Մոլագարի աշխատաոճը խափանվում է Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան
19
Ակամա բարենորոգիչ Նիկոլը Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը Շարունակվում են հարձակումները մեր սուրբ Եկեղեցու դեմ. Գարեգին Բ–ի խոսքը՝ Մայր Աթոռում Փաշինյանական եպիսկոպոսների ակցիան, պարզվեց՝ ընդամենը մեկ հայտարարություն էր. նրանք արագ հեռացան «Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․ Մայր Տաճարում ժամերգություն է՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ՝ ուղիղ Պատերազմ Արցախում
Ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանում, բնականաբար Իսկական գենետիկայով հայը հաղթելու է. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին Մոլագարի աշխատաոճը խափանվում է Վեհափառ Հայրապետն իր առաքելության մեջ ամուր է և հաստատուն. Տեր Եսայի Հանուն Նիկոլի ու «Բենթլիի» քշվածները (տեսանյութ) Ակամա բարենորոգիչ Նիկոլը Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվելու հարցում Նենգությամբ, պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ ամոթահար ու գլխիկոր կհեռանան Տիրոջ արդար դատաստանը չի ուշանա, և ձեր սխալներն ու դրանց հետևանքները մի օր ստիպված եք լինելու զգալ ոչ միայն դուք, այլև ձեր ընտանիքը Կորած 10 եպիսկոպոսները, մերժված Նիկոլը և Վեհափառի տրիումֆը․ «Կարճ ասած» Նիկոլական ֆեյք հոգևորականների հերթական խայտառակությունը Մայր Աթոռում (տեսանյութ) Ինչ են ծրագրում Պուտինը և Թրամփը Հայաստանի ու տարածաշրջանի խնդրում (տեսանյութ) Հացը կերաք, հիմա էլ բենզին խմեք. Տիգրան Քոչարյան Դպրոցականների վրա հարձակված դեռահասը կալանավորվել է Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար մեղադրվող քննիչի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան Բազմաթիվ հայերի աջակցությամբ՝ Լևոն Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանը, Նարեկ Կարապետյանը կենդանի պատնեշ են կազմմել՝ թույլ չտալով նիկոլական տիրադրուժ սադրիչներին պղծել Մայր Աթոռը (տեսանյութ) Իրավապահները հրահանգ են ստացել կալանավորելու նաև կաթողիկոսի մյուս եղբորը Հшյհոյալից բերանով ուզում էին ներխnւժել Մայր Աթոռ, ինֆարկտ է խփել․ Տեր Վրթանես Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի Մայր Աթոռի վրա արշավը չի գոհացրել Նիկոլին Նիկոլ Փաշինյանը պատանդի կարգավիճակի մեջ է և վախենում է սեփական ժողովրդից ․ քաղաքագետ (Տեսանյութ) Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը (տեսանյութ) Համազգային խայտառակություն․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դառնալ հաջորդ «Ուկրաինան»․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Հակառակորդը նենգ է և հայատյաց Մայր Աթոռի բակում վատացել է քահանաներից մեկի ինքնազգացողությունը. Փաշինյանի հոգին փառավորվո՞ւմ է Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ

Տխուր եզրահանգումների և «ինչու»-ների լաբիրինթոսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է
Ամենևին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ վերջին օրերի ամենից շատ քննարկված թեմաներից մեկը փաշինյանական ռեժիմի կողմից իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ «բռնության կոչի» հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու մասին տեղեկությունն է: Պետք է նկատել, որ առանց այդ էլ Հայաստանի բանտերը լի են գործող ռեժիմի կողմից քրեական պատրվակներով փաստացի քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներով: Ու չնայած Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, կալանավորված չէ, բայց նրա նկատմամբ ևս հետապնդման փորձը ինքնին հատկանշական երևույթ է: Եկեք փոքր-ինչ հանգամանորեն դիտարկենք այս՝ դեռ շարունակվելիք պատմության մի քանի առավել բնութագրական հանգամանքներ: Ամենից առաջինը. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, բոլոր հնարավոր առիթներով «աննախադեպ» ժողովրդավարությունից ճառելով, եվրոպական դահլիճներում ծափեր կորզելով հանդերձ, շարունակում է տիպիկ բռնատիրական գործելաոճը, այլախոհների նկատմամբ հետապնդումներն ու ռեպրեսիաները:
Ըստ էության, սա տիպիկ բռնատիրական ռեժիմ է, որի հիմնական հենարանը պարգևավճարվող իրավապահներն են, ավելի ստույգ՝ այդ համակարգի մի մասը: Սա՝ ընդհանուր առմամբ:
Այժմ դիտարկենք մասնավոր հանգամանքները: Հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց Ավետիք Իշխանյանը: Այս օրերին տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ, Ավետիք Իշխանյանին իրենց աջակցությունն արտահայտելուն զուգահեռ, նաև որոշակի կարծիքներ են հայտնել այդ «ինչու»-ի վերաբերյալ: Իսկ այդ «ինչու»-ի հնարավոր պատճառներն ակնհայտ են: Նախ՝ նկատենք, որ Ավետիք Իշխանյանին, անկախ ամենից, հնարավոր չէ կապել «նախկինների» հետ, քանի որ նա բավականին ակտիվ գործել է նաև նախկին իշխանությունների օրոք, բազմիցս հանդես է եկել սուր քննադատությամբ՝ կապված մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ամենատարբեր խնդիրների և կոնկրետ երևույթների հետ:
Բայց ողջ հարցն այն է, որ, ի տարբերություն «նախկինների» ժամանակ ակտիվ դրսևորվող բազմաթիվ այլ «իրավապաշտպանների», Ավետիք Իշխանյանը շարունակել է իր բողոքի ձայնը հնչեցնել նաև «թավշյա» իշխանափոխությունից հետո՝ ինչպես սոցցանցային հարթակում, այնպես էլ լրատվամիջոցներում: Այսինքն, Ավետիք Իշխանյանը, ի տարբերություն «նախկինում» «իրավապաշտպանություն անող» մի շարք ոչ անհայտ անձանց, չի դարձել «թավշյա» իշխանափոխության, առավել ևս՝ փաշինյանական իշխանության շահառու, այլ շարունակել է հանդես գալ հենց որպես իրավապաշտպան բառիս ամենաիսկական իմաստով: Ավելին, երբ փաշինյանական իշխանության բերած աղետներն ու ծանր հետևանքներն ակնհայտ դրսևորվեցին, նկատի ունենք 2020-ի պատերազմն ու հաջորդած իրադարձությունները, Ավետիք Իշխանյանը, որպես հայ մարդ, հստակ արտահայտեց իր դիրքորոշումը և վերաբերմունքը այդ ամենի հետ կապված և շարունակում է արտահայտել:
Այսինքն, ի դեմս նրա, փաշինյանական ռեժիմը բախվել է ևս մեկ անհաշտ ու հանրային ճանաչում ունեցող գործչի հետ, որը հեղինակություն է վայելում նաև որպես իրավապաշտպան: Այդ կոնտեքստում ռեժիմի համար կոնցեպտուալ նշանակություն է ստացել հենց իրավապաշտպանի դեմ քրեական հետապնդում նախաձեռնելը, ոչ թե կամ ոչ այնքան իրեն՝ Իշխանյանին ահաբեկելու կամ լռեցնելու, որքան՝ հենց հասարակությանը լրացուցիչ ահաբեկելու հաշվարկով: Ամեն պարագայում իշխանության կողմից իրավապաշտպանի թիրախավորելը բնութագրական պահ է, էլ չասած, որ ինքնին՝ ճղճիմ դրսևորում է: Կասկած չի հարուցում նաև հատուկ կոնկրետ անձի ու հենց իրավապաշտպանի թիրախավորելը, քանի որ նույն սոցցանցային հարթակներում մեր օրերում ուղղակի կարելի է ամեն օր հազարավոր շատ ավելի «թունդ» գրառումներ, «մեկնաբանություններ», «մաղթանքներ» արձանագրել: Էլ չենք խոսում առօրյա կյանքում, առօրյա շփումներում հնչող ճոխ «գնահատականների» մասին: Բայց, ի վերջո, հասարակության գերակշիռ մասի դեմ հո «վարույթ չեն նախաձեռնելո՞ւ»:
Շատ ավելի հետաքրքիր է մյուս «ինչու»-ն:
Այսինքն՝ ինչո՞ւ հիմա: Ի վերջո, Ավետիք Իշխանյանի խնդրո առարկա գրառումն արվել է սեպտեմբերի 19-ին, մինչդեռ այդ գրառման պատրվակով նրա նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը տեղի է ունեցել դրանից գրեթե ամիսուկես անց: Ի՞նչ է եղել այս միջակայքում, որ փաշինյանական «իրավապահները» հիշել են Իշխանյանի գրառման մասին: Բանն այն է, որ «Հայաստանի հելսինկյան կոմիտեի» ղեկավար Ավետիք Իշխանյանը բառացիորեն օրերս՝ հոկտեմբերի 27-ին, «բաց նամակով» դիմել էր Հայաստանում ԵՄ ու ԵԽ ներկայացուցիչներին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և գրեթե բոլոր արևմտյան երկրների դեսպաններին, նեկայացրել էր 14 կոնկրետ կետով ամփոփված փաստական տվյալներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, ժողովրդավարական սկզբունքների կոպիտ խախտումների վերաբերյալ, որոնք թույլ են տրվել Փաշինյանի իշխանության կողմից: Եվ այդ խորապատկերում Իշխանյանը, կարելի է ասել, մերկացրել էր արևմտյան տերությունների դեսպաններին, գործնականում ցույց տվել, որ նրանք ամենևին էլ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների կողմնակիցներ չեն, ինչպիսին ներկայացել են տարիներ շարունակ ու շարունակում են ներկայանալ:
Ըստ որում, բաց նամակը անգլերեն է ուղարկվել համապատասխան դեսպաններին: Հասկացողների համար դա ավելին է, քան խայտառակելը կամ խայտառակվելը: Համաձայնեք՝ ակամայից այս ամենից հետաքրքիր եզրահանգումներ են առաջ գալիս: Դժվար է ասել, թե «քննությունն» ինչ հունով կընթանա, բայց ակնհայտ է, որ առնվազն հանրային տիրույթում ռեժիմն ու այդ «վարույթի» նախաձեռնողներն արդեն պարտված ու տապալված են: Մյուս հետաքրքիր հանգամանքն էլ այն է, որ պարզ արտահայտությունը, որն, ի դեպ, զուտ լեզվական առումով կոչ չի պարունակում, այլ ցանկության արտահայտություն է, թե՛ քրեական վարույթ նախաձեռնողների, թե՛ հանրության մեծամասնության շրջանում ընկալվել է շատ կոնկրետ, ու հարց չի ծագել, թե ում մասին է գրել հեղինակը...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan