Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն
19
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ԱԱԾ–ն եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի տարածքից Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Ո՞ր կենտրոննրի հրահամգով է Փաշինյան Նիկոլը հարձակվել Հայ Առաքելական եկեղեցու վրա Մայր Աթոռի բակում հազարավոր մարդիկ վանկարկում են՝ «Վեհափառ» Անձնական ողբերգություն է, որ մեր մեջից մարդիկ միացել են եկեղեցին քանդողներին․ Տեր Հովնան Հայաստանի օրվա իշխանությունները և նրանց տերերը ցանկանում են մասնատել եկեղեցին. հայտարարություն Մայր Հայաստանը՝ Մայր Աթոռում Սրբազան պայքարի գործով քաղբանտարկյալներին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան՝ գործուղվել են Էջմիածին. նիստը հետաձգվել է Ինչ է կատարվում Մայր Աթոռում (ուղիղ) Ո՞ւմ է կաթողիկոսը հեռացրել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են անունները Վեհափառ Հայրապետը՝ Վեհարանի տարածքում Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ Փաշինյանական ոստիկանները զավթել են Մայր Տաճարի շրջակայքը Ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Մայր Աթոռի մոտ, ըստ երևույթին հայերի նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու համա՞ր Հիշեց Նիկոլի ելույթը, մի կուշտ հայհոյեց ու ասաց՝ հացի փող տուր․ «Կարճ ասած» Վեհափառը դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը․ հայտարարություն Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին Ալեն Սիմոնյան VS Հայկ Սարգսյան (տեսանյութ)

Կառավարությունը վտանգավոր խաղ է սկսել. Ինչո՞ւ են ուզում հասանելիություն ստանալ արցախցիների բանկային հաշիվներին

168.am-ը գրում է, որ երկար ժամանակ է, ինչ կառավարությունը մտադիր է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների անձնական հաշիվները, մասնավորապես՝ հասանելիություն ստանալ նրանց բանկային տվյալների և դրանց շարժերի նկատմամբ։ Այդ նպատակով, նախորդ անհաջող փորձից հետո, վերջերս Պետեկամուտների կոմիտեն հանդես եկավ նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Սակայն մինչ այս նախաձեռնությանն անգամ օրենքի տեսք տալը, կառավարությունն ուզում է այն փորձարկել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։
Արցախցիների սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով կառավարությունը հայտարարել է օժանդակության որոշ ծրագրերի իրականացման մասին։ Բայց այդ ծրագրերում երբեմն այնպիսի պայմաններ է դրել, որ մարդիկ չկարողանան օգտվել, կամ հնարավորինս քչերը կարողանան օգտվել։ Հասկանալի է, որքան քիչ մարդ օգտվի, այնքան կառավարության օգուտն է. մի կողմից՝ կասեն, թե այդպիսի ծրագրեր են իրականացրել, մյուս կողմից՝ ֆինանսական բեռն ավելի քիչ կլինի։
Հայտարարված ծրագրերից մեկով նախատեսվում է 6 ամիս ժամկետով իրականացնել բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցում։ Խոսքը, այսպես կոչված, 50-հազարական դրամների ծրագրի մասին է։
Այդ 50-հազարական դրամները տրամադրելու դիմաց էլ կառավարությունը փորձում է հասանելիություն ստանալ և տիրապետել մարդկանց անձնական հաշիվներին ու բանկային գաղտնիք պարունակող տվյալներին։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները պետք է բացահայտեն ու տրամադրեն իրենց բանկային հաշիվների տվյալները, որպեսզի կառավարությունը համոզված լինի, որ այդ մարդիկ կարիքավոր են, չունեն 2 մլն դրամից ավելի բանկային ավանդներ։
Չտրամադրողները կզրկվեն օգնությունից։
Շանտաժով ուզում են տիրապետել արցախցիների բանկային հաշիվներին, ստուգել նրանց բանկային գաղտնիք պարունակող տվյալները։
Ճիշտ է, այդ պարտավորությունը թողել են Կենտրոնական բանկի վրա, բայց դրանից մեծ բան չի փոխվում։
Որքան էլ տվյալների տրամադրումը լինելու է կամավոր, իրականում միայն արտաքուստ է այդպես։ Եթե ուզում են օգտվել կառավարության տրամադրած այդ չնչին օգնությունից, մարդիկ պարտադրված են լինելու իրենց բանկային հաշիվների նկատմամբ հասանելիության թույլտվություն տալ։ Չտալու դեպքում՝ օգնություն չեն ստանա։
Շատերը գուցե և բանկերում գումարներ չունեն, բայց անկախ ամեն ինչից՝ այդ քայլը մարդկանց բանկային տվյալներին տիրապետելու անօրինական փորձ է։
Նաև նրանց, ովքեր չեն տա նման հասանելիություն։ Հասանելիություն չտալը բավական է ենթադրելու, որ այդ մարդկանց բանկային հաշիվներին 2 մլն դրամից ավելի գումար կա։
Սա բանկային գաղտնիքի մասին օրենքի պահանջների կոպիտ խախտում է։
Բանկային գաղտնիքի մասին օրենքը սահմանել է, որ այդ տվյալներին հնարավոր է տիրապետել բացառապես դատարանի միջոցով։
Կառավարությունը կամ Կենտրոնական բանկն իրավունք չունեն, առանց դատարանի որոշման, բանկային գաղտնիք պարունակող տվյալների տիրապետող դառնալ։
Բայց կառավարությունը որոշել է գնալ այդ ճանապարհով, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ քաղաքացիների անձնական հաշիվների նկատմամբ տոտալ վերահսկողություն հաստատելուն միտված ՊԵԿ օրենսդրական նախաձեռնությունն ընդունելուց առաջ։ Այն տարբերությամբ, որ եթե այս դեպքում բանկային գաղտնիք պարունակող տվյալների հասանելիությունը կառավարությունը ստանում է կամավոր-պարտադրված սկզբունքով, բանկային գաղտնիքի մասին օրենքի նախատեսվող փոփոխություններով՝ դա լինելու է բացառապես պարտադիր։ Քաղաքացուն չեն հարցնելու՝ ուզո՞ւմ ես տրամադրել քո տվյալները, թե՞ ոչ։ Մտադիր են տալ 3 օր ժամանակ՝ դրանք պարտադիր տրամադրելու համար։
Հակառակ դեպքում՝ եթե չտրամադրեն, սպառնում են մեծ ֆինանսական տույժեր կիրառել։ Այնքան, մինչև հարկադրված լինեն տրամադրել։
Այս փուլում բանկային գաղտնիք պարունակող տվյալների հասանելիությունը փորձում են «կամավորության» սկզբունքով կիրառել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ, օրենքը փոխելուց հետո կկիրառեն բոլորի նկատմամբ ու տոտալ հսկողություն կսահմանեն մարդկանց ֆինանսական շարժերի նկատմամբ, որոնք անձնական տվյալներ են և մինչև այժմ եղել են պաշտպանված բանկային գաղտնիքի մասին օրենքով։
Կառավարությունն ամենևին էլ պատահական չի ընտրել արցախցիներին տրամադրվող բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրից օգտվելու այդ պահանջը։ Դրանով նախ՝ իր համար կարևոր տեղեկատվությանը տիրապետելու հնարավորություն է ապահովում, ինչն անհրաժեշտության դեպքում օգտագործելու է մարդկանց վրա ճնշումներ գործադրելու նպատակով, և երկրորդ, որը ոչ պակաս կարևոր է՝ ստիպելու է մի մասին հրաժարվել տրամադրվող օժանդակությունից։
Ընդհանրապես կառավարության սոցիալական օժանդակության ծրագրերն այնպես են կազմված, որ հնարավորինս քչերը կարողանան օգտվել։ Պատահական չէ, որ որոշ ծրագրերով արդեն բավական մեծ շեղումներ են նկատվում։ Հազարավոր, եթե ոչ՝ տասնյակ-հազարավոր տեղահանվածներ պարզապես հասանելիություն չեն ստանա այդ ծրագրերի նկատմամբ
։
Իհարկե, այդպիսի շեղումների պատճառներից մեկն էլ այն է, որ չկարողանալով հարմարվել առաջարկված պայմաններին՝ մարդկանց մի մասը ստիպված հեռանում է։
Չնայած Նիկոլ Փաշինյանը դադարել է Հայաստանից հեռացող արցախցիների թիվը հրապարակել, այնուհանդերձ, նրանց քանակը քիչ չէ։ Արդեն խոսում են 10-12 հազար տեղափոխվածների մասին։
Այս թվերը ցույց են տալիս, թե կառավարությունն ինչպիսի «հոգատարությամբ» է շրջապատել իրենց տուն ու ապրուստից զրկված Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Ու եթե առաջիկայում կոնկրետ քայլեր չարվեն՝ մարդկանց ապրելու նվազագույն պայմաններով, հատկապես կայուն եկամուտներով ապահովելու ուղղությամբ՝ հեռացողների թիվը շատ ավելի մեծ է լինելու։
Օգնություններով անհնարին է լինելու երկար ժամանակ լուծել մարդկանց խնդիրները։ Սոցիալական լարվածությունն աստիճանաբար գլուխ է բարձրացնելու։ Դա ավելի կխորանա ձմռան ամիսներին, երբ կենցաղային այլ հարցերին կգումարվեն ջեռուցման ու վառելիքի ձեռքբերման հետ կապված դժվարությունները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan