ Փաշինյանի արած հայտարարությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի։

«Ադրբեջանի կողմից վտանգը չեզոքացված չէ։ Հայաստանի իշխանությունը տապալում է բանակցային գործընթացը, ինչը հավասար է պատերազմի, մինչդեռ Հայաստանի ղեկավարը դրան զուգահեռ՝ ասում է, որ Հայաստանը սառեցրել է առկա միակ անվտանգային կառույցին իր անդամակցությունը, իսկ դա աննորմալություն է»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կամ մասնակցության սառեցման մասին Փաշինյանի հայտարարությունը պայմանավորելով Ռուսաստանի պարտավորությունների չեզոքացման շանսով։

«Ռուսաստանին տալիս է առիթ, որ եթե վաղն Ադրբեջանը հարձակվի, ասի՝ չենք միջամտում։ Խոշոր հաշվով՝ առանց այլընտրանքային անվտանգային մեխանիզմի առկայության՝ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։ Թուրքիայի հետ սահմանին կա ռուսական բազա, ԵՄ դիտորդներին էնտեղ տեղակայելուց են խոսում, բայց այդ դիտորդն ի՞նչ գործ ունի այնտեղ։ Կամ, Ներքին Հանդ գյուղին նայեք. այս փոքր գյուղը ցույց է տալիս այն քաղաքականությունը, որն իրականացնում է Փաշինյանը. Չէ՞ որ հնարավոր չի մի տարածքում ունենալ ռուս սահմանապահ, մյուս կողմում կանգնեցնել ԵՄ դիտորդներ, և դու մեջտեղից դուրս գաս։ Սա ինքնիշխա՞ն երկիր է։ Այ ինքնիշխանիկնե՛ր, ռուսն ու Արևմուտքն են որոշում՝ ինչ լինի, դե գնացե՛ք, տեր կանգնեք ձեր ինքնիշխանությանը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Ինչ վերաբերում է ինքնիշխան համարող իշխանության ներսում տեղ գտած ճաքերին, մասնավորապես՝ Փաշինյանից հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստացած Էդմոն Մարուքյանի հրաժարականին, Գրիգորյանն այդ իրողությունը պայմանավորեց ոչ թե իշխանության ներսում առկա հակասություններով, այլ 2024 թվականին նախանշվող արտահերթ ընտրություններով։

«Կարծում եմ՝ հնարավոր արտահերթ ընտրություններն են Մարուքյանի հեռանալու պատճառը»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan