Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը. Բագրատ Միկոյան
Դիտել նաև
Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչությանը. փաստաբան
Մինչև այսօր հիշում եմ Վալոդյայի հետ մեր խոսակցությունը իր հաղթական ընտրությունից հետո. Բագրատ սրբազան
Շարունակվում են Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստերը. Տեսանյութ
Այսօր կքննարկվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը
Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32․ Հրանտ Բագրատյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում արված հայտարարություններին: Ներկայացնում ենք ստորև.
«Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերզմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնունն է, ամբողջությամբ իր խղճին է: Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն»:

