Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
23
Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Ինչու էր խցանվել հայ–վրացական սահմանը․ Նիկոլի բերած սուգը

Նախորդ տարվա դեկտեմբերի 29–ից սկսած խցանումներ էին առաջացել հայ–վրացական սահմանում։ Բագրատաշենի անցակետի հատվածում մեքենաների կիլոմետրանոց հերթ էր կուտակվել։ ՀՀ քաղաքացիները մեկնում էին Թբիլիսի՝ Ամանորը նշելու։ Մարդիկ ժամերով կանգնում էին՝ սահմանը հատելու և Վրաստանի մայրաքաղաքում Նոր տարին նշելու համար։ Անցակետում «բառդակ» էր։ Մաքսակետը պատրաստ չէր նման հոսքերին։ Ու եթե դրան էլ գումարում ենք հերթ չպահելու զուտ հայկական «մշակույթը», ապա պատկերն ամբողջական է դառնում։
Թբիլիսիում Նոր տարի նշելը նոր երևույթ չէ ՀՀ քաղաքացիների մոտ, բայց այս տարի առանձնահատուկ «դաժանությամբ» է դա արտահայտվում։ Հարց է առաջանում՝ ինչու՞։ Ո՞րն է պատճառը, որ Երևանի թանկանոց տոնածառը թողած, Երևանի իշխանությունների թանկանոց ծախսերը վայելելու փոխարեն ՀՀ շատ քաղաքացիների հսկայական հատված գերադասում է Թբիլիսիում նշել Նոր տարին։ Եվ ինչու՞ հենց այս տարի է դրսևորվում այդ մեծ «արտագաղթը»։
Պատճառները տարբեր են, բայց դատելով ամենից՝ գլխավոր պատճառը հոգեբանական է։ Դա փախուստ է իրականությունից։ Դա թաքնված ամոթի դրսևորում է։ Դա Հայաստանում լիաթոք ուրախանալուց խուսափելու քայլ է, հայական իրականությունից և Նիկոլի բերելիք ապագայից մի քանի օրով անջատվելու ակցիա։
Բանն այն է, որ 2023ը սև տարի էր։ Սգո տարի։ 2023–ը Նիկոլ Փաշինյանը սև դարձրեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Այն խայատառակագույն պարտության ու սգո տարի դարձավ։ Մենք կորցրեցինք Արցախը, 120 հազար արցախցի դարձավ փախստական։
Ճիշտ է, 2023–ի հիմքերը Նիկոլը դրել էր 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում, երբ ճանաչել էր Արցախն Արբեջանի մաս, բայց բուն կորուստն արձանագրվեց 2023–ին։
Ու չնայած այդ ամենին, նիկոլենք առանձնահատուկ ճոխությամբ էին նշում այս Նոր տարին։ Հրավառության ու կոռուպցիոն ռիսկերով լի լուսային ձևավորման ներքո նրանք տոնում էին Արցախի հանձնումը։
ՀՀ քաղաքացիների շատ փոքր հատվածին նիկոլական կայֆերը դուր են գալիս։ Նրանք էլ են տոնում Արցախի հանձնումը։ Մարդկանց մի մեծ հատվածին, սակայն, դա դուր չի գալիս։ Շատերը հենց այդ պատճառով էլ տոնական տրամադրության մեջ չեն եղել։ Մյուս մասն էլ, չընդունելով հանդերձ նիկոլական կայֆերը և ամաչելով Հայաստանում մի քիչ անջատվել, որոշել է Թբիլիսիում նշել Նոր տարին։ Ահա սա է պատճառը, որ այս տարի հատկապես արձանագրվեց «Գնանք Թբիլիսիում Նոր տարի նշենք» պատկերը։ Դա ենթագիտակցորեն փախուստ էր իրականությունից, նիկոլական հակամարդկային ու հակապետական տոնակատարությունից։
Ի դեպ, շատ խորհրդանշական էր, որ Նոր տարվա գիշերը Հանրապետության հրապարակում գրեթե հայ չկար։ Նիկոլն այլոց համար է տոն բերում։ Հատկապես ադրբեջանցիների։ Եվ բնական է, որ ադրբեջանցիները Նոր տարվա գիշերը տռճիկ էին տալիս՝ «Նոլդու Փաշինյան» բառեր պարունակող երգի տակ։
Կորյուն Մանուկյան
Հ․Գ․։ Որպեսի 2024–ին հայերի զանգվածային կուտակումներ կրկին չարձանագրվեն հայ–վրացական սահմանին (ոչ ամանորյա ժամանակահատվածում) և ՀՀ քաղաքացիները արցախահայության պես իրենց տներից խուճապահար չփախչեն, անհրաժեշտ է 2024–ը դարձնել Նիկոլին վռնդելու տարի։
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>