Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին
14
Աջափնյակի մետրոյին սպասելիս «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Ընդդիմության 70-80 %-ի կոնսոլիդացիայի հնարավորություն կա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Կարմիր կետագծերով կայանատեղիների հայցով ՔՊ-ն կրկին պարտվել է «Մայր Հայաստան»-ին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերաքննիչը մերժեց Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. փաստաբան Օդի աղտոտվածության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Աջափնյակի մետրոյին սպասելիս Նիկոլ Թորոսովիչ-Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ (տեսանյութ) Ինչպես է «ժողվարչապետ» Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը շտապում կեղծ «պատարագի» (տեսանյութ) Ո՞նց է լինում, որ «մեր ձևով» ասելու համար մարդ է կալանավորվում․ խուլիգանական հարձակում գործածներին չեն կալանավորում․ փաստաբան CSI-ը կոչ է անում ՀՀ իշխանություններին հարգել խաղաղ հավաքների իրավունքը «Մայր Հայաստանը» Մայր Աթոռում մասնակցել է պատարագի (տեսանյութ) Նոյ թաղամասի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ) Մտքի գիգանտ, Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը (տեսանյութ) 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց Իբր բացատրեց ՔՊ-ականը. ազգությամբ եզդի, ՀՀ քաղաքացուն Ֆրանսիայից տեղափոխել են Երեւան. Զեյնալյանը՝ թուրքական Շտապօգնության մասին ՔՊ-ի իշխանության կողմից հալածանքի ենթարկվող Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի հանիրավի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Խուզարկել են Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան Գևորգ սրբազանը գժանոցում կլիներ․ Վեհափառն է փրկել բերել, ուղարկել բուժման. Աղվան Վարդանյան Ես ձեզ կոնկրետ խոչնդոտե՞լ եմ որևէ գործողություն կատարել․ Լևոն Քոչարյանը՝ վկա ոստիկանին Միքայել Սրբազանին դեռևս չեն տեղափոխել «Իզմիրլյան» հիվանդանոց Իրականությունից չես փախչի. «Փաստ» Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ» Ամեն ինչ անում են, որ հաջորդ տարի էլ կայանատեղիները թանկացնեն Վարդաշենում խայտառակ վիճակ է (տեսանյութ) Զինծառայողի մшhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում Ցուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի մարմինը՝ հրшզենшյին վնшսվածքով «Այ *** , տվածդ տարածքները հետ վերցրու, ոչ թե հեծանիվ քշիր»․ 18+ մեկնաբանություններ՝ Փաշինյանի էջում Մոսկվայից վերադարձող Փաշինյանի շարասյունը քիչ էր մնում՝ հերթական վրաերթն աներ Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած» Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հետևողական է լինելու վաղարշապատցիների շահերի պաշտպանության հարցերում (տեսանյութ) Խմբային նվիրատվություններ ՔՊ-ին. ովքեր են ֆինանսավորել կուսակցության գործունեությունը. «Ինֆոքոմ» Կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ է․ դատարանը վերահաստատել է «Մայր Հայաստան»-ի հայցը Դատարանը հաստատեց՝ կարմիր գծերի թանկացումն ապօրինի է

Երանի՜ Արցախում լինեինք՝ մեր օջախներում, անգամ հացի հերթերում. Արցախցի ուսուցչուհի

Երանի՜ Արցախում լինեինք՝ մեր օջախներում, անգամ հացի հերթերում. Արցախցի ուսուցչուհի Մարտակերտի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Նատաշա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտակերտում մնաց իմ վերջին դասը սեպտեմբերի 18֊ին 10-րդ ա դասարանում։ Տնային հանձնարարությունը Արցախի շրջափակման մասին էր, որ կարդացին աշակերտները։ Մելինե Բեջանյանը, համեստության մեջ ամփոփված, երբևէ տեսանելի չէր դարձրել իր ծանր ապրումները, բայց գրած տողերից իմացա, թե ինչպես է իրենց ընտանիքը կրում շրջափակման դառը հետքերը։ <<Սկզբից լուրջ չէի վերաբերվում Արցախի շրջափակմանը, չէի հասկանում պահի լրջությունը, սակայն, երբ թշնամին իր դիրքերն ավելի ամրապնդեց Բերձորի միջանցքում, հասկացա, որ վիճակը բավականին վատ է։ Այստեղ մեծ դժվարությամբ են մարդիկ հաց գնում կտրոններով։ Ալյուրն արագ սպառվում է։ Խանութները վաղուց դատարկված են, դեղատները` նույնպես։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչու՞ են 120 հազար արցախցիներն անտեսված աշխարհի կողմից։ Գիտենք, որ թշնամու նպատակը Արցախը վերցնելն է, որը փորձում է իրականացնել` ժողովրդին սովի մատնելով։ Աշխարհը լուռ նայում է, թե ինչպես է թշնամին շրջափակմամբ ցեղասպանություն իրականացնում։ Չեմ ուզում հավատալ, որ մեր օրերում 1915-ի դառը ճակատագրին ենք մատնվելու։ Ինձ համար այս ամենի մեջ ամենացավոտը հորս ու մորս կոտրված ու հիասթափված տեսնելն է։ Դպրոցից տուն եմ հասնում` ուրախացնելու ծնողներիս իմ ստացած բարձր գնահատականներով, քաջ գիտակցելով, որ հայրս դիրքերում է, մայրս` հացի հերթերում։ Իսկ ամենացավոտը գիտե՞ք որն է, երբ մայրդ երկու-երեք ժամ հերթ կանգնելուց հետո դատարկ ձեռքերով գալիս է տուն և մեղավորի հայացքով նայում մեզ։ Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգում այդ պահին, բայց առավել շատ ատելությամբ եմ լցվում ամեն ինչի հանդեպ։ Ես նախընտրում եմ քաղցած գիշերել, քան տեսնել, թե ինչպես են ծնողներս հացի հերթերում ժամերով կանգնում։ Եվ այս վիճակում է Արցախում ապրող յուրաքանչյուր ընտանիք։

Մի քանի անգամ ես ու եղբայրս փորձել ենք համոզել ծնողներիս, որ մենք նույնպես կարող ենք հացի հերթերում կանգնել, սակայն նրանց պատասխանը միշտ նույնն է եղել. «Ձեր գործը միայն դաս սովորելն է»։ Նրանց հետ ես համամիտ եմ, ուսումը կարևոր է, բայց ի՞նչ սրտով դաս անես, երբ գիտես, որ ծնողդ անձրևի տակ հացատան դիմաց կանգնած է։ Երկու օր առաջ լսեցի, որ հարևանուհուս մայրը աղ է պատրաստել, ինձ հետաքրքրեց այն։ Հարցրի, նա հաճույքով պատմեց, թե ինչպես է ծովի հող բերել, մշակել և ստացել աղ։ Սուրճ նույնպես չկա, սակայն մենք այն ստանում ենք սիսեռ և գարի բովելով։ Եվ դրանից հետո կարելի է ենթադրել, որ արցախցին ամեն ինչին կդիմանա, չեղածը կստեղծի, միայն թե իր հողի վրա մնա։ Ուսուցիչները դասարան մտնելուն պես` առաջին հարցը, որ տալիս են, թե հաց կերե՞լ եք, ոմանք լուռ են մնում...Մենք չգիտենք` վաղը ինչ է լինելու, սպասումով ենք ապրում։ Ամեն օր լսում ենք, որ վիճակը լարված է, բայց հուսով եմ` ամեն բան լավ է լինելու>>։

Մելինե', սիրելի'ս, երանի՜ թե ամեն ինչ լավ լիներ, անգամ հացի հերթերում լինեինք... Գոնե զոհեր չունենայինք, Արցախում լինեինք, մեր օջախներում, մեր աշխատանքին...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan