ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ
23
Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Պատերազմ Արցախում
Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ

Իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին․ ինչի՞ է պատրաստվում Իրանը

«Այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի»,-IRNA-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլա Սայարին։
Ըստ դերծովակալի, իրանական բանակին բարդ առաքելություն է սպասվում։
«Տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երկրի անկախությունը և հասարակարգի անկախությունը երեք կարևոր խնդիրներ են բանակի համար, որը միշտ պետք է պատրաստության վիճակում լինի»,-ասել է Սայարին։
Նա ընդգծել է, որ այսօր զինված ուժերի մարտական, պաշտպանական և կանխարգելիչ կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են՝ լավ պատրաստված և որակյալ անձնակազմի, ինչպես նաև տեղական արտադրության նորացված տեխնիկայի շնորհիվ, և պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունից օրեր առաջ Իրանն աննախադեպ հարվածներ էր հասցրել Իրաքի, Սիրիայի և Պակիստանի հակաիրանական ուժերին։ Սրան հաջորդեց ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի այցը Թուրքիա, որտեղ Ռաիսի-Էրդողան բանակցությունների հիմնական թեման իրավիճակն էր Մերձավոր Արևելքում և ահաբեկչության դեմ պայքարը։ Ռաիսին ասել էր, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում ահաբեկչության խնդրի միակ լուծումն է։ «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի և Թուրքիայի համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,-հավելել էր Ռաիսին։
168am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին բացատրեց, թե ինչ նկատի ունի իրանցի դերծովակալ Սայարին՝ ասելով՝ տարածքային ամբողջականության պաշտպանություն։
Նրա խոսքով՝ Իրանում շատ լավ են հասկանում, որ Արևմուտքի ներկայիս թիրախը նաև Իրանն է, որին թիրախավորելու համար Արևմուտքն օգտագործելու է բազմաթիվ ուղիղ և անուղղակի միջոցներ։
Նա գտնում է, որ Մերձավոր Արևելքում Իրանի աճող դերը հատկապես Իսրայել-«ՀԱՄԱՍ» պատերազմի ֆոնին ԱՄՆ-ը պետք է մի շարք խնդիրների կիրառմամբ սահմանափակի՝ ներքաշելով Իրանին ավելի լայն դրամատիկ գործընթացների մեջ։ Ըստ վերլուծաբանի, Իրանի ամենախոցելի խնդիրը բազմազգ բնակչությունն է և ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող անջատողական տրամադրությունները։
«Այս խնդիրն Իրանի թշնամիների կողմից անհրաժեշտության դեպքում ակտիվացվում է։ Իրանն այս հայտարարությամբ զգուշացնում է այդ երկրներին և բոլոր նրանց, ովքեր կփորձեն խաթարել Իրանի կայունությունը։ Այս խնդրին էր ուղղված նաև Պակիստանի տարածքում բելուջների թիրախավորումն օրերս Իրանի կողմից։
Ավելի վաղ բելուջական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումն Իրանի հարավ-արևելքում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանամերձ շրջանում՝ Սիստան և Բելուջիստան նահանգում, հարձակում իրականացրեց ոստիկանական բաժանմունքի վրա, որի հետևանքով զոհվեց 1 տասնյակից ավելի մարդ։ Իրանը նման խնդիր ունի Իրանում բնակվող ադրբեջանցիների հետ, որով պայմանավորված ցնցումներն Իրանում կրում են գրեթե մշտական բնույթ, այդ հանգամանքն օգտագործում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Եվ սա ողջ պատկերը չէ, Իրանը հասկանում է, որ պետք է գնալ զսպման ճանապարհով՝ պատրաստ լինելով Արևմուտքի սադրանքներին»,-ասաց արևելագետը։

Նրա որակմամբ, Մերձավոր Արևելքը՝ որպես ռեգիոն, բարդ համակարգ է։
«Եվ, այո՛, իրադարձություններն Իրանի շուրջ կարող են խտանալ և բարդանալ, բայց չի բացառվում նաև, որ Իրանին հաջողվի ռեգիոնալ կոնսոլիդացիայի միջոցով չեզոքացնել իր «գլխին կախված» վտանգը։ Հարևանությամբ գտնվող Հայաստանի ու Ադրբեջանի համար ևս Իրանի մասնակցությամբ գործընթացները չափազանց կարևոր են, քանի որ Իրանը Հարավային Կովկասում առանցքային խաղացողներից մեկն է ներկայումս, այսօր ավելի ակտիվ, քան Ռուսաստանն է»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>