Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
20
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Փաշինյանն ու նրան կառավարողները հիասթափության մեջ են․ «Կարճ ասած» ՔՊ-ի հորերն ու հորը գցած փողերը (տեսանյութ) Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց

Փաշինյանը խոստովանեց. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևն էր Հայաստանին վախեցնում պատերազմով, այսօր՝ Հայաստանի վարչապետը։ Ալիևն ասում է՝ շուտ արեք, ձեր օրենսդրություն-բան փոխեք, թե չէ՝ էլի պատերազմով կպարտադրենք։ Փաշինյանն ասում է, որ իր վերլուծությամբ, Ալիևն ուզում է ռազմական գործողություններ սկսել ու վերածել պատերազմի։ Հիշո՞ւմ եք, անցած տարի էր՝ նման մի կանխատեսում էլ արեց Լաչինի միջանցքի հարցով, թե՝ Ալիևն ուզում է միակողմանի բացել միջանքն ու մարդկանց դուրս հանել Արցախից․ այդպես էլ եղավ՝ հարձակում և բռնագաղթ՝ Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ։ Հիմա՝ նույնը․ շատ սինխրոն, կարծես միաբերան, ասում են նույնը, գուցե պատրաստվում են գործել։
Չենք մոռանում, չէ՞, որ ընդամենը ամիսներ առաջ նույն Նիկոլն ու խմբակը ասում էին, որ Ալիևը դրական է տրամադրված, սաղ համաձայնեցրել են, մնում է մի երկու դետալ, որ գնան ու ստորագրեն խաղաղության պայմանագիրը․ իսկ այսօր պարզվում է՝ պատերազմի շեմին ենք, այսինքն՝ ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։ Ադրբեջանի նախագահը հոխորտում է, թե՝ եթե Հայաստանը չփոխի իր օրենսդրությունը և սահմանադրությունը ու իմ ասած բաները չհանի-չմտցնի, խաղաղություն չի լինի։ Մոտավորապես այսպես՝ եթե կուզեք՝ արեք կամավոր, չեք ուզի՝ կանեք պարտադիր։ Լուրջ վերաբերվենք, թե ոչ, բայց Նիկոլ Փաշինյանենց պատասխանը իմ ծիծաղը բերում է․ հնչում է այսպես․ գիտե՞ս ինչ, այ Ալիև, Հայաստանն ինքնիշխան երկիր է, ու մենք կորոշենք՝ սկզբում քո պահանջած սահմանադրությունը փոխենք, նո՞ր օրենքները, թե՞ սկզբում քո պահանջած օրենքները փոխենք, հետո սահմանադրությունը, որոշողը մենք ենք, չխառնվես, էղա՞վ։

ՔՊ-ական իշխանությունը պատրաստ է խաղաղության պայմանագրի՝ ցանկացած տարբերակով ու ցանկացած բովանդակությամբ․ ուզում՝ ես կես-կես սահմանագծենք, ուզում ես՝ լրիվ, ուզում ես՝ ինչ ուզում ես ներառենք, ուզում ես՝ անգամ Հայաստանի օրենքները շրջանցելով խաղաղության պայմանները կատարեմ․ ուզում ես պատերա՞զմ, ես կառուցողական եմ, ադրբեջանցիների վրա կրակողներին էլ կպատժեմ։ Պատերազմից երկիրը մի քանի քայլ է պակաս, Նիկոլը խոսում է  զիջելու մասին, մենակ պատերազմ չլինի․ Ալիևն էլ ամենաանհավանական պայմաններն է բրդում առաջ։

2020 թվականի պատերազմի ժամանակ որ մի խելքը գլխին ռազմական գործչի կամ փորձագետի հարցնում էինք ելքը որն է, ամենաառաջին պատասխանը գիտե՞ք որն էր՝ եթե ուզում ենք չպարտվենք, Նիկոլը պետք է գնա անհապաղ։ 3 տարի առաջ դա արդեն ակնհայտ էր շատերիս համար։ 2020 թվականի պատերազմից հետո ասել ենք՝ գնա, թե չէ ավելի վատ բաներ են լինելու։ Չէ, ասում էին, ժողովուրդ, նախկիններն են սաղ, մենք խաղաղութուն ենք բերում, սահման ենք բացում, պոեզով գնալու եք Բաքու, էնտեղից՝ Մոսկվա, Թուրքիայից ապրանք եք բերելու էժանով։ Մնաց՝ իբր խաղաղության օրակարգով ու էսօր հենց ինքը խոսում է պատերազմի հավանականության մասին։ Խոսում է հենց նույն տոնայնությամբ, ինչով խոսում են նրանք, ովքեր պահանջում են, որ հեռանա, որ պատերազմ չլինի։ Հարց՝ էդ պատերազմ իրեն-իրեն է լինո՞ւմ։ Մենք ասել ենք ու ասում ենք՝ պատերազմ կլինի, որովհետև դու ես․ դու ասում ես պատերզմ կլինի, որովհետև Ալիևը էս-էս բաներն ա պահանջում, մենք էլ ասում ենք՝ Ալիևը դրանք է պահանջում, որովհետև դու ես։ Մի քանի ամիս առաջ, երբ Նիկոլը անկլավների մասին առաջին անգամ թեզ նետեց ու միակողմանի խոսեց հանձնումների մասին, ասացինք որ Ադրբեջանը ոչինչ հանձնելու մտադրություն չունի, դա հասկացվում էր իրենց պահվածքից։ Էսօր Նիկոլն ասում է՝ չեն ուզում իրենք անկլավ տան, բայց ուզում են վերցնեն, ռազմական ճանապարհով։

Հայաստանն արձանագրում է նոր պատերազմի հավանականությունը․ ցանկացած քաղաքացու մոտ հարց է առաջանում՝ որքանո՞վ ես պատրաստ այդ պատերազմին։ Դաշնակիցներիցդ հրաժարվել ես, նեղացրել ես, նաև քո վարքի պատճառով՝ քո դաշնակիցներն ավելի են բարեկամացել քո թշնամու հետ․ հիմա Ռուսաստանն Ադրբեջանի հետ Ավելի լավ է, քան Հայաստանի ու վստահ եմ՝ Իրանն էլ․ քո անվտանգային պարտնյորներին փոխել ես բինոկլով զինված 150 դիտորդի հետ, ՀԱՊԿ-ում քո մշտական ներկայացուցչին հետ ես կանչել, տեղը մարդ չես նշանակել, էսօր էլ ՆԱՏՕ-ում ես քո մշտական ներկյացուցչի փոխարեն կցորդ նշանակում։ Քեզ թողել ես ինքդ լրիվ մենակ ու քո պատկերացրած ցլի դեմ տկլոր կանգնել ես։ Չունես աջակից, չունես ռազմավարական գործընկեր, հույսդ պետք է դնես քո վրա, քո բոլոր որոշումներն էլ պատերազմի ժամանակ լինում են սխալ, ինչպես ցույց տվեց 44-օրյան։

Երբեմն ժողովրդին կոչ են անում պատրաստվել պատերազմի, քանի որ Նիկոլը պատրաստ չէ։ Ժողովուրդը պատերազմի չի պատրաստվել երբեք ու չի պատրաստվում․ պատրաստվում է իշխանությունը․ դա ցանկացած երկրում է էդպես, դա աքսիոմա է։ Ժողովուրդը պատերազմ չի վարում, պատերազմ վարում է իշխանությունը։ Վարում է ուղիղ և սպայակազմի, բանակի միջոցով։ Հաղթելն ու պարտվելը կախված է հենց իշխանության ու բանակի պատրաստվածության հետ։ Ադրբեջանցիները մեզնից ուժեղ չէին, մեզնից ուժեղ էր Ադրբեջանի իշխանությունը, որը պատրաստվել էր պատերազմի, ի հակառակ Հայաստանի իշխանության, որը ՀՕՊ առնելու փոխարեն կլուբնիկ էր առել։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ի՞նչ եք կարծում, սաղ գնացել ե՞ն համատարած, փախչողներ չկայի՞ն։ Լիքը։ Բայց հաղթեցինք, որովհետև իշխանությունը՝ առաջին հերթին Արցախի, պատրաստ էր ամեն ինչի՝ հանուն հաղթանակի։ Նույն Ալիևն է, չէ՞, ասում՝ եթե Նիկոլը շարունակեր պատերազմը, մենք չէինք կարող Լաչիչնն ու Քելբաջարը գրավել, կորուստներն էլ կրկնակի կլինեին։ Սա՛ է սրանց պատրաստվածությունը։

Մինչև 2020 թվականը հայ ժողովուրդը պատերազմից չի վախեցել․ որովհետև հաղթող է եղել ․ ասում էր՝ թող թուրքը վախենա, մենք կկրենք էլի։ Հենց Հայաստանի իշխանությունը ժողովրդին վախեցրեց ու դրանով խեղճացրեց՝ ժողովուրդ, մենք թույլ ենք, 30 տարի բանակ չենք ունեցել, ռուսը մեզ քաշեց, Արցախը բեռ էր, էս գյուղն ու տարածքն ինչ ենք անում, հանձնենք, որ պատերազմ չլինի, հանձնենք, որ պատերազմ չլինի, էսկալացիա չլինի ու խեղճացրին, մեզ սարքեցին կարմիր լաթ, իսկ Ալիևին ջղային ցուլ, ումից պետք ա վախենալ։

Հենց էսօր Նիկոլը խոսում է պատերազմի հավանականության մասին, ընդ որում՝ լայնածավալ ու նրա հաջորդ որոշումները ոչ թե բանակի, զինվելու մասին են, այլ՝ բասկետբոլի առաջնության ընտրական փուլին պատրաստվելու․ էս ի՞նչ ա, ժողովուրդ։ Մյուս որոշումը ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցչի հաստիքը փակելու և կցորդի հաստիք բացելու մասին է։ Ալիևը պատրաստվում է պատերզմի, դա գիտենք, Նիկոլը պատրաստվելու փոխարեն ինչ-որ վերլուծություններ է անում ու իբր Ալիևին բաներ ա առաջարկում․ լավ էլի, արի չկռվենք, արի սպառազինությունների վերահսկում անենք, արի պայմանավորվենք՝ չհարձակվենք, իբր համոզում է, փշի-փշի է անում․ մեզ էլ՝ դե հետո կասի՝ դե ինչ կարող էի, ի վիճակի էի, արեցի։

Ալիևը մի հատ բռունցքը հանում է վերև, սա ասում է՝ հոպ, զիջելու եմ, ուղղակի քո տարբերակը չի ընդունվի, ինձ ներսում չեն հասկանա․ բայց դե պատերազմով կարող ես վերցնել։ Ու սրանից մի եզրակացություն․ պատերազմը անգամ Ալիևը չէ, պատերազմը ու դրա վտանգը հենց Նիկոլն է՝ իր տեսքով, դեմքով, խեղճությամբ։ Ալիևը տեսնում է, որ գործ ունի մեկի հետ, որը վախկոտ է, զիջող է, տվող է։

Խաղաղություն բառը սեփականաշնորհել է, էնքան են ասել, որ արդեն զզվում ենք էդ բառից․ 3 անգամ պատերազմ է բերել 3 տարում, բայց խոսում է խաղաղությունից։ Ու էսօր խոստովանում է, որ ստի վրա էր կառուցված իրենց 2021 թվականի ամբողջ ընտրական կամպանիան ու հաղթանակը։ Ձևը գտել են՝ խաղաղություն, խաղաղություն ու տանում են կոտորածի, հետո Նիկոլը հայտարարում է՝ դե ամեն պատերազմ խաղաղության համար է։ Հայաստանում բոլորն ուզում են խաղաղություն, բայց քո տարբերակը խաղաղություն չէ։ Ցանկացած քաղաքացու մոտեցի ու հարցրու, կլինի նիկոլական, թե հականիկոլ, հարցրու՝ որ պատերազմ սկսի, Նիկոլի ղեկավարությամբ ի՞նչ է մեզ սպասում․ հականիկոլականներն ասում են՝ կործանում, նիկոլականներն ասելու են՝ «դե էդ խեղճ հարիֆն ինչ անի»։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պատերազի անոնս է անում։ Ալիևին էլ հիշեցնում է ուզածին զենքով հասնելու տարբերակը։

Իսկ քեզ՝ ժողովուրդ, երկու տարբերակ է առաջարկում՝ կա՛մ մնում է ինքը և լինում է պատերազմ կա՛մ ինքը գնում է, և լինում է խաղաղություն։ Ինքը գնալ չի պատրաստվում․ իր համար մեկ է՝ պատերա՞զմ կլինի, Սյունի՞ք կտաս, ինչ կտաս․ Նիկոլի համար ի՞նչ տարբերություն՝ Մեղրին է, Վարդենիսը, թե Շուշին կամ Քելբաջարը․ ոչ մեկն էլ արժեք չէ, ինչպես Իշխանասարը՝ իր գլխին հալած ձյունով․ եթե էդ մեկը տվել է, մյուսն էլ կտա․ դժվարն առաջին անգամն էր, առավել ևս՝ որ պատասխան էլ չի տալիս։ Նշաձողն էլ իջեցրել ու հասցրել է ամեն մեկիս տներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan