Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
Դիտել նաև
Տնտեսական կոնֆերանս՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու թեմայով
«Քաղաքի ոչ լեգիտիմ «իշխանության» հերթական մուռը քաղաքացիներից»․ Գևորգ Ստեփանյան
«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
«Մայր Հայաստան» դաշինքը Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու համար ներկայացնում է 57 թեկնածուներից բաղկացած ցուցակը (տեսանյութ)
«Մայր Հայաստան» ավագանու անդամները հանդիպել են Թելսելի ղեկավարության հետ (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին եւ 16-րդ լիագումար նիստին:
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
«Նիստերին չի մասնակցի նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Մոսկվա չմեկնելն այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրավոր հաստատել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին ուղղված պաշտոնական նամակով»,-նշված է հաղորդագրության մեջ: