Ալիևը հերթական անգամ սպառնացել է Հայաստանին
Դիտել նաև
Ալիևը փորձում է համոզել Ռուսաստանին և Իրանին, որ Ադրբեջանի սպասվող հարձակումը Հայաստանի վրա նաև Արևմուտքի դեմ է լինելու
Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է. «Մենք ենք մեր սարերը» գործակալություն
«Շուրջ 300 հազար ադրբեջանցի վերադարձի հարցով դիմել է Հայաստանի ղեկավարությանը»․ Ալիև
Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ալիևի քաղաքականությունը խաղաղության հաստատման հետ որևէ իրական աղերս չունի․ Տաթևիկ Հայրապետյան
Հայկական կողմը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։ «Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։
Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները: Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց վրա թանկ կնստի, և դա հավանաբար բոլորն են տեսնում։ Եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի:
Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- նշել է նա։