ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ Բոյկոտը շարունակվում է (տեսանյութ)
14
Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Փաշինյանը հասկացրել է թիմին, որ Գյումրու ընտրությունները իրենց վերջի սկիզբն է լինելու Գյումրու քաղաքային աղբավայրը էկոլոգիական աղետի զոնա է. Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
ՌԴ-ն համաձայն է 30-օրյա զինшդшդшրին՝ պայմանով․ Պուտին Թուրքիա, Թուրքիա մինչև վերջ «ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան Նիկոլի աշխատողները իր հանձնարարականները չեն կատարում, ինքը Ալիևինը կատարում է․ «Կարճ ասած» Պաշտոնական Երևանն ընկրկել է Բաքվի բոլոր պահանջների առջև. Արթուր Խաչատրյան Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր առաջնահերթությունը չէ․ Փաշինյանը՝ թուրքական ԶԼՄ-ներին Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու լիազորություն․ Արման Թաթոյան Թույլ չենք տալու Ադրբեջանի կամքով ՀՀ սահմանադրության փոփոխություն. Իշխան Սաղաթելյան Սարիկ Մինասյանին հրավիրում եմ բաց բանավեճի. Կարեն Սիմոնյան Դուք սպառվել եք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին Սա ոչ մի դեպքում խաղաղության պայմանագիր չէ, իր էության մեջ կապիտուլիացիա է Արարատ Միրզոյանին հունից հանեց «միայն թուրք լրագրողների հարցերի՞ն եք պատասխանում» հարցը Փաշինյանը հաստատեց. տալիս է Փաշինյանի ԱԳՆ-ն ընդունել է ադրբեջանական բոլոր պահանջները. Հայաստանի կործանման հետհաշվարկի վերջնամասը տրված է Ծրագրերը հստակ են, նպատակները՝ անխախտ․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Անճարությունից թիրախավորում է լրագրողներին»․ Սևակ Հակոբյան Նիկոլին պետք է փոխել, որ ալավիների նման չցեղասպանվենք, նա երկիրը վերածել է փախստականների ճամբարի «Սա խաղաղության համաձայնագիր չէ, այլ՝ Ադրբեջանի առաջ նոր կապիտուլյացիա». Ոսկան Սարգսյան Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ Ռուբեն Վարդանյանը հացադուլը դադարեցնում է․ Ընտանիքը նոր ձայնագրություն է հրապարակել Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Գյումրիում ուզում են անել այն, ինչ երևանում են արել Գյումրու տնտեսական ապագան. «Մայր Հայաստանի» տեսլականը Որոնք են «իրական Հայաստանի» թեզերը Ընտրություններին ընդառաջ՝ Նիկոլն Ավինյանին փուռը կտա՞ Բաքվում շարունակվում է ԼՂ նախկին ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ Բոյկոտը շարունակվում է (տեսանյութ) Մենք չենք կարող և չենք մոռանա օկուպացիայի տարիները. Ալիև

Ավինյանի շուրջ օղակը սեղմվում է. ԱՆԻՖ-ում ՊՎԾ-ի կողմից հայտնաբերված չարաշահումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածի հատկանիշներով

Պետական հետաքրքրությունների ֆոնդում (ԱՆԻՖ-ում) ուսումնասիրությունների արդյունքում ՊՎԾ-ի հայտնաբերած չարաշահումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։
Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրություններ է արել ԱՆԻՖ-ում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել։ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը մանրամասնել էր, որ դրանք վերաբերում են ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, ներդրումների գործընթացներին, այդ թվում՝ նաև ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը, ինչպես նաև այդ գործընթացների փաստաթղթավորմանը։ Ըստ ուսումնասիրությունների՝ արտասահմանյան խոշոր ներդրողներ վերջին տարիներին գրեթե չեն ներգրավվել, իսկ, ըստ վերահսկողական ծառայության, պետական միջոցներն էլ արդյունավետ չեն ծախսվել։

Թե կոնկրետ որ ժամանակահատվածում են հայտնաբերվել խախտումները՝ պատկան մարմինները դեռևս չեն մանրամասնում։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է ՊՎԾ ուսումնասիրությունների հիման վրա, որ ժամանակահատվածում են թույլ տրվել ենթադրյալ չարաշահումները, արդյոք հարցաքննվել են ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ավինյանը, խորհրդի անդամները, այդ թվում՝ Անի Իսպիրյանը, Էդգար Մկրտչյանը, Արման Ադիլխանյանը, ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը։

«ՀՀ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք»,-«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ քրեական վարույթով ներկա պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan